Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 641-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով առաջարկվում է ստորաբաժանումների անվանումները համապատասխանեցնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործող կառուցվածքին։ Միաժամանակ, նախատեսվում է առնվազն մեկ ամիս առաջ ռոտացիայի որոշման ընդունման դրույթը փոխարինել առնվազն հինգ աշխատանքային օր առաջ համապատասխան որոշման ընդունման դրույթով։ Վերոնշյալը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատանքների արդյունավետ կազմակերպման, վարչարարության բարելավման տեսանկյունից մեկամսյա ժամկետը շատ երկար ժամանակահատված է, մինչդեռ մաքսային ծառայությունում նախատեսվում է աշխատանքները ռոտացիայի միջոցով կազմակերպելով աշխատակիցներին ըստ անհրաժեշտության տեղափոխել մեկ մաքսային մարմնից մեկ այլ մաքսային մարմին՝ դրանով բարձրացնելով թե աշխատանքների իրականացման արդյունավետությունը, և թե կանխարգելելով երկար ժամկետով մեկ մաքսային մարմնում աշխատելու ընթացքում մասնավոր սուբյեկտների հետ հնարավոր կապերի ձևավորումը։ Ընդ որում, այդ նպատակից ելնելով նախատեսվում է ռոտացիան երկամյա փուլերով իրականացնելու դրույթը փոխարինել ռոտացիան մինչև մեկ տարի ժամկետով իրականացնելու դրույթով։ Միաժամանակ, ռոտացիայի որոշման ընդունման ժամկետի կրճատման համար, որպես կողմնորոշիչ ժամկետ, ընտրվել է քաղաքացիական ծառայության ոլորտում քաղծառայողների տեղափոխության իրականացման համար որոշմամբ ամրագրված հինգ աշխատանքային օրվա ժամկետը։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ մաքսային ծառայությունը կկազմակերպվի ռոտացիայի սկզբունքով՝ նպաստելով վարչարարության բարելավմանն ու արագությանը, մաքսային հսկողության արդյունավետության բարձրացմանը։

  • Քննարկվել է

    15.06.2022 - 30.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3078

Տպել