ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
« » _________________ 2022 N…
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 749-Լ որոշման 9-րդ գլխի 1.5 ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել «Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2022-2026 թվականների միջոցառումների ցանկը»` համաձայն հավելվածի:
- Հանձնարարել սույն որոշման հավելվածի 9-րդ գլխում նախատեսված միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմինների ղեկավարներին` վեցամսյա պարբերականությամբ հաշվետվություն ներկայացնել ՀՀ վարչապետի 2021 թվականի հուլիսի 6-ի N 719-Ա որոշմամբ ստեղծված` Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդին` համապատասխան միջոցառումների իրականացման ընթացքի և արդյունքների մասին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
« » ______________ N… որոշման
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՎ 2022-2026 ԹԹ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ.. 5
1.1 Զբոսաշրջության ոլորտի և իրավիճակի համառոտ նկարագրություն 5
1.2. Կլիմայի փոփոխության մարտահրավերները 7
1.3 Զբոսաշրջության ոլորտի խոցելիությունը կլիմայի փոփոխության ներքո 9
1.4 Զբոսաշրջության ոլորտում ԿՓ սոցիալ-տնտեսական հետևանքները 15
ԳԼՈՒԽ 2. ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ. 17
ԳԼՈՒԽ 3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ. 20
ԳԼՈՒԽ 5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ.. 23
ԳԼՈՒԽ 6. ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ.. 23
ԳԼՈՒԽ 7. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՅԹԱՅԹՈՒՄ.. 24
ԳԼՈՒԽ 9. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2022-2026 ԹԹ. ՑԱՆԿ. 30
ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
ԱՍԳՆ |
Ազգային մակարդակով սահմանված գործողություններ/ներդրումներ |
ԲՀՊՏ |
բնության հատուկ պահպանվող տարածքներ |
ԵՄ |
Եվրոպական Միություն |
ԶԿ |
Զբոսաշրջության կոմիտե |
ԶՈՀԾ |
Զբոսաշրջության ոլորտի հարմարվողականության ծրագիր |
ԷՆ |
Էկոնոմիկայի նախարարություն |
ԿԿՀ |
Կանաչ կլիմայի հիմնադրամ |
ԿՌԽԳ |
կլիմայական ռիսկերի ու խոցելիության գնահատում |
ԿՓ |
կլիմայի փոփոխություն |
ԿՓԱՀ |
կլիմայի փոփոխության մասին ազգային հաղորդագրություն |
ԿՓՀ |
կլիմայի փոփոխության հարմարվողականություն |
ԿՓՓՄԽ |
կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբ |
ԿՓՇԿ |
կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիա |
ՀԱԾ |
հարմարվողականության ազգային ծրագիր |
ՀՎԵ |
հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթ |
ՀՀ ԱՍՀՆ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության |
ՀՀ ԷՆ ԶԿ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտե |
ՀՀ ՇՄՆ |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ ՏԿԵՆ |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
ՄԱԶԾ |
Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր |
ՄԱԿ |
Միավորված ազգերի կազմակերպություն |
ՊՈԱԿ |
պետական ոչ առևտրային կազմակերպություն |
ՊՄԳ |
պետություն-մասնավոր գործընկերություն |
ՏԻՄ |
տեղական ինքնակառավարման մարմին |
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
- Հարմարվողականության ազգային ծրագրի (ՀԱԾ) գործընթացը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) շրջանակներում մշակված պլանավորման պարբերական, երկրի սեփական գործընթաց է, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր երկրի բացահայտել, լուծել և վերանայել իր փոփոխվող հարմարվողականության կարիքները, խնդիրները, բացերը, առաջնահերթությունները և համապատասխան ռեսուրսների կարիքները՝ ազգային հարմարվողականության ծրագրերի համատեքստում[1]։ Այն նաև դիտարկվում է որպես Ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումների (ԱՍԳՆ) ձևավորման և ներդրման բնականոն շարունակություն։ Այս գործընթացն օգնում է կանխորոշել և նվազեցնել ոլորտի խոցելիության մակարդակը, զարգացնել հարմարվողականության կարողությունները և բարձրացնել դիմակայունությունը կլիմայի փոփոխության (ԿՓ) ներկայիս և ապագա ռիսկերի նկատմամբ։ ՀԱԾ-ով առաջարկվող մոտեցումների կիրառմամբ հնարավոր է մշակել միջոցառումներ, ծրագրեր և գործողություններ, որոնք թույլ կտան պատշաճ կերպով արձագանքել ԿՓ ազդեցությանը։
- ՀՀ կառավարության 2021թ․ ապրիլի 22-ի N610-Լ որոշմամբ կարևորվել են հարմարվողականության սկզբունքները և հարմարվողականության առաջնահերթ կարիք ունեցող վեց ոլորտ, այդ թվում՝ զբոսաշրջությունը, որոնց զարգացման պլանավորման գործընթացում պետք է հաշվի առնել ԿՓ գործոնը՝ հարմարվողականության գործողությունների արդյունավետ իրագործման առավել մեծ հստակություն, հավասարակշռություն և ուղղորդվածություն ապահովելու նպատակով:
- Զբոսաշրջության ոլորտի հարմարվողականության ծրագիրը (ԶՈՀԾ) մշակվել է համաձայն Հայաստանի կողմից վավերացված Փարիզյան համաձայնագրի 7-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2021թ․ մայիսի 13-ի N749-Լ որոշման, ինչպես նաև հիմնվելով ոլորտային հարմարվողականության մշակման միջազգային ուղեցույցների և լավագույն փորձի ուսումնասիրության վրա։
- ԶՈՀԾ-ն մշակվել է Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) օժանդակությամբ իրականացվող «Հարմարվողականության ազգային ծրագիր` Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագրի շրջանակում: ԶՈՀԾ-ի նպատակն է նվազեցնել կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ռիսկերը, դրանց նկատմամբ խոցելիությունը, բարելավել կլիմայի փոփոխության բացասական ազդեցություններին դիմակայելու և հարմարվողականության կարողությունները:
- ԶՈՀԾ-ի հիմքում ընկած են ՀԱԾ-ի նպատակները, ժամկետները, ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի և Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ միջազգային պարտավորությունները, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտը կարգավորող ռազմավարական հիմնական փաստաթղթերը և ոլորտի շահառուների կարծիքները:
- ԶՈՀԾ-ի ընդունումը և 2022-2026թթ. առաջարկվող միջոցառումների իրականացումը մեծապես կնպաստեն զբոսաշրջության ոլորտում գիտելիքների և հարմարվողականության կարողությունների զարգացմանը, պլանավորման քաղաքականության պատշաճ իրականացմանը և համակարգմանը, ինչպես նաև կխթանեն զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացումը՝ համաձայն պետության կողմից սահմանված առաջնահերթությունների: ԶՈՀԾ-ի և զարգացման պլանավորման գործընթացների համակարգումը կնպաստի զբոսաշրջությանը սպառնացող ԿՓ ռիսկերին պատշաճ և ժամանակին արձագանքմանը։ Վերջինս, իր հերթին, կապահովի զբոսաշրջության ոլորտի համընդհանուր և համակարգված զարգացում, այդ թվում՝ մարզային մակարդակում։
