Կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում բարեփոխումների իրականացում՝ սպասարկման արդյունավետությունն ու որակը բարձրացնելու, մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրման, համայնքների կողմից երթուղային ցանցի կազմակերպման նոր լուծումներ կիրառելու նպատակով։

Ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացի կազմակերպման նոր լուծումների սահմանում։

  • Քննարկվել է

    13.07.2022 - 29.07.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2972

Տպել

Առաջարկներ`

Լուսինե Հախվերդյան

19.07.2022

Ուղևորների փոխադրման փաստացի պահանջարկի բավարարումը ապահովելու նպատակով, գտնում ենք, որ չվացուցակներ սահմանելիս անհրաժեշտ է պարտադիր դարձնել հանրային քննարկումների անցկացումը:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

16.07.2022

Հակված ենք նախորդ ներկայացված դիրքորոշմանը, այլ կարծիք ներկայացնելը գտնում ենք ոչ նպատակահարմար քանի որ ամփոփումը չի արտացոլում ներկայացված առաջարկությունների վերլուծություն կամ չընդունելու վերաբերյալ իրական հիմնավորումներ։ Ընդհանուր առմամբ կարծում ենք, որ մշակվել է Օրենքի նախագիծը, որը ընդունվելու դեպքում չի աշխատի, ավելին այն շատ ավելի կխառնի ներկայումս գործող կարգավորումները, առաջացնելով քաոսային իրավիճակ։

Տեսնել ավելին