Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Ազգային ժողովի կողմից 2022թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-273-Ն օրենքը, որի հիման վրա Վարչապետի 2022թվականի հուլիսի 26-ի N 869-Ա որոշմամբ հաստատվել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»: Նշված որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկում ընդգրկված միջոցառում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման (այսուհետ՝ նաև Որոշում) նախագծի (այսուհետ՝ նաև Նախագիծ) ներկայացումը ՀՀ վարչապետի աշխատակազմ: Բացի այդ առկա է անհրաժեշտություն Որոշման մեջ կատարելու նաև մի քանի այլ փոփոխություններ և լրացումներ, ներառյալ՝ տեխնիկական բնույթի, հիմք ընդունելով գործող պրակտիկան և օրենսդրությունը։
-
Քննարկվել է
04.08.2022 - 19.08.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 3161
Տպել