- ԶՈՀԾ-ի մշակումն իրականացվել է սահմանափակ տվյալների առկայության պայմաններում, ինչը որոշակիորեն կարող էր ազդել խոցելիության գնահատման արդյունքների և պլանավորված հարմարվողականության միջոցառումների արդյունավետության վրա։ Այդ պատճառով, կարևորվել է տվյալների և տեղեկատվության հավաքագրման «վերից-վար» և «վարից-վեր» մոտեցումների զուգակցումը՝ տվյալների բացը լրացնելու նպատակով։ «Վերից-վար» տվյալների աղբյուրները ներառել են պաշտոնական ազգային և միջազգային տվյալներ, հաշվետվություններ և հետազոտական ու վերլուծական աշխատություններ, իսկ «վարից-վեր» տվյալների աղբյուրները՝ հարցումներ, հարցազրույցներ, թիրախային խմբերի և շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ։ Միևնույն ժամանակ, ԶՈՀԾ-ի միջոցառումների ծրագիրը ներառում է տվյալների հավաքագրման համակարգերի արդիականացման միջոցառումներ, որոնք ԶՈՀԾ-ի հաջորդ շրջափուլերում հնարավորություն կտան իրականացնել խոցելիության գնահատում և հարմարվողականության միջոցառումների պլանավորում առավել արժանահավատ տվյալների հիման վրա։
ԳԼՈՒԽ 1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1.1 Զբոսաշրջության ոլորտի և իրավիճակի համառոտ նկարագրություն
- Զբոսաշրջությունը ՀՀ տնտեսության գերակա ոլորտներից է, որը 2019թ․ դրությամբ ապահովել է երկրի ՀՆԱ-ի 14․1%-ը և զբաղվածության 13․8%-ը։ Զբոսաշրջային և հարակից ծառայությունների արտահանումը 2019թ․ կազմել է ընդհանուր արտահանման մոտ մեկ երրորդը։ Մինչև 2019թ․-ը զբոսաշրջային հոսքերը դեպի Հայաստան դրսևորել են դրական միտում։ Ամենաբարձր աճը գրանցվել է 2017թ․-ին՝ 19%։ Ժամանող զբոսաշրջիկների 9%-ը եկել են Իրանից, 6%-ը՝ ԱՄՆ-ից, 2%-ը՝ Հնդկաստանից, 2%-ը՝ Ֆրանսիայից և 2%-ը՝ Գերմանիայից, իսկ մնացած 79%-ը՝ այլ երկրներից։ 2020թ․-ին զբոսաշրջային հոսքերը կրճատվել են 81%-ով՝ պայմանավորված COVID-19 համավարակի սահմանափակումներով։
- Զբոսաշրջության ոլորտի զարգացման հիմքերը դրվել են 1990-ականների վերջին՝ «Զբոսաշրջության զարգացման հայեցակարգի» ընդունմամբ։ Այնուհետև, 2003թ․-ին ընդունվել է Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին ՀՀ օրենքը, որով ամրագրվել են ոլորտի քաղաքականության ու զարգացման գերակա ուղղությունները ու միջոցները։
- 2008թ․-ին վերանայվել են զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականությունը և զբոսաշրջության զարգացման ազգային ռազմավարությունը, և ՀՀ կառավարությունն ընդունել է զբոսաշրջության զարգացման նոր հայեցակարգ: Հայաստանի զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության ընդհանուր նպատակն է եղել մեծացնել ոլորտի ներդրումը ազգային տնտեսության մեջ և ապահովել տարածաշրջանային հավասար տնտեսական աճ՝ միևնույն ժամանակ բարելավելով բնակչության կենսամակարդակը և նվազեցնելով աղքատության մակարդակը։ Այդ նպատակով կառավարությունը նախատեսել է բացահայտել բարձր ներուժ ունեցող զբոսաշրջության ենթաճյուղերը, ինչպիսիք են էկոտուրիզմը, գաստրոտուրիզմը, էքստրեմալ տուրիզմը, էթնոտուրիզմը՝ համաշխարհային շուկայում Հայաստանի նպատակային դիրքավորման և երկիրը զբոսաշրջիկների համար առավել գրավիչ դարձնելու համար։
- ՀՀ 2014-2025թթ․ «Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով» (2014թ․) նպատակադրվել է մինչև 2025թ․-ը ապահովել միջազգային զբոսաշրջային հոսքերի տարեկան 8-9% աճ՝ հասցնելով զբոսաշրջիկների թիվը 2․7 միլիոնի։ Առանձնահատուկ նշանակություն է տրվել զբոսաշրջային մի շարք կենտրոնների, այդ թվում՝ Ջերմուկի, Ծաղկաձորի, Դիլիջանի զարգացման ծրագրերին։ ՀՀ կառավարությունն առաջնահերթ է համարել «բաց երկնքի» քաղաքականությունը, ծրագրել է ներգրավել ցածր բյուջետային ավիաընկերություններ, ապամոնոպոլիզացնել երկաթուղային տրանսպորտը և բարձրացնել դրա մրցունակությունը, ինչպես նաև զարգացնել և արդիականացնել ենթակառուցվածքները տարածաշրջանում ու խթանել միջազգային հյուրանոցային ցանցերի մուտքը շուկա:
- Համաձայն «2020-2030թթ․ ՀՀ զբոսաշրջության զարգացման ռազմավարության»՝ ոլորտը կարող է զարգանալ երկու սցենարով՝ իրատեսական (տարեկան 8% աճ) և լավատեսական (տարեկան 13% աճ)։ Երկու սցենարի հիմքում էլ ընկած է մինչև 2030թ․ ՀՆԱ-ի տարեկան 8% աճի նախապայմանը։ Այս առումով, ՀՆԱ-ի աճը չափազանց կարևոր գործոն է զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, առկա ենթակառուցվածքների բարելավման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, դրանց բազմատեսակացման, զբոսաշրջային վայրերի ընդլայնման, զբոսաշրջության ոլորտում կրթության ու որակավորման մակարդակի բարձրացման, ինչպես նաև ոլորտային տվյալների որակի բարելավման համար։
- 2022-2024թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում է պետական միջոցներ ուղղել զբոսաշրջության ոլորտի զարգացմանը՝ էկոտուրիզմին, գաստրոտուրիզմին, էթնոտուրիզմին, էքստրեմալ տուրիզմին և ժողովրդական տուրիզմին՝ Հայաստանը միջազգային շուկայում դիրքավորելու և բրենդավորելու համար։ Կառավարությունը մտադիր է շարունակական աջակցություն ցուցաբերել ավանդական փառատոների, տոնակատարությունների և զբոսաշրջային այլ միջոցառումների կազմակերպմանը։
1.2. Կլիմայի փոփոխության մարտահրավերները
- Հայաստանում իրականացվել են կլիմայի փոփոխության ազդեցության ուսումնասիրությանն ուղղված մի շարք աշխատանքներ և պատրաստվել են հաշվետվություններ, այդ թվում՝ կլիմայի փոփոխության մասին Հայաստանի չորս ազգային հաղորդագրությունները, Դրանցում վեր են հանվել ԿՓ միտումները և խոցելի ոլորտների վրա ԿՓ ազդեցությունները: ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի N610-Լ որոշման համաձայն, զբոսաշրջության ոլորտը ճանաչվել է որպես կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ առավել խոցելի յոթ ոլորտներից մեկը։ Հաշվի առնելով կլիմայի փոփոխության բացասական միտումները և կանխատեսվող սցենարները՝ անհրաժեշտ է որդեգրել այնպիսի քաղաքականություն, որը կնպաստի կլիմայի փոփոխության ռիսկերի նկատմամբ զբոսաշրջության ոլորտի դիմակայուն զարգացմանը:
- Կլիմայի փոփոխությունը բացասական ազդեցություն է ունենում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, բիզնեսի, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտի և, ընդհանուր առմամբ, բնականոն ձեռնարկատիրական գործունեության վրա: Այն հանգեցնում է զբոսաշրջային միջավայրի, առկա բնական ռեսուրսների և էկոհամակարգերի վատթարացմանը, ոլորտային ներուժի կորստին և տնտեսական, սոցիալական, մշակութային արժեքների ու ենթակառուցվածքների վնասմանը:
- Ջերմաստիճանի բարձրացումը զբոսաշրջության ոլորտի առջև ծառացող առանցքային հիմնախնդիրներից է։ Հայաստանում օդի ջերմաստիճանի պատմական դիտարկումներն արձանագրել են ջերմաստիճանի զգալի աճ վերջին տասնամյակների ընթացքում։ Օդերևութաբանական դիտարկումների վրա հիմնված գնահատականները, ցույց են տալիս, որ 1929-1996թթ. ընթացքում միջին տարեկան ջերմաստիճանը 1961-1990թթ․ նորմայի (5.5°C) նկատմամբ աճել է 0․4°C-ով, իսկ 1929-2016թթ. աճը կազմել է 1․23°C։ Վերջին 28 տարիներին տարեկան միջին ջերմաստիճանի շեղումները եղել են միայն դրական (բացառությամբ 2011թ., երբ բացասական շեղումը կազմել է 1․0°C): Ամենատաք տարիները եղել են 2010թ.-ը (ΔT=2.8°C) և 2018թ.-ը (ΔT=2.6°C), իսկ ամենատաք հինգ տարիները՝ 2010, 2014, 2015, 2016, 2018 թվականները: Սեզոնային միջին ջերմաստիճանի ամենամեծ աճը դիտվում է գարնանը և ամռանը, համապատասխանաբար՝ 1.59°C և 1.47°C շեղումներով, այնուհետև ձմռանը՝ 0․93°C շեղումով, իսկ ամենակայուն սեզոնը աշունն է՝ 0․76°C շեղումով: Ներսեզոնային ամենամեծ տատանումները դիտվում են ձմռանը: Ամռանը դիտվում է ջերմաստիճանի կայուն դրական շեղում։ Վերջին 28 տարիներին միայն մեկ անգամ է միջին ամառային ջերմաստիճանի շեղումը եղել բացասական (2009թ՝ -1․2°C)։ Կանխատեսվում է, որ մինչև 2040թ․ տարեկան միջին ջերմաստիճանը կբարձրանա 1.6°C-ով, մինչև 2070թ.՝ 3.3°C-ով, և մինչև 2100թ.՝ 4.7°C-ով (ԿՓ մասին Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրություն)։
