««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի 483-րդ (Անցումային դրույթներ) հոդվածի 25-րդ մասի համաձայն՝ Օրենսգրքի 54-րդ գլխով նախատեսված մասնավոր մեղադրանքով վարույթը կիրառվում է այն իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծումից կամ դատավորների նշանակումից հետո սկսված քրեական վարույթներով: Մինչ այդ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով:
Օրենսգրքի 54-րդ (Մասնավոր մեղադրանքով վարույթը) գլխի կարգավորումների համաձայն՝ օրենքով սահմանված որոշակի հանցանքներով (հանրային ոչ մեծ վտանգավորություն) մասնավոր մեղադրանքով վարույթը բաղկացած է միայն դատական փուլերից, մասնավորապես՝ բացառելով և չիրականացնելով մինչդատական վարույթ, այսինքն՝ ենթադրյալ հանցանքից տուժած անձն իր քրեաիրավական պահանջն անմիջականորեն ներկայացնելու է դատարան:
Նկատի ունենալով օրենսդրական նոր իրավակարգավորումների ամրագրումը և մասնավոր մեղադրանքով քրեական վարույթի կիրառման կարևորությունն ու նախաքննական մարմինների աննախադեպ ծանրաբեռնվածությունը, միաժամանակ օրենսդրի կողմից մասնավոր մեղադրանքով վարույթ իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծման կամ դատավորների նշանակումից հետո սկսված քրեական վարույթներով դրանց իրականացման պահանջը, ուստի անհրաժեշտություն է առաջանում իրականացնել նշված գործողությունների մեկնարկը, քննարկվող վարույթներով համապատասխան դատավորների նշանակման ընթացակարգերի ուղղությամբ, որպեսզի պայմաններում կապահովվի օրենսդրական պահանջի կատարումը, քանի որ օրենսդիրը նորմի ճկունությունն ապահովելու սկզբունքով պայմանավորված՝ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված պայմաններն առանձնացրել է «կամ» շաղկապով բաժանված պայմանով, ինչով պայմանավորված էլ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:
Վերոգրյալով պայմանավորված, միաժամանակ նոր դատարանների ստեղծման համար պահանջվելիք գործընթացների երկարատև լինելն, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների, շենքային պայմաններ համար պահանջվելիք մեխանիզմների անհրաժեշտությունն, ուստի հարցի կարգավորման նպատակով, անհրաժեշտություն է առաջանում մշակելու սույն Նախագծիծը, սահմանելով մասնավոր մեղադրանքով վարույթների քննության համար քրեական մասնագիտացման առանձին դատավորների վերաբերյալ կարգավորումներ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերով նախատեսվում է սահմանել՝
- մասնավոր մեղադրանքով վարույթներով քննությունը քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից իրականացնելու մեխանիզմ.
- դատավորների թվակազմի ավելացում ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ ըստ անհրաժեշտության նաև Վերաքննիչ քրեական դատարանում.
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագիծը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել մասնավոր մեղադրանով վարույթների քննության արդյունավետությունը, ապահովել ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև նոր Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 25-րդ մասով ամրագրված նորմի կատարումը:
5. Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կարող են առաջանալ ծախսերի և եկամուտների ավելացում:
6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Օրենքի նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
-
Քննարկվել է
29.07.2022 - 14.08.2022
-
Տեսակ
Սահմանադրական օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Քրեական դատավարություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 3737
Տպել