ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 700-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ՝ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 700-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն որոշմամբ նախատեսված փոփոխությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց համազգեստի կրման արդյունքում առաջացած տեխնիկական թերությունները վերացնելու և համազգեստը կիրառելի դարձնելու հանգամանքով:
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից համազգեստի կրման արդյունքում առաջացել են որոշակի տեխնիկական խնդիրներ։ Մասնավորապես՝ անհրաժեշտություն է առաջացել ունենալ աշնանային կիսավերարկու, քանի որ ձմեռային կիսավերարկուն բավականին հաստ տեսակի է և հնարավոր չէ աշնանը օգտագործել, շտկել արտահագուստում առկա տեխնիկական վրիպակները, ինչպես նաև կանանց մի մասի ցանկությամբ տրամադրել նաև տաբատ։
Համազգեստի տարրերի տեսականու ավելացման և կրման ժամկետների կրճատման անհրաժեշտությունը պայմանավարված է հետևյալ հանգամանքներով՝
Վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձիք ձմեռային կիսավերարկուն կրում են ամենօրյա ռեժիմով, առնվազն 3 ամիս, ինչպես նաև տարածքի բնակլիմայական պայմաններից ելնելով, կրման ժամկետը կարող է երկարաձգվել։
Աշնանային կիսավերարկուն կրում են ամենօրյա ռեժիմով, տարվա երկու եղանակներին՝ աշուն և գարուն՝ առնվազն 6 ամիս, ինչպես նաև տարածքի բնակլիմայական պայմաններից ելնելով, կրման ժամկետը կարող է երկարաձգվել։
Կիսավերարկուները կրում են ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում՝ պետական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում։ Պետական վերահսկողությունն իրականացվում է յուրաքանչյուր աշխատանքային օր, տարբեր վայրերում՝ մասնավորապես տնտեսավարող սուբյեկտներին պատկանող պահեստներում, անասնագոմերում, դաշտերում, մեքենաների բեռնախցիկներում։ Երկար ժամանակ և տարբեր բնակլիմայական պայմաններում կրելու արդյունքում արտահագուստը կորցնում է իր արտաքին տեսքը (մաշվածություն, գունաթափում և այլն)։
Միաժամանակ խիստ կարևոր է պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի արտաքին տեսքի կոկիկությունը, ինչպես նաև ներկայացուցչական լինելը։
2.Առաջարկվող կարգավորումների բնույթը
Ներկայացվող նախագծով առաջարկվում է վերացնել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց համազգեստի տեխնիկական թերությունները և այն դարձնել առավել կիրառելի:
3.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
Համազգեստի տարրերի տեսականու ավելացումը և կրման ժամկետների կրճատումն այս պահի դրությամբ լրացուցիչ ֆինանսավումում չի առաջացնի, քանի որ հաշվի է առնվելու նախորդ տարվա մրցույթի գինը և այս տարի բյուջեով չի նախատեսվում ձմեռային կիսավերարկուի գնում։
Հաջորդ տարվա բյուջեի պալանավորումը կկատարվի հաշվի առնելով ապրանքի շուկայական արժեքը այդ պահին։
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից:
5.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց համազգեստում առկա տեխնիկական թերությունները։
6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը կապ չունի ռազմավարական փաստաթղթերի՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ:
-
Քննարկվել է
02.08.2022 - 17.08.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 3409
Տպել