- Միևնույն ժամանակ, գնահատվել է, որ 1935-1996թթ. ընթացքում տարեկան տեղումների միջին քանակը 1961-1990թթ․ նորմայի (592 մմ) նկատմամբ նվազել է 6%-ով, 1935-2016թթ. ընթացքում` մոտ 9%-ով։ Կանխատեսվում է, որ ապագա տարիներին տեղումները կշարունակեն նվազել։
- Զբոսաշրջության վրա էական ազդեցություն են ունենում նաև հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները (ՀՎԵ), ինչպիսիք են ուժեղ քամիները, հորդառատ տեղումները, վարարումները, երաշտը և ջերմային ալիքները։ Վերջին տասնամյակներում Հայաստանում ՀՎԵ-ների հաճախականությունը, ուժգնությունը (ինտենսիվությունը) և տևողությունն զգալիորեն աճել են: Մեծացել է տաք ալիքների տևողությունը և ինտենսիվությունը, ընդլայնվել է երաշտի գոտին՝ տարածվելով դեպի լեռնային և բարձր լեռնային շրջաններ, հաճախակիացել են հորդառատ անձրևները, մեծացել է դրանց ինտենսիվությունը։ Կրճատվել է ցուրտ սեզոնի տևողությունը, նվազել է ձյան տեսքով տեղումների քանակը՝ ի օգուտ անձրևների։ ՀՎԵ-ները, իրենց հերթին, կարող են նպաստել բնական աղետների, այդ թվում՝ սողանքների, սելավների, քարաթափումների, ձնահյուսերի, անտառային հրդեհների առաջացմանը կամ ուժգնացմանը։
- Կանխատեսվում է, որ մինչև 2100թ․ Հայաստանում գետային հոսքը կնվազի մինչև 39%-ով, ենթալպյան և ալպյան գոտիների մակերեսը կկրճատվի 21-22%-ով, տափաստանային գոտին կընդլայնվի։ Տեղումների քանակի նվազման և սպասվող ցածր խոնավության պատճառով անտառային էկոհամակարգեր կսկսեն ներթափանցել անապատային բուսատեսակներ, ինչը կհանգեցնի անտառային էկոհամակարգերի՝ նոսր անտառներով փոխարինման և նույնիսկ անապատացման երևույթների սաստկացման ու կենսաբազմազանության փոփոխության։ Կանխատեսվում է, որ այս փոփոխությունները բացասական ազդեցություն կունենան զբոսաշրջության առանձին ենթաոլորտների և վայրերի վրա։
Նկար 1. Ջերմաստիճանի, տեղումների և գետային հոսքի կանխատեսումները տուրիստական գործունեության գոտիներում` մինչև 2070թ․
1․3 Զբոսաշրջության ոլորտի կլիմայական ռիսկերի խոցելիության գնահատումը
- Կլիմայի փոփոխության նկատմամբ ոլորտի խոցելիությունը, ենթակայությունը, զգայունությունը և հարմարվելու կարողությունը հանդիսանում են կլիմայական ռիսկերի ու խոցելիության գնահատման (ԿՌԽԳ) առանցքային տարրեր: Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիության գնահատման համար օգտագործվել են խոցելիության և դրա բաղադրիչների միջազգայնորեն ընդունված, մասնավորապես, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խորհրդի կողմից առաջարկած սահմանումները. [2]
1) խոցելիություն ԿՓ նկատմամբ․ որևէ համակարգի՝ ԿՓ վնասակար ազդեցություններին, այդ թվում՝ կլիմայի փոփոխականությանը և արտակարգ երևույթներին, ենթակա լինելու աստիճանը։ Խոցելիությունը կախված է համակարգի վրա ազդող կլիմայի փոփոխության ու տատանումների բնույթից, մեծությունից, արագությունից և դրանց նկատմամբ համակարգի զգայունությունից ու հարմարվելու կարողությունից,
2) ենթակայություն ԿՓ ազդեցությանը․ կլիմայի տատանումներին տվյալ համակարգի ենթակայության բնույթը և աստիճանը, այսինքն՝ ի՞նչ կլիմայական երևույթների է ենթակա տվյալ ճյուղը և ի՞նչ չափով,
3) զգայունություն ԿՓ ազդեցության նկատմամբ, այսինքն՝ ինչպիսի՞ն է կլիմայի փոփոխությունից բխող դրական կամ բացասական ազդեցության աստիճանը։ ԿՓ ազդեցությունը կարող է լինել ուղղակի և անուղղակի,
4) հարմարվելու կարողություն, այսինքն՝ որքանո՞վ է տվյալ համակարգը ունակ հարմարվել կլիմայի տատանումներին և ծայրահեղ երևույթներին, մեղմացնել հնարավոր վնասները, օգտվել հնարավորություններից և հասցեագրել հետևանքները։
- ԿՌԽԳ-ի մեթոդաբանությամբ բացահայտվել են զբոսաշրջության ոլորտում ԿՓ առկա և կանխատեսվող ազդեցությունները, հատկորոշվել են ԿՓ-ի նկատմամբ առավել ռիսկային վայրերը և ենթաոլորտները, որոնք հաշվի են առնվել հարմարվողականության պլանավորման ընթացքում:
- ԿՌԽԳ-ի գնահատման կշիռներն ու գնահատականները տրվել են ըստ կլիմայական էքստրեմալ երևույթի հավանականության, խոցելիության, որը հաշվարկվում է զգայունության, արձագանքման ու հարմարվողականության կարողությունների միջոցով: Որքան բարձր է գնահատականը, այդքան ավելի բարձր է խոցելիությունը, այսինքն՝ բարձր զգայունությունը պահանջում է արձագանքման կամ հարմարվելու ավելի բարձր կարողություններ։ Կլիմայական ռիսկն, իր հերթին, վերոնշյալ բաղադրիչների համակցումն է։
- ԿՌԽԳ-ի շրջանակում վեր են հանվել Հայաստանին բնորոշ կլիմայական ռիսկերը, հիմնական էքստրեմալ երևույթներն ու վտանգները, բացահայտվել են դրանց միտումները և ազդեցությունը զբոսաշրջության ոլորտի վրա: Կլիմայական ռիսկը կամ հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթը հիդրոօդերևութաբանական այնպիսի երևույթներ են, որոնք իրենց չափերով, ինտենսիվությամբ, տևողությամբ և առաջացման ժամանակաշրջանում վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի համար, զգալի վնաս հասցնում տնտեսությանը և շրջակա բնական միջավայրին։[3] Հայաստանին բնորոշ կլիմայական հիմնական էքստրեմալ երևույթներն ու վտանգները ներառում են՝ ջերմային ալիքները, երաշտները, հորդառատ անձրևները, ձնաբուքը, ուժեղ քամիները, հեղեղումները, սելավները, կարկուտը, անտառային հրդեհները, սողանքները և քարաթափումները։
- Ընդհանուր մոտեցման համաձայն, ջերմային ալիքների (տաք և սառը) դեպքում ջերմաստիճանը աճում կամ նվազում է որոշակի շեմից (հիմնված բացարձակ արժեքի կամ տոկոսների վրա) և պահպանվում է ավելի երկար, քան օրերի որոշակի քանակությունը։ Ջերմային ալիքները վտանգավոր են մարդկանց առողջության, ինչպես նաև ազգային պարկերի, անտառների և կանաչ տարածքների համար՝ պայմանավորված հիվանդությունների առաջացման, էկոհամակարգերի սթրեսի, անտառային հրդեհների բռնկման և այլ ռիսկերով։ Միևնույն ժամանակ, հետազոտությունները ցույց են տալիս, որ ջերմային ալիքները հատկապես ուժգին են արտահայտվում ուրբանիզացման բարձր մակարդակ ունեցող վայրերում՝ խիտ բազմահարկ կառուցապատված, ընդարձակ ասֆալտապատ տարածքներում և այլն։ Ջերմային ալիքների նկատմամբ առավել բարձր խոցելիության գնահատական են ստացել Ջերմուկի և Աշոցքի շրջանները։
