«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 641-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
………….................. 2022 թվականի N …….. – Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 641-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի «Մեկ մաքսային մարմնից մյուսը կամ մաքսային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում մաքսային ծառայողների տեղափոխման կարգը սահմանելու մասին» N 641-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
- 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Ռոտացիան իրականացվում է մինչև մեկ տարի ժամկետով։»․
2) 4-րդ կետից հանել «վերադաս» բառը.
3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6. Մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ մաքսային կետ-բաժնի պետի պատճառաբանված հիմնավորմամբ մաքսային մարմնի ղեկավարը կարող է հետաձգել ռոտացիայի իրականացումը` մինչև երկու տարի ժամկետով:».
4) 7-րդ կետում «Վերադաս մաքսային» բառերը փոխարինել «Մաքսային» բառով, իսկ «մեկ ամիս» բառերը` «հինգ աշխատանքային օր» բառերով․
5) 8-րդ կետի՝
ա․ 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) Մաքսային մարմնի մաքսային հսկողության, հետբացթողումային հսկողության, ներքին անվտանգության, մաքսանենգության դեմ պայքարի վարչություններում`»․
բ. 1-ին ենթակետի «ե» և «զ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.
գ․ 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2) Մաքսային մարմնի մաքսատուն-վարչություններում, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում`».
դ. 2-րդ ենթակետի «է» և «ը» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.
ե․ 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3) մաքսային կետ-բաժիններում`».
զ. 3-րդ ենթակետի «ե» և «զ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
15.06.2022 - 30.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3080
Տպել