Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«       »                                    2022թ.                                                                      թիվ   -Ն

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27‑Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի «Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը հաստատելու, գործառույթների իրականացումն օպերատորին պատվիրակելու, գործառույթների ցանկը հաստատելու, օպերատորի հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և օպերատորին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանելու մասին» N 1109-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
  • 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Սահմանել, որ Հավելված N 1-ում նախատեսված օպերատորների կողմից օպերատորի` Հավելված N 2-ով ամրագրված գործառույթներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, բացառությամբ Աբովյան համայնքի, որտեղ Հավելված N 2.1-ով սահմանված գործառույթները իրականացնում է միայն Հավելված N 1-ի 1-ին կետով նախատեսված օպերատորը՝ քաղաքացիական կենտրոնի գործարկման եղանակով»,

2  Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.2 կետով.

Քաղաքացիական կենտրոն Է համարվում  «Հայփոստ» ՓԲԸ կողմից հիմնված այն գրասենյակը, որը իրականացնում է պետական մարմինների կողմից քաղաքացիների սպասարկման գրասենյակների՝ սույն որոշման հավելված N 2.1-ի գործառույթներ (ծառայություններ) բացառապես իր աշխատակիցների միջոցով».

  • Որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

   «Պայմանագրի օրինակելի ձևի դրույթները կիրառելի են և ենթակա են լրացման Քաղաքացիական կենտրոնում մատուցվող ծառայությունների դեպքում այնքանով, որքանով իրենց էությամբ չեն հակասում սույն որոշմամբ սահմանված կարգավորումներին»:

  1. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1 կետով

«Հաստատել Քաղաքացիական կենտրոնում մառուցվող ծառայությունների ցանկը համաձայն N 2.1 հավելվածի»,

  1. Որոշումը լրացնել N 2.1 հավելվածով՝ համաձայն հավելված N 2.1-ի,
  2. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին, մինչև 2022 թվականի հուլիսի 11-ը Կառավարության հաստատմանը ներկայացնել «Հայփոստ» ՓԲԸ կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ առաջարկ՝ Աբովյան համայնքում քաղաքացիական կենտրոնի կառուցման, կահավորման, ինչպես նաև համակարգը պետական համակարգերին «Հայփոստ» ՓԲԸ առաջնային սպասարկում ապահովող համակարգի ինտեգրման աշխատանքներն ապահովելու նպատակով։
  3. Ֆինանսների նախարարին և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին (համաձայնությամբ)՝ մինչև 2022 թվականի սեպտեմբեր 26-ը Կառավարության հաստատմանը ներկայացնել Աբովյան համայնքում ստեղծվելիք Քաղաքացիական կենտրոնի ծառայությունների մատուցման գնագոյացման մեթոդաբանության նախագիծը։
  4. Արդարադատության նախարարին՝ մինչ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը Կառավարության հաստատմանը ներկայացնել Աբովյան համայնքում Քաղաքացիական կենտրոնում մատուցված ծառայությունների մոնիտորինգի և որակի կառավարման համակարգի նախագիծը։
  5. Արդարադատության նախարարին, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Ոստիկանության պետին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ մինչև Աբովյան համայնքում քաղաքացիական կենտրոնի գործարկումը ապահովել նշված համայնքում ծառայություններ մատուցող պետական մարմինների սպասարկման կենտրոնների հանրային ծառայողների, այլ աշխատակիցների հաստիքների կրճատումը և «Հայփոստ» ՓԲԸ քաղաքացիական կենտրոնում նոր հաստիքների ստեղծումը՝ դրանց համալրման առաջնահերթությունը տալով պետական մարմինների սպասարկման կենտրոնների նախկին աշխատակիցներին:
  6. Որոշման Հավելված 1-ով սահմանված օպերատորների կողմից (բացառությամբ հավելվածի 1-ի կետով սահմանված օպերատորի) պետական իշխանության սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացնելու իրավունքը Աբովյան համայնքում դադարում է և որոշման 6-րդ կետի 1-ին կետի 1-ին ենթակետին համապատասխան կնքված պայմանագիրը ենթակա է դառնում լուծման Աբովյան համայնքում քաղաքացիական կենտրոնի գործարկման պահից: Քաղաքացիական կենտրոնի գործարկման  օր է համարվում Արդարադատության նախարարության կողմից հրապարակային ծանուցումների պաշտոնական azdarar.am կայքում այդ մասին հայտարարություն տարածելու օրը: Աբովյան համայնքում քաղաքացիական կենտրոնի գործարկման վերջնաժամկետ է սահմանվում 2023 թվականի հունվարի 1-ը:
  7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում «Հայփոստ» ՓԲԸ կողմից քաղաքացիական կենտրոնի գործարկման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Հավելված N 2.1