- Տաք ալիքներ․ Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կիրառվող մեթոդաբանության՝ տաք ալիք է համարվում այն երևույթը, երբ 3 և ավելի օր անընդմեջ օրական առավելագույն ջերմաստիճանը գերազանցում է իր նորման 5OC-ով, իսկ օրական միջին ջերմաստիճանը՝ 2σ-ով (σ - միջին քառակուսային շեղում)։ Հայաստանում դիտվում է տաք ալիքով դեպքերի թվի և տևողության էական աճ: Այս միտումը նկատվում է բոլոր կլիմայական գոտիներում, դեպքերի և տևողության տարբերությամբ: Վերջին 10 տարիներին հովտային և նախալեռնային շրջաններում տաք ալիքների տևողությունը 1961-1990թթ. միջինի նկատմամբ աճել է 30 օրով, լեռնային շրջաններում՝ շուրջ 20 օրով, 2000մ ավել բարձրություններում (Ամբերդ, Աշոցք, Արագած բ/լ, Ջերմուկ)՝ 12 – 15 օրով: Տաք ալիքներով օրերի թիվը հատկապես մեծացել է հանրապետության հյուսիս-արևելյան շրջաններում: Ավելի տաք ձմեռների հաճախակիացումը, ձյան տեսքով տեղումների կրճատումը, ձմռան սեզոնի կարճացումը մեծ բացասական ազդեցություն են թողնում ձմեռային սպորտային արդյունաբերության (լեռնադահուկային սպորտ, ձնագնացներ և այլն) վրա։
- Սառը ալիքներ․ Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կիրառվող մեթոդաբանության՝ սառը (ցուրտ) ալիք է համարվում այն երևույթը, երբ 3 և ավելի օր անընդմեջ օրական նվազագույն ջերմաստիճանը ցածր է իր նորմայից 5OC-ով, իսկ օրական միջին ջերմաստիճանը ցածր է բազմամյա միջինից 2σ-ով (σ-միջին քառակուսային շեղում)։ Չնայած այն հանգամանքին, որ ավելի շատացել են տաք ձմեռները և վերջին շրջանում գրանցվել է սառը ալիքների դեպքերի էական նվազում հատկապես տաք սեզոնին, այնուամենայնիվ, դրանք կարող են վտանգ ներկայացնել ոլորտի համար։ Պայմանավորված ալիքի դիտման սեզոնից՝ ազդեցությունը և պահանջվող միջոցառումները տարբեր կարող են լինել։ Զբոսաշրջային գործակալները, կացության ծառայություններ մատուցող հաստատությունները, զբոսաշրջային տրանսպորտային ընկերությունները և արկածային կամ էքստրեմալ զվարճանքի ծառայություններ առաջարկող գործակալները սեզոնային բարձր հոսքերի ընթացքում երբեմն ենթակա են սառը ալիքների որոշակի ազդեցության։ Առավել խոցելի են Շիրակի և Սյունիքի մարզերը։
- Կլիմայի փոփոխության միտումների ուսումնասիրությունը 1935-2016թթ․ ժամանակահատվածի համար ցույց է տալիս, որ Հայաստանի կլիման դարձել է էլ ավելի չորային։ Վերջին քսան տարիներին երաշտային պայմանները հիմնականում դիտվում են ամեն տարի, սակայն տարբեր են դրանց մեկնարկի ժամկետները, տևողությունը և ինտենսիվությունը: Դիտվել է երաշտի սկզբի տեղաշարժ դեպի առավել վաղ ժամկետներ՝ երկու տասնօրյակով: Երաշտային գոտին ընդլայնվել է՝ ընդգրկելով նախալեռնային, իսկ կարճ տևողությամբ՝ նաև լեռնային գոտին: Այս վտանգների հետևանքով առաջացող հիմնական ռիսկերն են էկոհամակարգերին հասցվող վնասը, որը հանգեցնում է էկոտուրիզմի ռեսուրսների կորստի, գետերում և ջրամբարներում ջրային ժամանցի (կայակով նավարկում, ռաֆթինգ, սապբորդինգ), էնոտուրիզմի և ագրոտուրիզմի վատթարացման: Առավել խոցելի է Շիրակի մարզը։
- Ձնաբուք․ ձմռանը գրանցվում է ձնաբքի ռիսկի նկատմամբ ենթակայության միջին և խոցելիության բարձր մակարդակ։ Այն իր ազդեցությունն է ունենում լեռնադահուկային սպորտի (քամին կարող է սրբել տանել ձյունը որոշակի տարածքից, կուտակելով այն մեկ այլ տարածքում՝ առաջացնելով անհարմարություն ձմեռային սպորտով զբաղվողների համար) օբյեկտների և, առհասարակ, զբոսաշրջության վրա։ Ձնաբուքը կարող է, այսպիսով, հանգեցնել սնոուբորդերի վազքուղիների վատթարացման, դահուկուղիների առանձին հատվածների ձնազրկման։ Այն մյուս կողմից, կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել անխափան ծառայությունների համար։ Ընդ որում, այս երևույթը հատկապես մեծ ազդեցություն է ունենում լեռնանցքներում, մասնավորապես՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղի, Վայոց ձորի մարզի Սելիմի, Սյունիքի մարզի Սիսիանի և Արարատի մարզի Անանուն լեռնանցքներում: Ձնաբուքը բացասական ազդեցություն է ունենում նաև զբոսաշրջային օպերատորների, այդ թվում՝ տրանսպորտային օպերատորների, հյուրանոցների և ոլորտում այլ ծառայություններ մատուցողների վրա։
- Հեղեղումներ․ Կլիմայական ծայրահեղ սույն երևույթը հանդիպում է մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Գառնի, Գեղարդ, Երևան, Գորիս, Դիլիջան, Թումանյան, Ջերմուկ, որոնք հանդիսանում են զբոսաշրջային գոտիներ։ Հեղեղումները հիմնականում լինում են գարնանը ինտեսիվ տեղումների և արագ ձնհալքի հետևանքով, ինչպես նաև ամռանը՝ ինտեսիվ տեղումների հետևանքով։ Հեղեղումների ժամանակ գետերով անցնում են առավելագույն ելքեր, որոնք մեծ վնասներ կարող են հասցնել տնտեսական ու ինժեներական ենթակառուցվածքներին՝ հիդրոտեխնիկական կառուցվածքներին, կամուրջներին, ճանապարհներին, ինչպես նաև գյուղատնտեսական հողահանդակներին։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կլիմայական այս ռիսկին ենթակայությունը և խոցելիությունը բարձր է հատկապես լեռնային շրջաններում։ Այն վայրերում, որտեղ գետնի մակերևույթը (հողը) քայքայված է, հեղեղումները կարող են վերածվել սելավի։ Հեղեղումները բնութագրական են հանրապետության ամբողջ տարածքին, սակայն համեմատաբար բարձր խոցելի են Վայոց Ձորի և Տավուշի մարզերը։
- Սելավներ․ սելավային հոսք է կոչվում այն երևույթը, երբ ջրի ծավալների հետ միասին գետերը տանում եմ մեծ քանակի կոշտ նյութեր։ Սելավային հոսքերն առաջանում են կարճ ժամանակահատվածում՝ մի քանի ժամում, ինտեսիվ տեղումների ընթացքում՝ գարնանային և ամառային ամիսներին։ Սելավները, ըստ հոսքի տիպի, լինում են ջրացեխային, ցեխային, քարացեխային և քարային։ Հանրապետության տարածքում գրեթե բոլոր սելավային տիպերը արտահայտված են։ Չորային շրջանների գետերում հիմնականում արտահայտված են քարացեխային և քարային սելավային տիպերը։ Սելավները վնասում են ենթակառուցվածքները և դառնում բնական էկոհամակարգերի դեգրադացիայի պատճառ, հանգեցնում են զգալի նյութական կորուստների, մասնավորապես զբոսաշրջային ենթակառուցվածքների պարագայում։ Սելավները բնութագրական են երկրի ամբողջ տարածքին, սակայն հատկապես ուժգին են արտահայտված Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում։
- Գետային հոսքի նվազումը և վերջինիս ազդեցությունը ջրային ռեսուրսների հետ առնչվող զբոսաշրջության ճյուղերի վրա. շրջակա միջավայրի բաղադրիչները՝ մթնոլորտային օդը, ջրային ռեսուրսները, բուսական ու կենդանական աշխարհը, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքներն ու անտառները, հողերը և բնության այլ օբյեկտները փոխկապակցված են, և հետևաբար՝ զգայուն են համակարգի տարրերի փոփոխության նկատմամբ։ Ակնկալվում է, որ գետային հոսքի նվազումը բացասաբար կանդրադառնա վերոնշյալ սեկտորների վրա, որոնք հանդիսանում են զբոսաշրջության կազմակերպման կարևոր բաղադրիչներ։ Մասնավորապես գետային հոսքի նվազումը բացասական ազդեցություն կունենա զբոսաշրջության մի շարք ուղղությունների վրա, այդ թվում՝ գետերում և ջրամբարներում ջրային ժամանցի (կայակով նավարկում, ռաֆթինգ, սապբորդինգ) սպորտաձևերի կազմակերպման, ջրային և ցամաքային էկոհամակարգերի վատթարացմամբ պայմանավորված էկոտուրիզմի, գյուղատնտեսական արտադրության վատթարացման հետևանքով՝ ագրոտուրիզմի, էնոտուրիզմի և այլ ուղղությունների վրա։
