Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Oրենքով և որոշմամբ սահմանված մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով հիփոթեքային վարկավորման տեղեկանք տրամադրել 2022 թվականին դիմում-հայտ ներկայացրած բոլոր զինծառայողներին, ռազմաուսումնական հաստատություն ավարտած և սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանել առաջնահերթության կարգով ծրագրում ընդգրկելու հնարավորություն, վարկավորման պայմաններում նախատեսել համագործակցող կազմակերպության կողմից ապահովագրության գծով վճարի սահմանման առավելագույն չափը, համագործակցող կազմակերպություն ներկայացվող տեղեկանքում նախատեսել նաև որոշմամբ սահմանված լրացուցիչ երաշխիքների շրջանակներում վարկի մայր գումարի մարման պատրաստակամության մասին նշման կատարումը:

  • Քննարկվել է

    24.06.2022 - 10.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4574

Տպել

Առաջարկներ`

Լիլիթ Հակոբյան

08.07.2022

Որոշմամբ հաստատված ծրագրի «Լրացուցիչ երաշխիքներ» III գլխով սահմանված է, որ վարկավորման ծրագրի ընթացքում. • զինծառայողի զոհվելու (մահանալու) դեպքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մարման ենթակա հիփոթեքային վարկի չմարված մայր գումարը` 30% - 100%, • ստացած վնասվածքի, խեղման կամ առաջացած հիվանդության հետևանքով զինծառայողի հաշմանդամ ճանաչվելու դեպքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մարման ենթակա հիփոթեքային վարկի չմարված մայր գումարը` 15% - 50%, • զինծառայողի՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու (եթե չի սահմանվում հաշմանդամություն) հիմքերով զինվորական ծառայությունից արձակվելու կամ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ճանաչվելու դեպքերում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մարման ենթակա հիփոթեքային վարկի չմարված մայր գումարը՝ 10%: Այսինքն` պետությունը այս ծրագրի շրջանակներում որոշ ռիսկեր վերցրել է իր վրա և տրամադրել է լրացուցիչ երաշխիքներ: 2020-2022թթ. ընթացքում և առ այսօր ծրագրի միակ սպասարկող ընկերությունը հանդիսանում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ն: Շահառու զինծառայողների և «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված վարկային պայմանագրով.  «Կողմերի իրավունքներն ու պարտականությունները» Բաժնում սահմանված է, որ բանկը պարտավոր է վերաֆինանսավորվող վարկի դեպքում վարկառուի կողմից վճարված սպասարկման վճարի հաշվին կատարել վարկային պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար վարկառուի դժբախտ պատահարներից ապահովագրություն (պայմանագրով սահմանվել է սպասարկման ամսական վճար (վերաֆինանսավորվող վարկի մասով ապահովագրության գծով գանձվող վճար) վարկի մնացորդի 0.06%), ինչպես նաև գույքի ապահովագրություն, որը հաշվարկվում է` ելնելով վարկի մնացորդի 100%-ից, ընդ որում, ապահովագրության պայմանագրով շահառուն պետք է հանդիսանա Բանկը,  «Վարկի տրամադրումը մերժելու և պարտավորությունների վաղաժամկետ կատարման հիմքերը» Բաժնում սահմանված է, որ Որոշման «Լրացուցիչ երաշխիքներ» վերտառությամբ III գլխով սահմանված հանգամանքների ի հայտ գալու դեպքերում պետության կողմից կիրառվում են լրացուցիչ երաշխիքներ` Որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխան: Ըստ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված դժբախտ պատահարներից կամավոր ապահովագրության վկայագրերի Բանկը իրականացնում է իր համար ընդունելի ապահովագրողի` «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի, միջոցով ամսական ապահովագրություն` վարկի մնացորդի 0.06%-ի չափով (0.72% տարեկան) երկու դեպքերի համար`  Դժբախտ դեպքի հետևանքով Ապահովագրված անձի անաշխատունակության մշտական կորուստ, Դժբախտ դեպքի հետևանքով Ապահովագրված անձի մահ: Այնինչ ուսումնասիրությամբ պարզվեց, որ տարբեր ապահովագրական ընկերություններ ներկայացրել են տարեկան հետևյալ սակագները միևնույն դեպքերի մասով` Անվանում Դեպք Ապահովագրական սակագին % Ժամկետ «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ` «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցության շրջանակներում Դժբախտ պատահարներից ապահովագրություն 0.18 Տարեկան «Նաիրի Ինշուրանս» Դժբախտ պատահարներից ապահովագրություն 0.15 Տարեկան «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ` «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցության շրջանակներում Դժբախտ պատահարներից ապահովագրություն 0.72 Տարեկան Միաժամանակ, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված այլ հիփոթեքային վարկի մասով նույն «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի միջոցով («Արդշինբանկ» Բանկի և «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի ընկերության վերջնական վերահսկող անձ է հանդիսանում միևնույն անձը) իրականացվել է դժբախտ պատահարներից և առողջության կամավոր ապահովագրություն 0.20% տարեկան պահովագրական սակագնով (տարբերությունը` «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կնքած պայմանագրի` 0.52%-ով ցածր)` հետևյալ երկու դեպքերի համար`  Դժբախտ դեպքի հետևանքով Ապահովագրված անձի անաշխատունակության մշտական կորուստ,  Դժբախտ դեպքի հետևանքով Ապահովագրված անձի մահ: Այսպիսով, հաշվի առնելով, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն, իր կողմից նախընտրելի ապահովագրական ընկերության միջոցով, («Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ) զինծառայող վարկառուների անունից հանդես գալով, տվյալ ծրագրի շրջանակներում դժբախտ դեպքերից ապահովագրությունը ներկայումս կնքում է շուկայական գներից տարեկան մոտ 4 անգամ ավելի բարձր սակագներով և, առաջարկվող փոփոխությամբ` ամսական 0.02% չափը (տարեկան 0.24%) նույնպես գերազանցում է «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի միջոցով տվյալ ծրագրից դուրս իրականացված դժբախտ պատահարներից և առողջության կամավոր ապահովագրություն 0.20% տարեկան պահովագրական սակագինը, անգամ հաշվի չառնելով նույն դեպքերի համար Որոշմամբ սահմանված լրացուցիչ երաշխիքները, ինչպես նաև հետագայում հիփոթեքային վարկավորման պայմանագրի շրջանակում վարկատու այլ կազմակերպությունների կողմից չարաշահումները բացառելու նպատակով, առաջարկում եմ` կամ Որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետում «վճարների» բառը փոխարինել «վճարի, որի չափը չի կարող կարող գերազանցել վարկի մայր գումարի մնացորդի 0,015 տոկոսը» բառերով, կամ ապահովագրության մասով դրույթը սահմանել որպես Վարկառուի պարտականություն ինչպես նաև տվյալ դրույթի գործողությանը տալ հետադարձ ուժ, հաշվի առնելով մինչ այս անբարեխիղճ մրցակցությունը:

Տեսնել ավելին