Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 743-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ազգային ժողովի կողմից 2022 թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-273-Ն օրենքը, որի հիման վրա Վարչապետի 2022 թվականի հուլիսի 26-ի N 869-Ա որոշմամբ հաստատվել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»: Նշված որոշմամբ հաստատված  միջոցառումների ցանկում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 743-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացումը ՀՀ վարչապետի աշխատակազմ: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 743-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը՝ անհրաժեշտ է Որոշումը և հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ: 

  • Քննարկվել է

    12.08.2022 - 29.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3504

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

29.08.2022

Նախագծով անհրաժեշտ է անդրադառնալ նաև ապաինստիտուցիոնալացման հետևյալ բաղադրիչներին՝ հաղորդակցություն և իրազեկվածության բարձրացում, ապաինստիտուցիոնալացման իրականացման (գործընթացների ղեկավարման) մեխանիզմի առկայություն, ֆինանսական, մարդկային և նյութական ռեսուրսների՝ հաստատություններից համայնքային ենթակառուցվածքներ տեղափոխելու պլանավորում և իրականացում, աշխատուժի զարգացում և ռեսուրսների բաշխում, մշտադիտարկում և գնահատում, ներառյալ տվյալների համակարգված հավաքում և վերլուծություն։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

29.08.2022

Առաջարկում ենք երեխաների հաստատությունների դուրս բերումը իրականացնել անհատական պլանների մշակման, իրականացման և մշտադիտարկման հիման վրա։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

29.08.2022

Հաստատություններում խնամվող երեխաների վերադարձը կենսաբանական ընտանիք ապահովող միջոցառումների իրականացման քայլերը սահմանելուց բացի՝ անդրադառնալ նաև հաստատություններում խնամվող այն երեխաների խնամքը և դաստիարակությունը ընտանիքում կազմակերպելուն, որոնք չունեն կենսաբանական ընտանիքներին։

Տեսնել ավելին