- Անտառային հրդեհներ․ 2010-2018թթ․ արձանագրված անտառային հրդեհների թիվը (419 դեպք) մոտ վեց անգամ ավելին է 2001-2009թթ․ արձանագրված անտառային հրդեհների թվից (72 դեպք)։[4] Այս վտանգի հիմնական հետևանքները ներառում են բնական էկոհամակարգերի դեգրադացիան, զբոսաշրջային ենթակառուցվածքներին հասցված վնասը, զբոսաշրջային առանցքային վայրերի կորուստը կամ վատթարացումը, կենսաբազմազանության կորուստը, մթնոլորտային օդի որակի վատթարացումը և այլն: Լոռու և Տավուշի մարզերն ամենավտանգվածն են անտառային հրդեհների տեսանկյունից։
- Սողանքներ․ սողանքավտանգ տարածքները հիմնականում գտնվում են լեռնային շրջաններում և լեռների ստորոտում, որտեղ, թեք լանջերի վրա ձգողականության ուժի ազդեցության տակ տեղի են ունենում լեռնային ապարների սահաշարժեր։ Սողանքները տեղի են ունենում հիմնականում ամռանը և բնորոշ են հանրապետության ողջ տարածքին։ Դրանց առաջացմանը հաճախ նպաստում են առատ մթնոլորտային տեղումները, հողի ջրով գերհագեցվածությունը և լանջերի գերխոնավությունը: Սողանքների ռիսկի նկատմամբ զբոսաշրջության ոլորտի բարձր ենթակայություն և խոցելիություն է արձանագրվել հատկապես Կոտայքի մարզի Գառնի-Գեղարդ երթուղու վրա՝ Ողջաբերդ բնակավայրում, Երևանում՝ Նուբարաշենում, Աղստևի հովտում, Տավուշի մարզում՝ Հաղարծինի շրջակայքում, Լոռու մարզում՝ Վանաձորում։ Սողանքները վնասում են ենթակառուցվածքները, մասնավորապես, ճանապարհները՝ խաթարելով զբոսաշրջային գործակալների ու տրանսպորտային ընկերությունների գործունեությունը, ինչպես նաև վտանգ ներկայացնելով մարդկային կյանքի համար։
- Քարաթափումներ․ քարաթափումները, որոնց առաջացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծում նաև կլիմայական պայմանները, մասնավորապես, հորդառատ տեղումները, վտանգ են ներկայացնում ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների համար, խոչընդոտում երթևեկությունը ու վնասում ճանապարհային ենթակառուցվածքը: 2012-2018թթ․ նախորդ տարիների համեմատ արձանագրվել է քարաթափումների դեպքերի աճ։ Քարաթափումների դեպքերը հիմնականում գրանցվել են Լոռու և Սյունիքի մարզերում (ավելի քան 30 դեպք), Երևանում (ավելի քան 20 դեպք)[5], ինչպես նաև Տավուշի և Կոտայքի մարզերում։ Զբոսաշրջության ոլորտի ենթակառուցվածքային օբյեկտները՝ մայրուղիները, փողոցները, ճանապարհները, ջրամատակարարման ենթակառուցվածքները, կամուրջները և այլն, ինչպես նաև տրանսպորտային ընկերություններն ամռանը հաճախ կանգնում են քարաթափումների ռիսկի առաջ և դառնում դրանց նկատմամբ խոցելի։
- Ուժեղ քամիներ․ ուժեղ քամիները հանդիպում են ինչպես ամռանը, այնպես էլ՝ ձմռանը և, առավելապես, բնորոշ են Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերին։ Ուժեղ քամիների մեծ վտանգի առաջ կանգնած են ու դրանց նկատմամբ խիստ խոցելի են զբոսաշրջային գործակալներն ու ենթակառուցվածքային համակարգերը: Մասնավորապես, այս վտանգին ենթակայություն և դրա նկատմամբ խոցելիություն է գրանցվել Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում՝ թե՛ ամռանը, թե՛ ձմռանը։
|
Նկար 2.Կլիմայական էքստրեմալ երևույթների ռիսկերը տուրիստական գործունեության գոտիներում
1.4 Ուսումնասիրության ընթացքում վեր հանված բացեր ու սահմանափակումներ
- Ներկա իրավիճակի ուսումնասիրության ընթացքում վերհանված բացերն ու սահմանափակումները ներառում են․
1) զբոսաշրջության և հարակից ոլորտներում որոշումների կայացման գործընթացի անկատարություն․
ա. կայացվող որոշումների անբավարար զգայունություն ԿՓ նկատմամբ, մասնավորապես՝ զբոսաշրջային ենթակառուցվածքներում երկարաժամկետ ներդրումների իրականացմանն ուղղված որոշումներում ԿՓ կանխատեսումների, խոցելիության գնահատման և ԿՓ ռիսկերը հաշվի առնելու ընթացակարգերի բացակայություն,
բ. գենդերային առումով անհավասար մասնակցություն,
գ. խոցելի խմբերի ներառականության ցածր մակարդակ,
դ. որոշ վայրերում զբոսաշրջության զարգացման ցածր մակարդակի պատճառով կլիմայի փոփոխության ազդեցությունը դեռևս սահմանափակ է, ինչը սակայն կարող է փոխվել ոլորտի զարգացմանը զուգընթաց,
ե. մարզերում և մարզային ռազմավարական ծրագրերում սպասվող վտանգներին արձագանքելու պլանի բացակայություն,
2) անբավարար կարողություններ և ոչ ուղղորդված վարքագիծ․
ա. զբոսաշրջության և հարակից ոլորտներում զբաղված տնտեսվարող սուբյեկտների ոչ բավարար պատրաստվածություն՝ կլիմայի փոփոխության հետևանքներին արձագանքելու համար,
բ. տվյալների անբավարար հասանելիություն և տվյալների բազաների սահմանափակ ընդգրկունություն,
գ. քանակական և որակական ուսումնասիրությունների անբավարար մակարդակ,
ե. ոչ ուղղորդված վարքագիծ,
3) անբարենպաստ միջավայր․
ա. ենթակառուցվածքների անբավարար զարգացվածություն,
բ. ֆինանսական, տեխնոլոգիական և մարդկային ռեսուրսների անբավարարություն և սահմանափակ հասանելիություն։
1.5 Զբոսաշրջության ոլորտում ԿՓ սոցիալ-տնտեսական հետևանքները
- Զբոսաշրջության ոլորտը հանդիսանում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հիմքերից մեկը, որը կարող է նպաստել նոր աշխատատեղերի ձևավորմանը, ներգրավել ներքին և արտաքին ներդրումներ, կրճատել աղքատության մակարդակը, բարելավել երկրի ճանաչումը և դիրքը զբոսաշրջության համաշխարհային քարտեզի վրա և այլն։
- 2019թ․-ին զբոսաշրջության ոլորտը ապահովել է Հայաստանում զբաղվածության 13․8%-ը։ Ընդ որում, հանրային սննդի կազմակերպություններն ապահովել են զբոսաշրջության ոլորտում զբաղվածության ամենաբարձր մակարդակը (20,650 աշխատող, 58%), իսկ զբոսաշրջային գործակալությունները, տուրօպերատորները, ամրագրումների և զբոսաշրջային այլ ծառայություններ մատուցող ընկերությունները՝ առավել ցածր մակարդակ (2,360 աշխատող, 7%): Տրանսպորտային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունները ապահովել են զբաղվածության մոտ 17%-ը (6,275 աշխատող), իսկ հյուրանոցները՝ 18%-ը (6,498 աշխատող)։ 2020թ․ COVID-19 համավարակի արդյունքում ոլորտի աշխատողների թիվը նվազել է 9.6%-ով։ Հանրային սննդի կազմակերպություններում աշխատողների թիվը կազմել է ~20,100 աշխատող (62%), իսկ տուրիստական գործակալությունների, տուրօպերատորների, ամրագրումների և զբոսաշրջային այլ ծառայություններով զբաղվող աշխատակիցների թիվը՝ 1,850 աշխատող (6%)։ Տրանսպորտային փոխադրումներ իրականացնող և հյուրընկալման ծառայություններ մատուցող կազմակերպություններն ապահովել են ոլորտում զբաղվածության համապատասխանաբար 16%-ը (5,040 աշխատող) և 16%-ը (5,348 աշխատող)։
- 2020թ․ դրությամբ տուրիստական գործակալությունների, տուրօպերատորների, ամրագրումների և զբոսաշրջային այլ ծառայությունների աշխատակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 129,400 ՀՀ դրամ, իսկ հանրային սննդի կազմակերպություններինը՝ 85,500 ՀՀ դրամ։ Զբոսաշրջության ոլորտի աշխատակիցները խոցելի են կլիմայի փոփոխության վտանգի նկատմամբ, քանի որ ցածր վարձատրության պայմաններում չեն կարող պատշաճ արձագանքել կլիմայի փոփոխություններին: Շիրակը և Լոռին, լինելով բավականին կարևոր զբոսաշրջային ուղղություններ, ունեն աշխատավարձի ամենացածր մակարդակը և, հետևաբար, ամենաբարձր խոցելիությունը զբաղվածության տեսանկյունից:
