Լուսինե Հախվերդյան
19.07.2022
Ուղևորների փոխադրման փաստացի պահանջարկի բավարարումը ապահովելու նպատակով, գտնում ենք, որ չվացուցակներ սահմանելիս անհրաժեշտ է պարտադիր դարձնել հանրային քննարկումների անցկացումը:
0 - Կողմ
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի
5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում «օպերատոր» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օպերատոր՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման ծառայություններ մատուցող կազմակերպություն, կամ անհատ ձեռնարկատեր, կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն.»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի՝
1․2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2․ Միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների միասնական երթուղային ցանցերը կազմակերպում է լիազոր մարմինը, իսկ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է համապատասխան համայնքի ղեկավարը` կանոնավոր երթուղիների ուղեգծերն ու չվացուցակները նախապես գրավոր համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ:»:
2․4-րդ մասից հետո լրացնել նոր 5-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.
«5․ Միջմարզային և ներմարզային կամ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների չվացուցակներում կամ սխեմաներում փոփոխությունները հաստատում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի ղեկավարը՝ միասնական երթուղային ցանցը սպասարկող օպերատորի առաջարկությամբ կամ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ:»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 11. Կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները
4․ Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները մրցութային եղանակով կազմակերպելու դեպքում, օպերատորի ընտրության մրցույթը կազմակերպում և անցկացնում է համայնքի ղեկավարի կողմից ստեղծված մրցութային հանձնաժողովը:
7․ Միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցութային հանձնաժողովների կազմավորման, մրցույթի կազմակերպման և մրցույթի հաղթողին որոշելու պայմանները կարգավորվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգով, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8․ Երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն), մրցութային հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ օպերատորի կողմից երթուղային ցանցը կազմակերպող մարմնին ներկայացված հիմնավոր հաշվարկների (մեկ ուղևորի փոխադրավարձի ինքնարժեքի փոփոխություններ վերաբերյալ) հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ ավագանու կողմից սահմանված փոխադրավարձի դեպքում՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և ավագանու որոշմամբ:
10․ Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթին ներկայացվող բոլոր ավտոբուսները պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ միջմարզային եւ ներմարզային կանոնավոր երթուղիների մրցույթին ներկայացվող հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
11․ Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորների և ուղեբեռի կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործընթացը կարգավորվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգով, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
13․ Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գնման գործընթացի միջոցով օպերատորի ընտրության դեպքում՝
1) հաղթող ճանաչված օպերատորն երթուղու սպասարկումն իրականացնում է գնման գործընթացի տեխնիկական բնութագրով սահմանված չափորոշիչներին համապատասխան տրանսպորտային միջոցներով․
2) համայնքի ղեկավարի կողմից հաստատված քանակով տրանսպորտային միջոցներով երթուղու սպասարկման յուրաքանչյուր կիլոմետրի գնման գինը սահմանվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված նախահաշվային գինը:
3) երթուղիների սպասարկման ծառայությունները ձեռք են բերվում
5-10 տարի ժամկետով, օպերատորի և համայնքի ղեկավարի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով, որի ձևը հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ․
4) կանոնավոր երթուղիների ուղևորների փոխադրավարձը սահմանվում է համայնքի ավագանու որոշմամբ, որը կարող է վերանայվել սույն հոդվածի 8-րդ մասի պահանջներին համապատասխան․
14․ Սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով օպերատորի ընտրության դեպքում ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների փոխադրավարձը գանձվում է համայնքի կողմից՝ օպերատորին պատկանող տրանսպորտային միջոցներում տեղադրված համապատասխան սարքերի կամ վճարման այլ միջոցներով և ամբողջովին ուղղվում է համայնքի բյուջե:»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2․ Սույն օրենքի 3-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 11-րդ հոդվածի 7-րդ, 10-րդ մասերով և 13-րդ մասի 2-րդ կետով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
Քննարկվել է
13.07.2022 - 29.07.2022
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Տրանսպորտ
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2974
Տպել19.07.2022
Ուղևորների փոխադրման փաստացի պահանջարկի բավարարումը ապահովելու նպատակով, գտնում ենք, որ չվացուցակներ սահմանելիս անհրաժեշտ է պարտադիր դարձնել հանրային քննարկումների անցկացումը:
16.07.2022
Հակված ենք նախորդ ներկայացված դիրքորոշմանը, այլ կարծիք ներկայացնելը գտնում ենք ոչ նպատակահարմար քանի որ ամփոփումը չի արտացոլում ներկայացված առաջարկությունների վերլուծություն կամ չընդունելու վերաբերյալ իրական հիմնավորումներ։ Ընդհանուր առմամբ կարծում ենք, որ մշակվել է Օրենքի նախագիծը, որը ընդունվելու դեպքում չի աշխատի, ավելին այն շատ ավելի կխառնի ներկայումս գործող կարգավորումները, առաջացնելով քաոսային իրավիճակ։