Կառավարության 2016 թվականի

N 1109-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

  1. ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ծառայություններ, որոնք մատուցվում են Քաղաքացիական կենտրոններում
  • Ծնունդների պետական գրանցում
  • Հայրության որոշման պետական գրանցում
  • Ամուսնության դիմումների ընդունում
  • Ամուսնալուծությունների դիմումների ընդունում
  • Որդեգրման պետական գրանցում
  • Անվան փոխման պետական գրանցում
  • Մահվան պետական գրանցում
  • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքների տրամադրում
  • Վկայականների կրկնօրինակների տրամադրում
  • Ամուսնությունների հանդիսավոր գրանցման դիմումների ընդունում
  • Փաստաթղթերի ապոստիլային վավերացում

 

  1. ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ծառայություններ, որոնք մատուցվում են Քաղաքացիական կենտրոններում
  • Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխություններ
  • Անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանում
  • Պետական մարմնի պետական հաշվառում
  • Պետական մարմնի վերաբերյալ միասնական գրանցամատյանում գրառված տեղեկությունների փոփոխություն
  • Նմուշային փաստաթղթերի ձևերով ընկերությունների գրանցում
  • Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տվյալների փոփոխություն
  • Վերակազմավորման ձևով վերակազմակերպմամբ պայմանավորված իրավաբանական անձանց պետական գրանցում
  • Իրավաբանական անձի պետական գրանցում
  • Իրավաբանական անձանց լուծարման պետական գրանցում
  • Իրավաբանական անձանց կանոնադրության փոփոխության պետական գրանցում
  • Ոչ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման պետական գրանցում
  • Ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման պետական գրանցում
  • Համատիրության սկզբնական գրանցման (հիմնադրման) պետական գրանցում
  • Գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցում.
  • Առևտրային կազմակերպությունների մասնակիցների փոփոխության պետական գրանցում
  • Իրավաբանական անձանց լուծարման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցում
  • Հասարակական կազմակերպության պետական գրանցում
  • Հասարակական կազմակերպության փոփոխությունների (կանոնադրության փոփոխություն, լրացում կամ նոր խմբագրությամբ կանոնադրություն) պետական գրանցում
  • Հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության և գործադիր մարմնի ղեկավարի տվյալների փոփոխության պետական գրանցում
  • Արհեստակցական կազմակերպության պետական գրանցում
  • Արհեստակցական կազմակերպության փոփոխությունների (կանոնադրության փոփոխություն, լրացում կամ նոր խմբագրությամբ կանոնադրություն) պետական գրանցում
  • Արհեստակցական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության և գործադիր մարմնի ղեկավարի տվյալների փոփոխության պետական գրանցում
  • Գործատուների միության  պետական գրանցում
  • Գործատուների միության փոփոխությունների (կանոնադրության փոփոխություն, լրացում կամ նոր խմբագրությամբ կանոնադրություն) պետական գրանցում
  • Գործատուների միության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության և գործադիր մարմնի ղեկավարի տվյալների փոփոխության պետական գրանցում
  • Կուսակցության պետական գրանցում
  • Կուսակցության փոփոխությունների (Կանոնադրության և/կամ ծրագրի փոփոխություն, լրացում կամ նոր խմբագրությամբ կանոնադրություն և/կամ ծրագիր) պետական գրանցում
  • Կուսակցության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության և գործադիր մարմնի ղեկավարի տվյալների փոփոխության պետական գրանցում
  • Կրոնական կազմակերպության պետական գրանցում
  • Կրոնական կազմակերպության փոփոխությունների (կանոնադրության փոփոխություն, լրացում կամ նոր խմբագրությամբ կանոնադրություն) պետական գրանցում
  • Կրոնական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության և գործադիր մարմնի ղեկավարի տվյալների փոփոխության պետական գրանցում
  • Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի, Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի, Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության, Հայաստանի հաշտարարի ինքնակարգավորվող կազմակերպության պետական գրանցում
  • Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի, Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի, Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության, Հայաստանի հաշտարարի ինքնակարգավորվող կազմակերպության, Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի փոփոխությունների պետական գրանցում
  • Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի, Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի, Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության, Հայաստանի հաշտարարի ինքնակարգավորվող կազմակերպության, Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի  գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության և գործադիր մարմնի ղեկավարի տվյալների փոփոխության պետական գրանցում
  • Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ոչ առևտրային իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառում
  • Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ոչ առևտրային իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի փոփոխությունների (կանոնադրությունում կատարված փոփոխություններ ու լրացումներ, ինչպես նաև նոր խմբագրությամբ կանոնադրություն) պետական հաշվառում
  • Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ոչ առևտրային իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության և գործադիր մարմնի ղեկավարի տվյալների փոփոխության պետական հաշվառում
  • Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ոչ առևտրային իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառումից հանում
  • Ոչ առևտրային իրավաբանական անձի (հասարակական կազմակերպություն, իրավաբանական անձանց միություն) վերակազմակերպում` վերակազմավորման ճանապարհով
  • Հասարակական միավորումների լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունների գրառում
  • Հասարակական միավորումների լուծարման գրանցում
  • Լրատվության միջոցների հաշվառում
  • Հիմնադրամի պետական գրանցում
  • Հիմնադրամի փոփոխությունների (կանոնադրության փոփոխություն, գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություն, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխություն) պետական գրանցում
  • Հիմնադրամի լուծարման գործընթացի մասին տեղեկությունների գրառմամբ պայմանավորված պետական գրանցում
  • Հիմնադրամի լուծարման պետական գրանցում
  • Իրավաբանական անձանց միաձուլման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցում
  • Իրավաբանական անձանց միացման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցում
  • Իրավաբանական անձանց առանձնացման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցում
  • Իրավաբանական անձանց բաժանման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցում
  • Ոչ առևտրային իրավաբանական անձանց վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցում
  • Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի պետական հաշվառում
  • Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի փոփոխությունների պետական հաշվառում
  • Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական հաշվառման ծառայության մատուցում
  • Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի միաձուլման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական հաշվառում
  • Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի միացման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական հաշվառում
  • Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի առանձնացման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական հաշվառում
  • Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի բաժանման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական հաշվառում
  • Էլեկտրոնային քաղվածքների տրամադրում գրանցված կազմակերպությունների կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ
  • Տեղեկանքների տրամադրում
  • Արխիվային գործերից փաստաթղթերի պատճենների տրամադրում
  • Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ քաղվածքի տրամադրում
  • Շարժական գույքի նկատմամբ պահովված իրավունքի գրանցում
  • Հրապարակային ծանուցումների բաժնի կողմից իրականացվող գործառույթները
  1. ՀՀ ԱՆ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի ծառայություններ, որոնք մատուցվում են Քաղաքացիական կենտրոններում
  • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ծնունդ, մահ, ամուսնություն, ամուսնալուծություն 1730-1928թթ.) վերաբերյալ տեղեկություններ ստանալու դիմումների ընդունում.
  • ծագումնաբանական բնույթի տեղեկանքների կազմման տեղեկանքների դիմումների ընդունում.
  • Աշխատանքային ստաժի և աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկություններ ստանալու դիմումների ընդունում.
  • Հիմնարկ-ձեռնարկություններում և կազմակերպություններում աշխատանքի և դրանցում պահվող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու դիմումների ընդունում.
  • Պարտիզանական շարժումներին մասնակցության, համակենտրոնացման ճամբարներում գտնվելու, բռնադատվածության և կուլակաթափության վերաբերյալ (1921-1950 թթ.) տեղեկություններ ստանալու դիմումների ընդունում.
  • Կրթության վերաբերյալ տեղեկություններ ստանալու դիմումների ընդունում.
  • Պարգևատրումների, պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ տեղեկություններ ստանալու դիմումների ընդունում.
  • Գաղթականների, փախստականների և հայրենադարձության (1915-1990 թթ.) վերաբերյալ տեղեկություններ ստանալու դիմումների ընդունում.
  • Նախախորհրդային և խորհրդային շրջանում անշարժ գույքի (կալվածք, տուն, հողամաս, այգի) իրավունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու դիմումների ընդունում.
  1. ՀՀ ոստիկանության ծառայություններ, որոնք մատուցվում են քաղաքացիական կենտրոնում
  • Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի տրամադրում
  • Կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակում
  • Մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշերի տրամադրում,
  • Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրում

 

  1. ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության ծառայություններ, որոնք մատուցվում են քաղաքացիական կենտրոններում
  • Հին նմուշի անձնագրի տրամադրում (ժամկետի լրացում, փոխանակում,կորուստ, անհատական տվյալների փոփոխության հիմքով)
  • Նույնականացման քարտի տրամադրում
  • Կենսաչափական անձնագրերի տրամադրում
  • Փախստականի վկայականի տրամադրում
  • Անձնագիրն օտարերկյա պետություններում վավերականության մասին նշում
  • Բնակչության պետական ռեգիստրի հաշվառում
  • Բնակչության պետական ռեգիստրի տրամադրում
  • Բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանում
  • Հանրային ծառայության համարանիշի տրամադրում
  • Քաղաքացիության տրամադրման, քաղաքացիության դադարեցման դիմումների ընդունում, քաղաքացիների գրանցման գործառույթների իրականացում, օտարերկրյա քաղաքացիների գրանցման գործառույթների իրականացում
  • Տեղեկանքների տրամադրում

 

  1. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայություններ, որոնք մատուցվում են քաղաքացիական կենտրոններում
  • Հարկ վճարողների կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկների ընդունում (ստացում) և գրանցումների իրականացում` ըստ սահմանված ընթացակարգերի:
  • Հակ վճարողներին և այլ անձանց հարկ վճարողների իրավունքների ու պարտականությունների, ներառյալ դրանց փոփոխությունների բանավոր իրազեկում:
  • Հարկ վճարողներին հաշվարկների էլեկտրոնային եղանակով ներկայացման պայմանագրի (այսուհետ` ԷՆՊ) կնքման գործընթացի ապահովում, ԷՆՊ-ի հիման վրա հարկ վճարողին էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի տրամադրում, առցանց լիազորների գրանցում:
  • Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց և օրենքով սահմանված այլսուբյեկտների հաշվառում:
  • Հարկ վճարողների ներկայացված դիմումների հիման վրա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով պարտավորությունների, դեբետային գումարների, սահմանված չափից ավել վճարված գումարների և միասնական հաշվում առկա գումարների վերաբերյալ տեղեկանքի տրամադրում:
  • Դրամարկղային գրքերի հաստատում:
  • Անհատական հաշվի քաղվածքների տրամադրում:
  • Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի մարտի 20-ի. Մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)` սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու կարգը սահմանելու մասին. թիվ 181-Ն հրամանով հարկ վճարողներին ծանուցումների ուղարկում և ստացված տվյալների մուտքագրում:

 

  1. Կադաստրի կոմիտեի ծառայություններ, որոնք մատուցվում են քաղաքացիական կենտրոններում
  • Իրավունքի պետական գրանցում
  • Սխալների ուղղման դիմումների ընդունում
  • Վարույթի դադարեցման դիմումների ընդունում.
  • Այլ տեղեկատվության տրամադրման դիմումների ընդունում.
  • Սահմանափակման պետական գրանցում
  • Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, այդ թվում՝ միասնական տեղեկանքի ձևով
  • Անշարժ գույքի հասցեի գրանցում
  • Անվանափոխման վերաբերյալ գրառման կատարմում
  • Իրավունքի դադարման պետական գրանցում
  • Փաստաթղթերի պատճենների տրամադրման գրանցում
  • Վրիպակի ուղղում
  • Կրկնօրինակի տրամադրում
  • «Կցում գործին» դիմումների ընդունում.
  • Ստորագրությունների իսկության ճանաչում
  1. Միասնական սոցիալական ծառայության ծառայություններ, որոնք մատուցվում են քաղաքացիական կենտրոններում
  • Կենսաթոշակի նշանակման, տեսակի փոոխության, կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման և վերականգնման դիմումների ընդունում
  • Կենսաթոշակի վճարման վերսկսման, լիազորագրի հիման վրա կենսաթոշակի վճարման, կենսաթոշակային գործի տեղափոխության, վճարման եղանակի և վճարող կազմակերպության ընտրության, լրացուցիչ փաստաթղթի ներկայացման, կենսաթոշակ ստացող անձի փոփոխության դիմումների ընդունում
  • Չվճարված կենսաթոշակի գումարի վճարման, մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի վճարման դիմումների ընդունում,
  • Ընտանեկան, սոցիալական, մայրության, հրատապ օգնության, թաղման, երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարման դիմումների ընդունում
  • մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման դիմումների ընդունում
  • Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցության դիմումների ընդունում
  • ՀՀ-ում կենսաթոշակառու կամ ծերության, կամ հաշմանդամության, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստառու չլինելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրում:
  • ՀՀ-ում կենսաթոշակառու կամ ծերության, կամ հաշմանդամության, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստառու լինելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրում:
  • ՀՀ-ում կենսաթոշակառու կամ ծերության, կամ հաշմանդամության, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստառու լինելու, նպաստի չափի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում:
  • Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում միավորի և նպաստ ստանալու (չստանալու) վերաբերյալ տեղեկանքի տրամադրում,
  • ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն փոխանցվող կենսաթոշակի (նպաստի) հաշվեհամարի տեղեկանքի տրամադրում,

 

  1. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայություններ, որոնք մատուցվելու են քաղաքացիական կենտրոններում
  • Կատարողական վարույթների արդյունքում գեներացված որոշումների ընդունում
  • Կատարողական վարույթի շրջանակներում վճարումների ընդունում
  • Կատարողական վարույթի մասնակից հանդիսացող անձանց և նրանց ներկայացուցիչներին վարույթի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում

 

 

  • Քննարկվել է

    06.06.2022 - 21.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն), Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3547

Տպել