- Երևանը ամենախիտ բնակեցված զբոսաշրջային ուղղությունն է Հայաստանում, որտեղ աշխատում է կացարանային ծառայությունների բոլոր աշխատակիցների 65%-ը (մոտ 3500 աշխատակից) և միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է մոտ 115,000 ՀՀ դրամ:
- Զբոսաշրջության ոլորտի զարգացման համար չափազանց կարևոր է հիմնական ենթակառուցվածքների, մասնավորապես՝ ճանապարհների վիճակը։ Ճանապարհների ոչ պատշաճ պայմանները խնդիրներ են առաջացնում, առաջին հերթին, անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև խոչընդոտներ են ստեղծում ուղևորների և բեռնափոխադրումների համար: Դրանց անբավարար վիճակն առավելապես ազդում է ագրոտուրիզմի և մշակութային տուրիզմի վրա։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին Հայաստանում իրականացվել են ճանապարհների վերանորոգման ակտիվ աշխատանքներ։ 2017թ․ վերանորոգված 52․7կմ-ի համեմատ՝ 2020թթ․ Հայաստանում վերանորոգված ճանապարհների երկարությունը կազմել է 401․9կմ։
- Կլիմայի փոփոխությունը հանգեցնում է նաև պարենային անապահովության, ավանդական սննդի աղբյուրների կամ ակտիվների, այդ թվում՝ հողերի բերրիության, կերհանդակների, գյուղատնտեսական արտադրանքի, ֆինանսական և սոցիալական կապիտալի կորստի, ինչպես նաև ջրի որակի վատթարացման, որոնք, իրենց հերթին, առաջ են բերում առողջապահական, սոցիալական և ֆինանսական ռիսկեր, ինչպես նաև ազդում ագրոտուրիզմի վրա:
- Կլիմայի փոփոխության հիմնական հետևանքներից են շոգ օրերի քանակի ավելացումը և ջերմային ալիքները, որոնք վտանգում են հատկապես տարեց, մանուկ, հղի և հաշմանդամ զբոսաշրջիկների առողջությունը։ Ջերմային ալիքներով թվի աճով պայմանավորված մեծանում է ընդհանուր հիվանդացությունների, այդ թվում՝ մահացության ռիսկը: Այս վտանգը հատկապես խիստ է արտահայտված Վայոց ձորում, Արարատյան դաշտում, Սյունիքում և Շիրակում, մասնավորապես՝ Երևան, Արմավիր, Էջմիածին, Եղեգնաձոր, Արենի, Մեղրի, Գյումրի քաղաքներում։ Սա մի կողմից խոչնդոտում է խոցելի խմբերի շրջագայությանը, մյուս կողմից նվազեցնում է շոգ օրերով բնակավայրերի՝ զբոսաշրջության ծառայությունների մատուցման ներուժը։
- Միգրացիան, որպես սոցիալ-տնտեսական երևույթ, ունի և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն զբոսաշրջության ոլորտի վրա։ Մասնավորապես, դրական ազդեցություն է մշակութային բազմազանությունը և նոր զբոսաշրջային ապրանքների ստեղծումը, աշխատուժին նոր հնարավորությունների ընձեռումը, և որպես արդյունք՝ զբոսաշրջության և հարակից այլ ոլորտների աշխատաշուկայի ակտիվացումը։ Բացասական հետևանք է «ուղեղների արտահոսքը», հարկային եկամուտների նվազումը, աշխատավարձերի արժեզրկումը, սոցիալական լարվածության աճը և այլն։ 2017-2018թթ․ միգրացիոն դրական մնացորդ է արձանագրվել միայն Տավուշում (295), Արագածոտնում (200), Կոտայքում (194) ու Վայոց ձորում (30)։[6]
- Զբոսաշրջության ոլորտի սոցիալ-տնտեսական բնութագիրը, մեծ հաշվով, կախված է նաև հարակից ոլորտներից։ Այսպես, օրինակ, մեծ է զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտների փոխկապակցվածությունը, որը ստեղծում է բարենպաստ պայմաններ գյուղատնտեսական հողերի մշակման ավելացման, տեղական արտադրության խթանման, ինչպես նաև բնական միջավայրի և զբոսաշրջության վայրերի որակի բարելավման համար: Այնուամենայնիվ, այս երկու ոլորտներն էլ փոխկապակցված կերպով նաև կախված են ԿՓ-ից, որը կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն տվյալ ոլորտների զարգացման վրա։ Արդյունքում կարող են ավելանալ զբոսաշրջության ոլորտի եկամուտները՝ բարելավելով զբոսաշրջության տնտեսական օգուտների բաշխումը գյուղական բնակչության միջև։ Սա լավ հիմք է ներառական տնտեսական աճի, տնտեսական նոր հնարավորությունների, գյուղական համայնքների ավելի բարձր դիմակայունության և կայուն զարգացման համար:
- Հայաստանում, ինչպես նաև այլ զարգացող տնտեսություններում, որոնք բնութագրվում են աղքատության բարձր մակարդակով, չնայած որոշ բնակավայրերի կլիմայական պայմանների վատթարացման, մարդիկ նախապատվություն են տալիս ոչ բարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող բնակավայրերին՝ ավելի լավ աշխատատեղեր և բարձր կենսամակարդակ ունենալու համար։ Սա ցույց է տալիս, որ եկամուտը հանդիսանում է բնակության վայրի ընտրության հիմնական չափանիշը, մինչդեռ ԿՓ գործոնները հաշվի չեն առնվում, ինչը պայմանավորված է նաև ԿՓ խնդիրների վերաբերյալ տեղեկացվածության և գիտելիքների անբավարար մակարդակով։
ԳԼՈՒԽ 2. ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ
- ԶՈՀԾ-ի գերակա նպատակն է օժանդակել ԿՓ բացասական ազդեցությունների և դրանց նկատմամբ զբոսաշրջության ոլորտի զգայունության և խոցելիության մեղմմանը` բարձրացնելով ԿՓ բացասական ազդեցությունների նկատմամբ ոլորտի դիմակայունությունը, ինչպես նաև կառավարելով և ընդլայնելով այն գործոնները, որոնք նպաստում են դիմակայունության և հարմարվողականության ապահովմանը:
- Գերակա նպատակից բխող ռազմավարական նպատակները ներառում են.
1) կլիմայի փոփոխությանը հասցեագրող քաղաքականության մշակում, որը ենթադրում է արդյունավետ պլանավորում, այսինքն՝ քաղաքականություն մշակող և իրականացնող պետական մարմինների գործառույթների հստակ սահմանում, ռեսուրսների բաշխման մոտեցումների հստակեցում՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության առկա և հնարավոր ազդեցությունները, լիազոր մարմնի կողմից գործառույթների արդյունավետ համակարգում, առավել արդյունավետ համագործակցություն ոլորտային այլ շահագրգիռ կողմերի հետ, ինչպես նաև քաղաքականության իրականացման մշտադիտարկում և վերահսկում՝ բացթողումները բացահայտելու և ձեռք բերված ու ցանկալի արդյունքները համեմատելու նպատակով,
2) տվյալների և փաստերի վրա հիմնված հարմարվողականության պլանավորում, որը ենթադրում է արդիական, ճշգրիտ և մատչելի տվյալների շտեմարանների առկայություն, ինչը թույլ կտա բացահայտել առկա հիմնախնդիրներն ու դրանց միտումները,
3) հարմարվողականության ճկուն գործընթաց, որն արձագանքում է անընդհատ փոփոխվող կլիմայական պայմաններին և առաջացող կարիքներին, ներառում է հարմարվողականության ճկուն գործիքների մշակում ու կիրառում՝ հաշվի առնելով արտաքին միջավայրի արագ և անընդհատ փոփոխվող պայմանները, դրանց հիման վրա օրակարգերի թարմացում և իրավիճակից բխող առաջնահերթությունների սահմանում,
4) զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության կառավարման համակարգված մոտեցում, որը ենթադրում է սիներգիա այլ ոլորտների հետ և մեղմման գործողություններ՝ առավելագույնս համապատասխանեցնելով ոլորտային օրակարգը արտանետումների նվազեցմանն ուղղված գործողություններին ու մեծացնելով ճկունությունը,
5) կլիմայի փոփոխության հիմնախնդիրների վերաբերյալ բիզնեսի և, ընդհանրապես, բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում և կարողությունների զարգացում,
6) հարմարվողականության ֆինանսավորման կայուն մեխանիզմների մշակում՝ կլիմայի փոփոխության բացասական ազդեցություններին արձագանքելու համար:
- Վերը նշված նպատակների իրագործումը կապահովի հետևյալ արդյունքները.
