Հիշել նախագիծը

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունման նպատակն է նպաստել վարչական մարմինների կողմից քննվող գործերի արդյունավետությանը, ներդնել գործուն մեխանիզմներ վարչական իրավախախտումների հայտնաբերման և բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննության համար: Նախագծով ակնկալվում է ներդնել վարչական գործերի քննության գրավոր ընթացակարգ, որը կնպաստի վարչական մարմիննեի կողմից քննվող գործերի արդյունավետությանը, խնայողությանը, ինչպես նաև դյուրինացմանը:

  • Քննարկվել է

    18.07.2022 - 03.08.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Վարչական իրավախախտում

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5132

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Ասատրյան

03.08.2022

Փոփոխել հոդված 3-ում սահմանված հետևյալ ձևակերպումը . Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելիս վարչական իրավախախտում կատարած անձի ներկայությունը պարտադիր չէ: Մասնավորապես վարչական վարույթում արձանագրությունը ապացույցի տեսակ է, իսկ եթե դրան ակտի հասցեատեը մինչև կազմելը հնարավորություն չի տալիս ծանոթանալ, ներկայացնել դիրքորոշումներ, ապացույցներ. ապա դա հետագայում կարող է հանգեցնել այդ ապացույցի վստահարժան լինելու հանգամանքին կասկածի տակ առնելուն: Անհրաժեշտ է փոփոխել հոդվածը և սահմանել, որ արձանագրությունը կարող է կազմվել այն դեպքում, երբ վարույթը իրականացվում է գրավոր ընթացակարգով (այդ դեպքում պարտադիր այն պետք է ներկայացվի վարույթի մասնակցին ծանոթացման) կամ այն դեպքերում, երբ վարույթի մասնակիցը հրաժարվում է մասնակցել վարչական վարույթին՝ արձանագրության կազմմանը:

Դավիթ Ասատրյան

03.08.2022

Առաջարկում եմ հետևյալ ձևակերպման մեջ կատարել փոփոխություն. Վարչական վարույթի մասնակցի միջնորդությունները, բացատրությունները, ապացույցները և այլ անհրաժեշտ նյութերը կարող են ներկայացվել վարչական գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու վերաբերյալ ծանուցվելուց հետո մեկ շաբաթյա ժամկետում: Նշված ժամկետից դուրս ներկայացված դիրքորոշումները և/կամ առարկությունները թողնվում են առանց քննարկման: Մասնավորապես սահմանել ժամկետը հարգելի համարելու հնարավորություն: Այդ ժամկետները կարող են խախտվել տարբեր օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, ուստի պետք է տրվի հնարավորություն անձին ներկայացնել իր դիրքորոշումները կամ ապացույցները այնպիսի ժամկետում, որը հնարավորություն է տալիս օբյեկտիվ հանգամանքները:

Դավիթ Ասատրյան

03.08.2022

Առաջարկում եմ հոդված 5-ում սահմանել կանոն, համաձայն որի վարույթի մասնակիցը իրավունք ունի միջնորդի գործը բանավոր ընթացակարգով քննելու մասին, որի դեպքում վարչական մարմինը կայացնում է որոշում եթե ներկայացված փաստերի համաձայն բանավոր ընթացակարգը կարող է նպաստել գործով բազմակողմանի օբյեկտիվ և լրիվ քննությանը:

Տեսնել ավելին