Հիշել նախագիծը

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

   Նախագծով ներկայացվում է հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը, տարակարգի շնորհման նոր մեխանիզմը:

    Նախագծով առաջարկվում են տարակարգերի շնորհման հետ կապված մի շարք կարգավորումներ, մասնավորապես, տարակարգի շնորհման համար հիմք են ընդունվում կրթության որակ և արդյունավետություն ապահովող անհրաժեշտ չափանիշները, այդ թվում՝ ուսուցչի գործունեության որակական ցուցանիշների առկայությունը, տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար սահմանված բնութագրիչներին համապատասխանելու դեպքում, առանց ժամանակային սահմանափակման դիմելը և այլն։

  • Քննարկվել է

    29.06.2022 - 14.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12793

Տպել

Առաջարկներ`

Ռուզաննա Խաչատրյան

12.07.2022

Առաջարկում եմ բնութագրիչները սահմանելիս կարևորել «Հայկական կրթական ֆորումը», որտեղ ուսուցիչները և՛ մասնագիտական խորհրդատվական թեմաներով են հանդես գալիս և՛ կիսվում սեփական փորձով, մասնակցում տարբեր քննարկումների:

Ռուզաննա Խաչատրյան

12.07.2022

Առաջարկում եմ վերանայել մեկ ամսվա կտրվածքով օրվա դասի պլանի պահանջը։ Երկու շաբաթն էլ բավական է ուսուցչին գնահատելու համար:

Կարինե Բաղիյան

11.07.2022

Առաջարկում եմ սահմանել օրվա դասի պլանի օրինակելի նմուշաձև։

Տեսնել ավելին