1) զբոսաշրջության օբյեկտների և ենթակառուցվածքների՝ կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների նկատմամբ դիմակայունության բարձրացում,
2) մշակվող քաղաքականություններում, ռազմավարություններում ու ծրագրերում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված էքստրեմալ երևույթների, ՀՎԵ-ների ազդեցության, խոցելիության և ռիսկերի մեղմմանը և հարմարվողականությանը միտված միջոցառումների ներառում,
3) կլիմայի փոփոխության հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության ու գիտելիքների բավարար մակարդակի ապահովում, ինչպես նաև կլիմայի փոփոխությանը պատշաճ արձագանքելու պետական և մասնավոր հատվածների կարողությունների բարելավում,
4) ԿՓ հիմնախնդիրները լուծելու կայուն ֆինանսավորման գործիքների հասանելիության ընդլայնում,
5) որոշումների կայացման գործընթացներում գենդերային հավասարության, ներառականության մոտեցումների ներդրում,
6) զբոսաշրջության և հարակից ոլորտներում գենդերային տեսանկյունից հավասար վարձատրության սկզբունքի ներդրում,
7) հասարակության խոցելի խմբերի համար ԿՓ ռիսկերից և բացասական ազդեցություններից ավելի բարձր պաշտպանվածություն,
8) զբոսաշրջության և հարակից ոլորտներում մարդկանց կայուն զբաղվածության ապահովում:
- Վերոշարադրյալ արդյունքների ապահովման նպատակով անհրաժեշտ են հետևյալ պայմանները․
- Ինստիտուցիոնալ արդյունավետ համակարգ․ կարգավորման, վերահսկման և մշտադիտարկման գործառույթների ու լիազորությունների հստակ սահմանում, որոնք կներառեն զբոսաշրջության և զբոսաշրջությանն առնչվող հանրային ու մասնավոր սուբյեկտների գործունեությունը, իրավունքներն ու պարտականությունները,
- գիտելիքի հասանելիություն․ հասարակության տեղեկացվածության բարձրացում, տվյալների, տեղեկատվության և գիտելիքների բազայի կատարելագործում, արդյունքում՝ վարքագծի փոփոխության ու տվյալահեն արձագանքման միջոցառումների առկայություն, ինչպես նաև տուր-, տրանսպորտային- և այլ օպերատորների հրահանգավորում,
- ֆինանսական ռեսուրսների հասանելիություն․ կարող է վերաբերել վարկերին, երաշխիքներին, «կանաչ» պարտատոմսերին, ապահովագրական ծառայություններին և այլն,
- տեխնոլոգիաների հասանելիություն․ այդ թվում համացանցի, կապի հիմնական միջոցների, համապատասխան հարթակների և տվյալների շտեմարանների, վաղ ազդարարման համակարգերի հասանելիություն, ներառյալ՝ նորարարական տեխնոլոգիաներն ու թվային լուծումները:
ԳԼՈՒԽ 3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
- ԶՈՀԾ-ի գործընթացը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա․
- պլանավորման շարունակական գործընթաց ազգային մակարդակում. կլիմայական ռիսկերի շարունակական գնահատում և կանխատեսումներ՝ հիմնված տվյալների պարբերական թարմացումների ու գնահատումների վրա,
- երկրի շահերից բխող նախաձեռնություն․ հարմարվողականության յուրաքանչյուր գործընթաց պետք է մշակվի և իրականացվի՝ հիմք ընդունելով երկրի տնտեսական, ժողովրդագրական, բնապահպանական, մշակութային և այլ առանձնահատկությունները,
- ճկուն և երկրի կարիքներից բխող ծրագիր․ այն պետք է մշտապես համապատասխանի ընթացիկ իրավիճակին և տվյալ ժամանակահատվածում երկրի կարիքներին, ներդաշնակ լինի սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականությանն ու առաջնահերթություններին,
- մասնակցայնություն և թափանցիկություն․ պետական և մասնավոր հատվածների շահառուների հնարավորինս լայն ներգրավվածություն հարմարվողականության պլանավորման և իրականացման գործընթացում՝ սիներգիա, թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու նպատակով,
- հարմարվողականության և կայուն զարգացման գործընթացների համահունչ պլանավորման ամրապնդում․ ակնկալվում է, որ հարմարվողականության ու զարգացման գործընթացները կլրացնեն և կուժեղացնեն միմյանց,
- մշտադիտարկում, գնահատում և թարմացում․ սա ենթադրում է գործընթացի շարունակական վերահսկողություն, առկա թերությունների ու խնդիրների բացահայտում, դրա հիման վրա փաստաթղթի թարմացում, կրկնօրինակումների վերացում և որդեգրված մոտեցումների ու գործողությունների հղկում,
- խոցելի խմբերի, համայնքների և էկոհամակարգերի առաջնահերթություն․ հարմարվողականության ներդրումների նպատակով առավել խոցելի տարածքների ու խմբերի թիրախավորում, որոնց շարքում կարող են լինել, օրինակ, զբոսաշրջության ոլորտի աշխատակիցները, սոցիալապես անապահով բնակչությունը, առողջական խնդիրներ ունեցող մարդիկ, գյուղական բնակչությունը, վտանգված էկոհամակարգերը, վնասված ենթակառուցվածքները և այլն,
- լավագույն փորձի ու գիտական տվյալների կիրառություն․ սա ենթադրում է էմպիրիկ մոտեցման կիրառում հարմարվողականության ողջ գործընթացի ընթացքում, այսինքն՝ լավագույն փորձի դիտարկում,
- ավանդական գիտելիքի և տարածաշրջանային փորձառության ներդրում․ այս համատեքստում կիրառվում են արդի, վստահելի, վավեր, ճշգրիտ և ամբողջական տեղեկություններ ու տվյալներ՝ անորոշություններից ու սահմանափակումներից հնարավորինս խուսափելու համար,
- գենդերային զգայունություն․ սա ենթադրում է գենդերային ներառականության ապահովում հարմարվողականության գործընթացում, որը թույլ կտա օգտագործել կլիմայի փոփոխության ազդեցությունները նվազեցնելու և հասցեագրելու ներուժը՝ անկախ գենդերային գործոնից։
ԳԼՈՒԽ 4. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
- Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության մշակման և իրականացման լիազորված պետական մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն է։ Կոմիտեի լիազորությունները սահմանված են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք)։ Օրենքը լիազորում է Զբոսաշրջության կոմիտեին կայացնել զբոսաշրջության ոլորտի քաղաքականության տեսանկյունից նպաստավոր որոշումներ: Բացի այդ, Զբոսաշրջության կոմիտեի մանդատը ներառում է նաև մի շարք այլ լիազորություններ՝ ներկայացնել ՀՀ կառավարությունը համաշխարհային զբոսաշրջային հարթակում, ներկայացնել առաջարկներ առաջնահերթ ենթաոլորտների վերաբերյալ, որոնք պետք է ձևավորվեն որպես զբոսաշրջային կլաստերներ, սահմանել զբոսաշրջության զարգացման միջոցառումների առաջնահերթություններ կառավարության գործողությունների ծրագրերում, հանդես գալ զբոսաշրջության ոլորտի շահերը պաշտպանող օրենսդրական նախաձեռնություններով և խթանել դրանք:
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը լիազորված է Հայաստանում վարել կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունը, մասնավորապես՝ շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտներում քաղաքականության մշակման և իրականացման, ներառյալ՝ մեղմման, հարմարվողականության և միջազգային համագործակցության տեսանկյունից: Այն նաև պատասխանատու է Հայաստանի՝ կլիմայի և շրջակա միջավայրի հետ կապված միջազգային հանձնառությունների կատարման համար: Շրջակա միջավայրի նախարարությունը Հայաստանում ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի և Փարիզյան համաձայնագրի իրականացման համակարգման, այդ թվում՝ Հայաստանի ազգային հաղորդագրությունների մշակման և երկամյա առաջընթացի զեկույցների կազմման համար պատասխանատու ազգային մարմինն է: Նախարարության ներքո գործող Կլիմայական քաղաքականության վարչությունը պատասխանատու է կլիմայի փոփոխության ոլորտում կայուն զարգացման սկզբունքին համահունչ պետական քաղաքականության մշակման և իրականացման համար:
- ԶՈՀԾ-ի միջոցառումների իրականացման մասով ոլորտային լիազորություններ վերապահված են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, ՀՀ առողջապահության նախարարությանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, ՀՀ ֆինանսների նախարարությանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, և ենթադրում են պետական քաղաքականության և ռազմավարությունների մշակում ու ներդրում խոցելի ոլորտներում, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, ենթակառուցվածքների զարգացման, մարդու առողջությանն առնչվող ոլորտներում՝ հոգ տանելով արտակարգ իրավիճակներում քաղաքացիների պաշտպանության և պետական ֆինանսների կառավարման մասին։
