Հիշել նախագիծը

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N749-Լ որոշման 9-րդ գլխում նախատեսվում է կլիմայի փոփոխության հարմարվողականության մի շարք ոլորտային ծրագրերի, այդ թվում՝ զբո­սա­շրջության ոլորտում հարմարվողականության ծրագրի ընդունում, որոնք հնարավորություն կտան առավել խոցելի ոլորտների կառավարման գործընթացներում և փաստաթղթերում ներ­դնել կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատառումները:

Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության ոլորտը խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ, ուստի կլիմայի փոփոխության հարմարվողակա­նությանն ուղղված գործողու­թյուն­ների համակարգված իրականացումն անհրաժեշտ է կլիմայի փոփոխության հետևանքով բնակ­չությանը և տնտեսությանը հասցվող վնասները նվազեցնելու, կլիմայի փոփոխության նկատ­մամբ ոլորտի հարմարվողականությունը և դիմակայունությունը բարձրացնելու համար:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն նախագծի ընդունմամբ ուղղորդվելու է զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների իրականացումը՝ հնարավորություն տալով բացա­հայ­տել, հասցեագրել ու վերանայել հարմարվողականության կարիքները, խնդիրները, առաջնա­հերթու­թյուն­ները և անհրաժեշտ ռեսուրսները: Այն հանդիսանալու է նաև որպես Ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումների (ԱՍԳՆ) ձևավորման և ներդրման բնականոն շարունակություն:

Սույն նախագծով հաստատման ենթակա ծրագիրը ծառայելու է որպես ճանապարհային քար­տեզ՝ զբոսաշրջության ոլորտում հարմարվողականության միջոցառումների համա­կարգ­ման համար: Նախագծի 9-րդ գլխում ներկայացվող միջոցառումների ծրագիրը նախատեսում է մի շարք գործողությունների իրականացում և իրավական ակտերի ընդունում, որոնք կարևոր են զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության առկա և կանխատեսվող ազդեցության նվա­զեց­ման տեսանկյունից:

Հաշվի առնելով սույն նախագծի ժամանակային ընդգրկումը՝ 2022-2026թթ.՝ նախատեսվում է, որ այն պետք է պարբերաբար վերանայվի ու թարմացվի՝ համաձայն հարմարվողականության ազ­գային ծրագրում ամրագրված մոտեցման:

 

  1. Նախագծի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի օժանդակությամբ իրականացվող «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագրի շրջանակներում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ:

 

  1. Ակնկալվող արդյունքները

Որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի զբոսաշրջության ոլորտի կառա­վար­ման գործըն­թացներում, ռազմավարություններում և իրավական ակտերում ներդնել կլիմայի փոփո­խության հարմարվո­ղականության նկատառումները, հիմքեր ստեղծել կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատառումներ ոլորտային օրենսդրության մեջ ներառելու համար, զար­գացնել ինստիտուցիոնալ համակարգումը և տարբեր պետական մարմինների ու այլ դերա­կատարների համագործակցությունը: Այն կնպաստի զբոսաշրջության ոլորտի՝ ԿՓ բացասական ազդեցությունների նկատմամբ խոցելիու­թյան նվազեցմանը, որը կլիմայական ռիսկերի չափո­րոշիչներից մեկն է և մեծապես կախված է պետական ու մասնավոր հատվածի, ինչպես նաև բնակ­չության հարմարվողականության կարողություններից։

 

  1. Տեղեկատվություն պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվա­զեց­ման մասին

«Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2022-2026 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում։

 

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վարու­­թյուններ

Սույն նախագծի ընդունումը բխում է «Կլիմայի փոփոխության հարմարվողականության գործողու­թյունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2021թ. մայիսի 13-ի N749-Լ որոշումից:

 

 

  • Քննարկվել է

    19.05.2022 - 05.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6046

Տպել