Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401 օրենքի   56-րդ   հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության բժշկական հաստատությունը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև այդ հաստատության բժշկական ծառայություններից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը սահմանում է Կառավարությունը: Բժշկական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ հաստատվում են բժշկական հաստատության՝

1) անվանումը.

2) գտնվելու վայրը.

3) գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթները.

4) կանոնադրությունը.

5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի կազմը, դրա օգտագործման կարգը.

6) գործունեության հետ կապված՝ սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:»,

2) լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 2.2-րդ և 2.3-րդ մասերով.

«2.2. Բժշկական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ բժշկական հաստատության կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը կարող է վերապահվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

2.3. Բժշկական հաստատության տեսակ է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատությունը, հիգիենիկ համաճարակային հսկողության կենտրոնը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    11.07.2022 - 26.07.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4096

Տպել