Հիշել նախագիծը

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի սահմանադրական օրենքի այսուհետ՝ Օրենք 21-րդ հոդվածում՝

1) 2.1-ին և 2.2-ին մասում «վարույթները» բառից հետո լրացնել «, մասնավոր մեղադրանքով վարույթները, » բառերը.

 

 Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Առաջին ատյանի դատարանի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով հաստատում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների, ինչպես նաև մասնավոր մեղադրանքով վարույթների քննությունն իրականացնող դատավորների հերթապահությունների ժամանակացույցը: Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում են միայն ժամանակացույցով հերթապահությանը ներգրավված դատավորների նստավայրերի վերաբերյալ տվյալները:»:

 

Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը  շարադրել նոր խմբագրությամբ.

          « 1. Դատավորների միջև գործերը բաշխվում, վերաբաշխվում են, և կոլեգիալ դատական կազմերը ձևավորվում են մասնագիտացման սկզբունքի և պատահական ընտրության, ինչպես նաև սույն գլխում ամրագրված կանոնների հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով: Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում ներկայացված միջնորդությունների, բողոքների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների, ինչպես նաև մասնավոր մեղադրանքով վարույթների բաշխման, վերաբաշխման առանձնահատկությունները: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում ներկայացված միջնորդությունները, բողոքները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները, ինչպես նաև մասնավոր մեղադրանքով վարույթները քննող առանձին դատավորների միջև այլ գործեր չեն բաշխվում:».

         

Հոդված 4. Օրենքի 45-րդ հոդվածի վերնագրում «բողոքներ» բառից հետո լրացնել «, մասնավոր մեղադրանքով վարույթներ» բառերը.

 

Հոդված 5. Օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«30) սահմանում է մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում ներկայացված միջնորդությունները, բողոքները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները, մասնավոր մեղադրանքով վարույթները քննող դատավորների հերթապահություն սահմանելու կարգը.»:

 

Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը դիմում է Կառավարությանը սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետի գործերի (այսուհետ՝ մասնավոր մեղադրանքով վարույթ) քննության համար դատավորների թվակազմը՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, ըստ դատարանների և նստավայրերի, ինչպես նաև ըստ անհրաժեշտության վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավորներ ավելացնելու համար համաձայնություն ստանալու նպատակով: Կառավարության համաձայնությունը ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը ավելացնում է դատավորների թվակազմը:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատավորների թվակազմն ավելացնելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը մեկ շաբաթվա ընթացքում որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի, ինչպես նաև դատավորների առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման անհրաժեշտության և իրականացման կարգի մասին՝ այն հաշվառմամբ, որ թեկնածուների որակավորման ստուգումն իրականացվի սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
  4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թափուր պաշտոնների համալրման պահից՝ մեկ ամսվա ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է տվյալ գործերի քննությունն իրականացնող դատավորների՝ ըստ նստավայրերի բաշխումն ու թվակազմը:
  • Քննարկվել է

    29.07.2022 - 14.08.2022

  • Տեսակ

    Սահմանադրական օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3736

Տպել