Լրամշակման փուլում է
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
Հիմնավորում
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկամն մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերելու համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում լիցենզավորված տեսակների շրջանակներում համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:
«Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները: 3-րդ բաժնում սահմանված են առողջապահության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները (բժշկական օգնության և սպասարկամն իրականացում, դեղերի արտադրություն, դեղատնային գործունեություն), որոնց ըստ էության ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պոլիկլինիկայի կողմից իրականցվող հիմնական գործառույթներն են:
ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պոլիկլինիկան հանդիսանալով ՀՀ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում՝ չունի իրավաբանական անձի կարգավիճակ, հետևաբար նաև պետական գրանցում, ինչը պարտադիր նախապայման է բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը.
Առաջարկվում է փոփոխություն և լրացումներ կատարել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 56-րդ հոդվածում: Առաջարկվում է լրացնել, որ ՀՀ ոստիկանության բժշկական հաստատությունը ստեղծվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով, ինչպես նաև բժշկական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ կհաստատվեն բժշկական հաստատության՝ անվանումը, գտնվելու վայրը, գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթները, կանոնադրությունը, կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի դրա օգտագործման կարգը, գործունեության հետ կապված՝ սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:
Միաժամանակ, բժշկական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ բժշկական հաստատության կանոնադրությունը, կառուցվածքը, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի կազմի, դրա օգտագործման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:
Անհրաժեշտ է օրենքում լրացնել նաև, որ բժշկական հաստատության տեսակ է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատությունը՝ պոլիկլինիկա, հիգիենիկ համաճարակային հսկողության կենտրոնը:
Առաջարկվող օրենսդրական կարգավորումները կապահովեն ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պոլիկլինիկայի լիցենզավորման հարցի լուծումը:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
6. Իրավականակտիկիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ոստիկանության Բժշկական վարչության պոլիկլինիկան հնարավորություն կստանա լիցենզիա ունենալու:
-
Քննարկվել է
11.07.2022 - 26.07.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 4095
Տպել