Հիշել նախագիծը
ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
16 - Կողմ
-
7 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Levon Harutyunyan 21.06.2022 12:22:03 | Փաստաթղթում ներկայացված կետերի հերթականությունը՝ ինչպես կայքում տեղադրված տարբերակը, այնպես էլ բեռնելու համար կցված doc և pdf տարբերակները, իրարից տարբերվում են, և հստակ չէ կետերի ճիշտ հերթականությունը: Առաջարկում եմ կարգավորել կետերի հերթականությունը: | ||
2 | Levon Harutyunyan 22.06.2022 12:06:56 | Առաջարկում եմ կայքում տեղադրված նախագծի տարբերակի՝ 1. հասկացություններ ու տերմիններ հատվածում տալ տարաներ բառի բացատրությունը, 2. աշտարակային կռունկ հասկացության բացատրության բովանդակությունում հանել «ուղղաձիգ, տեղակայված» բառերի միջև դրված ստորակետը: | ||
3 | Արթուր Հակոբյան 22.06.2022 15:17:18 | ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ 6. «սայլակները» բառը փոխարինել «սայլակներինը» բառով, որովհետև խոսքը վերաբերվում է արագությանը, 9. կետում նշված «ընդգրկույթ» բառը փոխարինել «միջակայք» բառով, 12. Սլաքային ինքնագնաց և աշտարակային ամբարձիչ կռունկները պետք է սարքավորվեն աշխատատևության մոտոժամային հաշվարկման սարքավորումներով, պարբերությունը խմբագրել պարզաբանելով, քանի որ անհասկանալի է: ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ 6.8 խմբագրել ապահովել աշտարակային ամբարձիչ կռունկների սարքին վիճակը` շինհրապարակներում շահագործումը դադարեցնելուց հետո, դրույթը, քանի որ այդ նորմը պետք է տարածվի ոչ միայն աշտարակային, այլև բոլոր կռունկների վրա: | ||
4 | Տիգրան Գեորգի 22.06.2022 17:05:25 | Կանոնների նախագծում պետք է ամրագրել՝ 1) ենթակռունկային գծերի թույլատրելի շեղումների չափերը նախագծային դիրքերից (հատակագիծ և պրոֆիլ), 2) ամբարձիչ կռունկների մետաղյա ճոպանների խոտանման ձևերն ու դրանց գծանկարները, 3) շղթայական առասանների, ինչպես նաև տեքստիլ գործվածքի պոլիմերային հիմքով առասանների խոտանման նորմերը. 4) ամբարձիչ կռունկի աշխատանքի վտանգավոր գոտու սահմանները՝ ամբարձիչ սարքավորումից բեռի անկման դեպքում՝ տարբեր բարձրություններից, 5) այն վտանգավոր գոտիների սահմանը, որի տիրությում գործում են էլեկտրական հոսանքի լարերից հոսանքահարման վտանգ՝ կախված հոսանքատար էլ․ լարերում առկա լարման մեծությունից. 6) կռունկավարների, կռունկներ սպասարկող էլեկտրիկների, փականագործների, առասանողների, ազդանշանորդների գիտելիքների պարբերական ստուգման ժամկետը, որը պետք է լինի ոչ ուշ, քան 12 ամիսը մեկ, 7) ամբարձիչ կռունկների պատասխանատու ինժեներատեխնիկական անձնակազմի (վերահսկող, սարքին վիճակի և անվտանգ շահագործման պատասխանատու անձանց) գիտելիքների ստուգման ժամկետները, որը պետք է լինի ոչ ուշ, քան 3 տարին մեկ անգամ: | ||
5 | Արթուր Պողոսյան 23.06.2022 11:55:20 | «Ամբարձիչ կռունկների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոններ»-ի նախագիծը ունի ամբողջական լրամշակման և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ու «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, ԵԱՏՄ պետությունների նմանատիպ ակտերին և մասնագիտական փաստաթղթերին համապատասխանեցնելու անհրաժեշտություն: | ||
6 | Միհրան Գրիգորյան 23.06.2022 12:06:40 | Կանոնների տարբեր մասերում «ստրոպները» հայերենով նշված են տարբեր անուներով․ օրինակ՝ քարշապարաններ, կախաճոպաններ, առասաններ՝ ճիշտ հայերեն տարբերակն առասանն է: Միաժամանակ նախագիծը անհրաժեշտ է ամբողջությամբ վերամշակել ՝ ընգրկելով ոլորտում գործող փորձագետներին և կազմակերպություններին | ||
7 | Տեխնիկական Անվտանգություն 23.06.2022 15:53:09 | Առաջարկվում է. 1.2.2) կռունկ-էքսկավատորների վրա, որոնք նախատեսված են միայն կեռով, գրեյֆերով կամ մագնիսով աշխատելու համար, հանել գրեյֆերով բառը, ամբողջ տեքստում այծային բառը, փոխարինել այծիկային բառով, «ստրոպները» հայերենով նշված են տարբեր անուններով․ օրինակ՝ քարշապարաններ, կախաճոպաններ, առասաններ՝ ճիշտ հայերեն տարբերակն առասանն է: ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՏԵՐՄԻՆՆԵՐ երկաթուղային կռունկ` կառամատույցին հավաքակցված և երկաթուղային գծերով տեղաշարժվող ամբարձիչ կռունկ հատվածում կառամատույցին բառը փոխարինել հենահարթակին բառով, գրեյֆերի տեսքով բառերը փոխարինել գրեյֆերային տեսքով բառերով, մագնիսային կռունկ` բեռնաբռնիչ սարքով ամբարձիչ կռունկ` էլեկտրամագնիսի տեսքով, բառերը փոխարինել «մագնիսային