Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

       2022 թվականի  N              - Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

-----------------------------------------------------------------------------------------------------------

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հուլիսի 26-ի N 869-Ա որոշման հավելվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 381-Ն որոշման

(այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխու­թյունները և լրացումները՝

  • որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ղեկավարվելով «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

  • որոշման հավելվածի 1-ին կետում «մինչև նրանց 18 տարին լրանալը» բառերից հետո լրացնել «, իսկ 18 տարին լրանալու օրվա դրությամբ հանրակրթությունը ավարտած չլինելու պարագայում՝ մինչև հանրակրության ավարտը» բառերով.
  • որոշման հավելվածի 1.1-ին կետի «գ» ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով.
  • որոշման հավելվածի 1.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» ենթակետով.

«դ. 3-18 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն:».

  • որոշման հավելվածի 1.2-րդ կետում «ֆիզիկական ու մտավոր» բառերից հետո լրացնել «առողջության» բառով.
  • որոշման հավելվածի 2-րդ կետում «հատուկ կարիքավոր» բառերը փոխարինել «առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող» բառերով.
  • որոշման հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Երեխաների խնամքի ցերեկային հաստատություն, որն իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի, սոցիալ-հոգեբանական, կրթական, դաստիարակչական և օրենսդրությամբ սահմանված այլ աշխատանքներ, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայություն է տրամադրում երեխայի ընտանիքի անդամներին:».

  • որոշման հավելվածի 5.1-ին կետում «Ճգնաժամային» բառը փոխարինել «Երեխայի և ընտանիքի» բառերով, իսկ «ծառայությունների տրամադրում» բառերը փոխարինել «ծառայությունների տրամադրումը, ինչպես նաև սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված՝ խնամքի ցերեկային ծառայություններ:».
  • որոշման հավելվածի 5.2-րդ կետի «խնամք և նախապատրաստում» բառերը փոխարինել «խնամք կամ նախապատրաստում» բառերով.
  • որոշման հավելվածի 7-րդ կետի «հետևյալ տիպերը՝» բառերը փոխարինել «տիպերը:» բառով, իսկ «ա»-«է» ենթակետերը ճանաչել ուժը կորցրած.
  • որոշման հավելվածի 9-րդ կետի «հատուկ կարիքավոր» բառերը փոխարինել «առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող» բառերով, իսկ «բ» ենթակետում «արատներ» բառը փոխարինել «խնդիրներ» բառով.
  • որոշման հավելվածի 13.1-ին կետի «Ճգնաժամային աջակցության կենտրոն» բառերը փոխարինել «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի շուրջօրյա բաղադրիչ» բառերով:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Քննարկվել է

    04.08.2022 - 19.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3163

Տպել