Հիշել նախագիծը

ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի  1-ին մասի 2-րդ կետի՝ ամբարձիչ կռունկները, մեկ տոննա և ավելի բեռնաբարձությամբ ամբարձիչ սարքավորումները և մեխանիզմները հանդիսանում են արտադրական վտանգավոր օբյեկտներ: Նույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ:

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» մայր օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ են հանդիսացել «… ամբարձիչ սարքավորումները և մեխանիզմները», սակայն 2010 թվականի դեկտեմբերի 22-ի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-32-Ն օրենքով նշված հովածը վերախմբագրվել է և արտադրական վտանգավոր օբյեկտ է չափորոշիչ է սահմանվել ամբարձիչ կռունկները, մեկ տոննա և ավելի բեռնաբարձությամբ ամբարձիչ սարքավորումները և մեխանիզմները: Օրենքի նշված փոփոխությունից հետո Կառավարության կողմից այդ արտադրական վտանգավոր օբյեկտների անվտանգ շահագործման կանոններ և նորմեր չեն ընդունվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 634 որոշման 2-րդ մասի համաձայն՝ 2022 թվականի ապրիլի 22-ից Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Ամբարձիչ աշտարակների (վերհանների) կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1449-Ն որոշումը ուժը կորցնելու է, ուստի անհրաժեշտություն է առաջանում ընդունելու տեխնիկական կանոններ, որոնք կվերաբերվեն նշված արտադրական վտանգավոր օբյեկտների անվտանգ շահագործմանը:

  • Քննարկվել է

    10.06.2022 - 25.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5774

Տպել

Առաջարկներ`

Տեխնիկական Անվտանգություն

23.06.2022

Առաջարկվում է. 1.2.2) կռունկ-էքսկավատորների վրա, որոնք նախատեսված են միայն կեռով, գրեյֆերով կամ մագնիսով աշխատելու համար, հանել գրեյֆերով բառը, ամբողջ տեքստում այծային բառը, փոխարինել այծիկային բառով, «ստրոպները» հայերենով նշված են տարբեր անուններով․ օրինակ՝ քարշապարաններ, կախաճոպաններ, առասաններ՝ ճիշտ հայերեն տարբերակն առասանն է: ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՏԵՐՄԻՆՆԵՐ երկաթուղային կռունկ` կառամատույցին հավաքակցված և երկաթուղային գծերով տեղաշարժվող ամբարձիչ կռունկ հատվածում կառամատույցին բառը փոխարինել հենահարթակին բառով, գրեյֆերի տեսքով բառերը փոխարինել գրեյֆերային տեսքով բառերով, մագնիսային կռունկ` բեռնաբռնիչ սարքով ամբարձիչ կռունկ` էլեկտրամագնիսի տեսքով, բառերը փոխարինել «մագնիսային ձևի բեռնաբռնիչ հարմարանքով սարքավորված ամբարձիչ կռունկ» բառերով, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ 2. Հանել կամ խմբագրել Ամբարձիչ կռունկները, որոնք նախատեսված են աշխատելու պայթյունավտանգ միջավայրում, պետք է պատրաստվեն տվյալ միջավայրում աշխատելու համար նախատեսված հատուկ նախագծերի համաձայն: Պայթյունավտանգ միջավայրում աշխատելու համար ամբարձիչ կռունկի հնարավորությունների մասին պետք է նշվի դրա տեխնիկական անձնագրում և շահագործման հրահանգում: դրույթը, քանի որ դրանով ՀՀ կառավարությունը ոչ միայն պարտադրող նորմ է սահմանում արտերկրում գործող արտադրողների համար, այլև արտադրողը չի կարող և պարտավոր չէ իմանալ թե տվյալ կռունկը ով է ձեռք բերելու և ինչ միջավայրում է տեղադրվելու. 12. Սլաքային ինքնագնաց և աշտարակային ամբարձիչ կռունկները պետք է սարքավորվեն աշխատատևության մոտոժամային հաշվարկման սարքավորումներով, պարբերությունը խմբագրել պարզաբանելով, քանի որ անհասկանալի է: 13. մեկնաբանել Ամբարձիչ կռունկների առաստանների և մետաղյա ճոպանների հաշվարկը պետք է կատարվի` հաշվի առնելով ճոպանի ճյուղերի քանակը և ուղղաձիգի նկատմամբ դրանց թեքման անկյունը: պարբերությունում կռունկների առաստաններ արտահայտությունը, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐ ԵՎ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐ 10. «աշխատանքային հոսքալարեր» բառերը փոխարինել «էլեկտրական հոսանքատար լարեր» բառերով, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ 8. «Ամբարձիչ կռունկների վերակառուցումը, նորոգումը և հավաքակցումը եռակցման կիրառմամբ` պետք է կատարվի մասնագիտացված կազմակերպություների կողմից` համաձայն նախագծի:» կետում, Հստակեցնել կամ պարզաբանել թե ինչ նախագծի մասին է խոսքը: ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՑԻԿՆԵՐ 1. Ամբարձիչ կռունկի կառավարման խցիկը կամ կառավարման վահանակը պետք է տեղակայված լինի… հատվածում հանել կամ բառը, ԵՆԹԱԿՌՈՒՆԿԱՅԻՆ ՌԵԼՍՈՒՂԻՆԵՐ 2. Ավտոմեքենաների և ավտոբռնիչների անցումն այծային և աշտարակային ամբարձիչ կռունկների ռելսուղիներով թույլատրվում է բացառիկ դեպքերում` եթե անհնար է դրանց շրջանցումը: Այս դեպքում պետք է մշակվեն անվտանգության լրացուցիչ միջոցառումներ: խմբագրել, քանի որ նամն դեպքերում պետք է նշվի տեղադրման նախագծային փաստաթղթերում կամ շինթույտվության մեջ: ԵՆԹԱԿՌՈՒՆԿԱՅԻՆ ՌԵԼՍՈՒՂԻՆԵՐ 4.5 ամբարձիչ կռունկի հպանվակերի լարերի, սլաքների ղեկավարման մեխանիզմների և բլոկավորված սարքերի էլեկտրական լարումը պետք է տրվի մեկ հոսանքաանջատիչի միջոցով: կետում հպանվակների բառը փոխարինել հպանվակ բառով: ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ 5. Էլեկտրահաղորդման գծերի մոտ աշխատանքների կատարումը պետք է իրագործվի ամբարձիչ կռունկներով բեռների անվտանգ փոխադրման համար պատասխանատու անձի անմիջական ղեկավարությամբ, որը պետք է ապահովի կարգագիր-թույլտվությամբ նշված աշխատանքների անվտանգ կատարման պայմանները: Էլեկտրահաղորդման գծերի պահպանման գոտում կամ այդ գծերից բարձրավոլտ գծերի պահպանման նորմերով սահմանված հեռավորության վրա ամբարձիչ կռունկներով աշխատանքներ կատարելու համար կարգագիր-թույլտվությունը պետք է տրվի միայն էլեկտրահաղորդման գծերը շահագործող կազմակերպության համաձայնության առկայության դեպքում: կետը ամբողջությամբ խմբագրել, նշելով սահմանված թույլատրելի հեռավորությունները: ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ 2. Ամբարձիչ կռունկները ենթակա են վերագրանցման` 1)…. 2) հիմնական նորոգումից հետո, եթե կռունկի համար կազմվել է նոր տեխնիկական անձնագիր, կետում պարզաբանել, թե ինչ է նշանակում վերակառուցում և անհասկանալի է, թե ով է տվյալ դեպքում տալիս տեխնիկական անձնագիրը 3.Պարզաբանել Ամբարձիչ կռունկների սեփականատերը (շահագործողը) համաձայն Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգիրքի 250-րդ հոդվածի 5-րդ մասի պետք է մշակի և հաստատի աշխատողների տեղահանման պալաններ: կետը: Անհրաժեշտ է նախագծից հանել բոլոր բանաձևերը, այլ ակտերից մեջբերված դրույթները՝ չծանրաբեռնելով սույն Կանոնները, և ուղղակիորեն հղումները տալ համապատասխան ստանդարտներին ու ակտերին: Նախագիծը ամբողջությամբ ենթակա է լրամշակման և համապատասխանեցման «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ու «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, ԵԱՏՄ պետությունների նմանատիպ ակտերին և մասնագիտական փաստաթղթերին:

Միհրան Գրիգորյան

23.06.2022

Կանոնների տարբեր մասերում «ստրոպները» հայերենով նշված են տարբեր անուներով․ օրինակ՝ քարշապարաններ, կախաճոպաններ, առասաններ՝ ճիշտ հայերեն տարբերակն առասանն է: Միաժամանակ նախագիծը անհրաժեշտ է ամբողջությամբ վերամշակել ՝ ընգրկելով ոլորտում գործող փորձագետներին և կազմակերպություններին

Արթուր Պողոսյան

23.06.2022

«Ամբարձիչ կռունկների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոններ»-ի նախագիծը ունի ամբողջական լրամշակման և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ու «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, ԵԱՏՄ պետությունների նմանատիպ ակտերին և մասնագիտական փաստաթղթերին համապատասխանեցնելու անհրաժեշտություն:

Տեսնել ավելին