ձևի բեռնաբռնիչ հարմարանքով սարքավորված ամբարձիչ կռունկ» բառերով, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ 2. Հանել կամ խմբագրել Ամբարձիչ կռունկները, որոնք նախատեսված են աշխատելու պայթյունավտանգ միջավայրում, պետք է պատրաստվեն տվյալ միջավայրում աշխատելու համար նախատեսված հատուկ նախագծերի համաձայն: Պայթյունավտանգ միջավայրում աշխատելու համար ամբարձիչ կռունկի հնարավորությունների մասին պետք է նշվի դրա տեխնիկական անձնագրում և շահագործման հրահանգում: դրույթը, քանի որ դրանով ՀՀ կառավարությունը ոչ միայն պարտադրող նորմ է սահմանում արտերկրում գործող արտադրողների համար, այլև արտադրողը չի կարող և պարտավոր չէ իմանալ թե տվյալ կռունկը ով է ձեռք բերելու և ինչ միջավայրում է տեղադրվելու. 12. Սլաքային ինքնագնաց և աշտարակային ամբարձիչ կռունկները պետք է սարքավորվեն աշխատատևության մոտոժամային հաշվարկման սարքավորումներով, պարբերությունը խմբագրել պարզաբանելով, քանի որ անհասկանալի է: 13. մեկնաբանել Ամբարձիչ կռունկների առաստանների և մետաղյա ճոպանների հաշվարկը պետք է կատարվի` հաշվի առնելով ճոպանի ճյուղերի քանակը և ուղղաձիգի նկատմամբ դրանց թեքման անկյունը: պարբերությունում կռունկների առաստաններ արտահայտությունը, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐ ԵՎ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐ 10. «աշխատանքային հոսքալարեր» բառերը փոխարինել «էլեկտրական հոսանքատար լարեր» բառերով, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ 8. «Ամբարձիչ կռունկների վերակառուցումը, նորոգումը և հավաքակցումը եռակցման կիրառմամբ` պետք է կատարվի մասնագիտացված կազմակերպություների կողմից` համաձայն նախագծի:» կետում, Հստակեցնել կամ պարզաբանել թե ինչ նախագծի մասին է խոսքը: ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՑԻԿՆԵՐ 1. Ամբարձիչ կռունկի կառավարման խցիկը կամ կառավարման վահանակը պետք է տեղակայված լինի… հատվածում հանել կամ բառը, ԵՆԹԱԿՌՈՒՆԿԱՅԻՆ ՌԵԼՍՈՒՂԻՆԵՐ 2. Ավտոմեքենաների և ավտոբռնիչների անցումն այծային և աշտարակային ամբարձիչ կռունկների ռելսուղիներով թույլատրվում է բացառիկ դեպքերում` եթե անհնար է դրանց շրջանցումը: Այս դեպքում պետք է մշակվեն անվտանգության լրացուցիչ միջոցառումներ: խմբագրել, քանի որ նամն դեպքերում պետք է նշվի տեղադրման նախագծային փաստաթղթերում կամ շինթույտվության մեջ: ԵՆԹԱԿՌՈՒՆԿԱՅԻՆ ՌԵԼՍՈՒՂԻՆԵՐ 4.5 ամբարձիչ կռունկի հպանվակերի լարերի, սլաքների ղեկավարման մեխանիզմների և բլոկավորված սարքերի էլեկտրական լարումը պետք է տրվի մեկ հոսանքաանջատիչի միջոցով: կետում հպանվակների բառը փոխարինել հպանվակ բառով: ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ 5. Էլեկտրահաղորդման գծերի մոտ աշխատանքների կատարումը պետք է իրագործվի ամբարձիչ կռունկներով բեռների անվտանգ փոխադրման համար պատասխանատու անձի անմիջական ղեկավարությամբ, որը պետք է ապահովի կարգագիր-թույլտվությամբ նշված աշխատանքների անվտանգ կատարման պայմանները: Էլեկտրահաղորդման գծերի պահպանման գոտում կամ այդ գծերից բարձրավոլտ գծերի պահպանման նորմերով սահմանված հեռավորության վրա ամբարձիչ կռունկներով աշխատանքներ կատարելու համար կարգագիր-թույլտվությունը պետք է տրվի միայն էլեկտրահաղորդման գծերը շահագործող կազմակերպության համաձայնության առկայության դեպքում: կետը ամբողջությամբ խմբագրել, նշելով սահմանված թույլատրելի հեռավորությունները: ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ 2. Ամբարձիչ կռունկները ենթակա են վերագրանցման` 1)…. 2) հիմնական նորոգումից հետո, եթե կռունկի համար կազմվել է նոր տեխնիկական անձնագիր, կետում պարզաբանել, թե ինչ է նշանակում վերակառուցում և անհասկանալի է, թե ով է տվյալ դեպքում տալիս տեխնիկական անձնագիրը 3.Պարզաբանել Ամբարձիչ կռունկների սեփականատերը (շահագործողը) համաձայն Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգիրքի 250-րդ հոդվածի 5-րդ մասի պետք է մշակի և հաստատի աշխատողների տեղահանման պալաններ: կետը: Անհրաժեշտ է նախագծից հանել բոլոր բանաձևերը, այլ ակտերից մեջբերված դրույթները՝ չծանրաբեռնելով սույն Կանոնները, և ուղղակիորեն հղումները տալ համապատասխան ստանդարտներին ու ակտերին: Նախագիծը ամբողջությամբ ենթակա է լրամշակման և համապատասխանեցման «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ու «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, ԵԱՏՄ պետությունների նմանատիպ ակտերին և մասնագիտական փաստաթղթերին: |