ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 700-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«______» _________________ 2022 թ. N_______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 700-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց համազգեստի ձևն ու կրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի N 1081-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 700-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- Հավելվածի 5-րդ կետում՝
ա․ 1-ին ենթակետում «Կրծքամասում՝ աջ և ձախ կողմերում, 10-11 սմ երկարությամբ, 2,0 սմ լայնությամբ կպչուն ժապավեններ, որտեղ ամրացվում են անունը, ազգանունը և ստորաբաժանումը։» նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ․
«Կրծքամասում՝ աջ և ձախ կողմերում, կարվում են տեսչական մարմնի տարբերանշանները։»․
բ․ 1-ին ենթակետում «Վերնաշապիկի թևքերին կարվում են շրջանաձև կպչուն ժապավեններ, տրամագիծը՝ 80 մմ, ուսակարից 70 մմ ներքև, որտեղ ամրացվում են տեսչական մարմնի խորհրդանշանը և Հայաստանի Հանրապետության դրոշը (նկար 1)։» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Վերնաշապիկի աջ թևքին՝ ուսակարից 70մմ ներքև, կարվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 7), ձախ թևքին՝ ուսակարից 70մմ ներքև, տեսչական մարմնի թևքանշանը (նկար 5)։»․
գ․ 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ․
«2) կիսավերարկու ձմեռային` մուգ մոխրագույն անջրանցիկ (անջրաթափանց) կտորից։ Կիսավերարկուն բաղկացած է լանջափեշերից, թևքերից, հետ ծալվող օձիքից: Կիսավերարկուն մինչև գոտկատեղը ձգվող գոտիով և տաք ներդիրով է, բաճկոնին կոճկվում է հանովի արհեստական մորթե օձիք, որը կոճկվում է 7 օղակներով և բաճկոնի օձիքին կարված են 7 հատ 15 մմ տրամագծով պլաստմասսայե կոճակներ: Կիսավերարկուն կոճկվում է 60-65 սմ երկարությամբ շղթայով։ Գոտու կողային մասերն ունի 14-20 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Թիկնամասը և լանջափեշերը՝ կրծքամասում կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում թեք ներկարված են 16 սմ բացվածքով գրպաններ։ Առջևի 2 լանջափեշերի վերևամասում կափույրի տակ ներկարվում են 15 սմ երկարությամբ շղթայով փակվող գրպաններ, ձախ կողմում՝ ծոցագրպան: Թևքերը երկկարանի են: Ներքևում՝ կարագծերում, անցկացված է էլաստիկ ժապավեն: Կիսավերարկուի աջ թևքին՝ ուսակարից 70մմ ներքև, կարվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 7), ձախ թևքին՝ ուսակարից 70մմ ներքև, տեսչական մարմնի թևքանշանը (նկար 5)։ Պետական վերահսկողություն իրականացնող անձը կիսավերարկուն կրում է երկու տարի ժամկետով.»․
դ․ լրացնել նոր 2․1-ին ենթակետով․
«2․1) կիսավերարկու աշնանային՝ մուգ մոխրագույն անջրանցիկ (անջրաթափանց) կտորից։ Կիսավերարկուն բաղկացած է լանջափեշերից, թևքերից, հետ ծալվող օձիքից: Կիսավերարկուն մինչև գոտկատեղը ձգվող գոտիով է։ Կիսավերարկուն կոճկվում է 60-65 սմ երկարությամբ շղթայով։ Գոտու կողային մասերն ունի 14-20 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Թիկնամասը և լանջափեշերը՝ կրծքամասում կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում թեք ներկարված են 16 սմ բացվածքով գրպաններ։ Առջևի 2 լանջափեշերի վերևամասում կափույրի տակ ներկարվում են 15 սմ երկարությամբ շղթայով փակվող գրպաններ, ձախ կողմում՝ ծոցագրպան: Թևքերը երկկարանի են: Ներքևում՝ կարագծերում, անցկացված է էլաստիկ ժապավեն: Կիսավերարկուի աջ թևքին՝ ուսակարից 70մմ ներքև, կարվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 7), ձախ թևքին՝ ուսակարից 70մմ ներքև, տեսչական մարմնի թևքանշանը (նկար 5)։ Պետական վերահսկողություն իրականացնող անձը կիսավերարկուն կրում է մեկ տարի ժամկետով.»․
ե․ 4-րդ ենթակետում «կիսավերարկուի» բառից հետո լրացնել «,շապիկի», իսկ վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ․
«Ասեղնագործությունը կատարվում է բարձր խտությամբ թավշյա գործվածքի վրա։»․
զ․ 6-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ․
«6) տեսչական մարմնի տարբերանշան՝ ուղղանկյուն, 10x2 սմ չափսերով, վրան ասեղնագործվում է համապատասխան ստորաբաժանման անվանման հապավումը, իսկ աջ կողմում՝ կրողի անվան առաջին տառը, ազգանունը (նկար 9, 10): Ասեղնագործությունը կատարվում է բարձր խտությամբ թավշյա գործվածքի վրա:»․
է․ 7-րդ ենթակետում վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ․
«Ասեղնագործությունը կատարվում է բարձր խտությամբ թավշյա գործվածքի վրա:»․
ը․ 8-րդ ենթակետում «տարբերանշանը (նկար 1)» բառերը փոխարինել «խորհրդանշանը (նկար 1,2,3,4)» բառերով, իսկ ««երկու տարի» բառերը՝ «մեկ տարի» բառերով»։
2) Հավելվածը լրացնել նոր բովանդակությամբ 7-րդ կետով․
«7․ Պետական վերահսկողություն իրականացնող կին պաշտոնատար անձի ցանկության դեպքում տարեկան երկու կիսաշրջազգեստի փոխարեն կարող է տրամադրվել տարեկան երկու տաբատ կամ մեկ կիսաշրջազգեստ և մեկ տաբատ։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
02.08.2022 - 17.08.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 3408
Տպել