- ՀՀ վարչապետի 2021թ. հուլիսի 6-ի N719-Ա որոշմամբ ստեղծված ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդն իրականացնում է կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ազգային գործընթացների համակարգումը և հսկողությունը, այդ թվում՝ ԶՈՀԾ-ի համապատասխան ծրագրերի իրականացման արդյունքների գնահատումը: Միջգերատեսչական խորհրդին կից ստեղծված են 3 մշտական միջգերատեսչական աշխատանքային խմբեր, որոնք մասնագիտական և խորհրդատվական օժանդակություն են տրամադրում Խորհրդին ԿՓ մեղմման և հարմարվողականության, երկրի հաշվետվայնության և ֆինանսավորման հարցերի առնչությամբ:
- Մարզպետարանները լիազորված են իրականացնել կառավարության մարզային քաղաքականությունը։ Մարզպետարաններում կան մասնագիտացված բաժիններ (ստորաբաժանումներ) և պաշտոնյաներ, որոնք պատասխանատու են զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև մարզի տնտեսական զարգացման (մշակութային հարցերի) համար:
- Տեղական ինքնակառավարման մակարդակում համայնքապետարանները լիազորված են ինքնուրույն լուծել տեղական նշանակության խնդիրները՝ ելնելով համայնքի բարօրության առաջնահերթություններից` ՀՀ Սահմանադրությանը և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համաձայն։ Կառավարությունը կարող է տեղական իշխանություններին առաջարկել համայնքներում իրականացնել զարգացման նախաձեռնություններ, ներառյալ՝ զբոսաշրջության զարգացման նախաձեռնություններ՝ տրամադրելով անհրաժեշտ (համա)ֆինանսավորում: Ընդհանուր առմամբ, տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են համայնքի զբոսաշրջային ռեսուրսների (բնական, պատմական, մշակութային և մարդկային) գույքագրում։ Զբոսաշրջության պետական քաղաքականության իրականացման ու զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման շրջանակում համագործակցում են պետական մարմինների, մասնավոր հատվածի և բնակչության հետ։
- Զբոսաշրջության քաղաքականության մշակման աշխատանքներում մասնավոր հատվածը հիմնականում մասնակցում է զբոսաշրջության ոլորտի ընկերակցությունների, ասոցիացիաների և մասնագիտական միությունների (ՀԿ-ների) միջոցով: Բացի մասնագիտական և ենթաոլորտային շահերը խթանելուց, քաղաքականության մշակման աշխատանքների ընթացքում մասնավոր հատվածը որոշ չափով նաև ներգրավվում է կառավարության հետ խորհրդակցություններում:
ԳԼՈՒԽ 5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
- ԶՈՀԾ-ի իրականացման ժամկետը 5 տարի է․ միջոցառումները նախանշված են 2022-2026թթ․ համար և վերաբերում են հետևյալ ժամանակահատվածներին՝ կարճաժամկետ (մինչև 1 տարի), միջնաժամկետ (2-3 տարի) և երկարաժամկետ (4-5 տարի):
- ԶՈՀԾ-ի 9-րդ գլխում ներառված յուրաքանչյուր միջոցառման համար ներկայացված է ծախսերի գնահատում, ինչպես նաև առաջնահերթություններ, որոնք սահմանվել են՝ հիմք ընդունելով միջոցառումների իրականացման ժամկետներն ու անհրաժեշտ ռեսուրսները։ Միջոցառումների իրականացման ֆինանսական աղբյուր են հանդիսանում պետական, համայնքային բյուջեները, դոնոր կազմակերպությունների և մասնավոր ներդրողների հատկացրած ֆինանսավորումը։ Եթե տվյալ միջոցառումը հնարավոր է իրականացնել նախարարության (պետական լիազոր մարմնի) մասնագիտական ու տեխնիկական ռեսուրսներով, ապա նշվել է, որ այդ միջոցառումը ֆինանսավորում չի պահանջում։ Գնահատվել է նաև միջոցառումների արտապատվիրման դեպքում պահանջվող ծախսերը:
ԳԼՈՒԽ 6. ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ
- ԶՈՀԾ-ի պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ապահովել հաշվետվողականություն, մշտադիտարկում և միջոցառումների իրականացման գնահատում՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021թ. մայիսի 13-ի 749-Լ որոշմամբ հաստատված ՀԱԾ-ում ամրագրված մոտեցումները: Հաշվի առնելով կլիմայի շարունակական փոփոխության միտումը՝ հարմարվողականության միջոցառումների մշտադիտարկումը և գնահատումը պետք է լինեն ճկուն ու համապատասխանեն միջազգային պահանջներին ու երկրի առանձնահատկություններին։ Դրանք պետք է հնարավորություն տան իրականացնել առկա բացթողումների ու խնդիրների ընթացիկ վերհանում։
- ԶՈՀԾ իրականացման վերաբերյալ հաշվետվողականության մեխանիզմների ներդրման, միջոցառումների ծրագրի իրականացման և դրանց արդյունավետության մշտադիտարկման և վերահսկողության գործառույթը վերապահված է ՄԱԿ ԿՓՇԿ-ի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդին՝ իր լիազորությունների շրջանակներում:
- Յուրաքանչյուր միջոցառման իրականացման մշտադիտարկումը պետք է հիմնված լինի ցուցանիշների պլանավորված և փաստացի արժեքների համեմատման սկզբունքի վրա։ Այսպես, իրականացված միջոցառումների արդյունավետությունը գնահատվում է հետևյալ գործակիցներով․
1) պլանավորված (փաստացի) բյուջեների հարաբերակցություն.
2) պլանավորված (փաստացի) գործողությունների արդյունքների որակական և քանակական հարաբերակցություն (յուրաքանչյուր միջոցառման գծով մշակվում են լրացուցիչ նպատակային գործակիցներ՝ դրանց մասով պայմանագրի առկայության ժամանակ, արդյունավետությունը չափելիս կիրառվում է մասնագիտական դատողություն և քանակական վերլուծություն).
3) պլանավորված (փաստացի) իրականացման ժամկետի համեմատում (յուրաքանչյուր միջոցառման գործարկման ժամանակ սահմանվում են ժամկետները և թույլատրելի շեղումը՝ համաձայն գնման պահանջների)։
- Վերհանված շեղումների հիման վրա կատարող հաստատության կողմից, ըստ անհրաժեշտության, մշակվելու, հիմնավորվելու ու իրագործվելու են ճշգրտող աշխատանքներ՝ միտված սույն փաստաթղթում ներկայացված ռազմավարական նպատակների իրականացմանը։ Ճշգրտող աշխատանքների նկատմամբ մշտադիտարկումն իրականացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Զբոսաշրջության ոլորտի՝ կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության ու դիմակայունության բարձրացմանն ուղղված՝ սույն փաստաթղթի 9-րդ գլխում ներկայացված միջոցառումների իրականացման թափանցիկության ապահովման համար յուրաքանչյուր միջոցառման իրականացումից հետո կատարող մարմնի կայքում ներկայացվելու է հաշվետվություն՝ իրականացված միջոցառման, դրա ժամկետների, բյուջեի, իրականացնող մարմնի, ապահովված արդյունքի և այլ մանրամասների վերաբերյալ։
ԳԼՈՒԽ 7. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՅԹԱՅԹՈՒՄ
- ՀԱԾ գործընթացի հաջող իրականացումը կախված է մի շարք բարենպաստ գործոններից, ինչպիսիք են կարողությունների զարգացումը, ինստիտուցիոնալ միջոցառումները, տեղեկատվության փոխանակումը և ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը։ Զբոսաշրջության ոլորտի հարմարվողականության ծրագրերը չեն կարող արդյունավետ լինել առանց արդյունավետ ֆինանսական գործիքների, ինչպիսիք են, օրինակ, կանաչ վարկերը, երաշխիքները, «կանաչ» պարտատոմսերը, ապահովագրական ծառայությունները և այլն: Զբոսաշրջության՝ որպես զարգացման թիրախային ոլորտի կլիմայական ֆինանսավորման առանձին հոսքի ապահովումը կնպաստի կայուն զբոսաշրջության խթանմանը՝ միտված տարբեր ծրագրերի իրականացմանը:
- ԶՈՀԾ-ի շրջանակներում մշակվել է 18 միջոցառում, որոնց նախնական գնահատված ֆինանսական արժեքը կազմում է շուրջ 302 մլն ՀՀ դրամ։
- 2022թ. Հայաստանի պետական ծախսային բյուջեն կազմել է մոտ 2,184 մլրդ դրամ՝ 10% կապիտալ և 90% ընթացիկ ծախսեր կառուցվածքով: Հասանելի բյուջետային միջոցները սահմանափակ են` երկրի առջև ծառացած կարիքների և մարտահրավերների համեմատ։ Պատմականորեն Հայաստանում կանաչ ծրագրերի ֆինանսավորումը իրականացվում է պետության և համայնքային բյուջեների, միջազգային դոնոր կազմակերպությունների և այլ պետությունների աջակցությամբ։
- Պետական ֆինանսավորում․ առաջարկվող միջոցառումների ֆինանսավորման հիմնական աղբյուրներն են պետական և համայնքային բյուջեների, միջազգային դոնոր կազմակերպությունների, մասնավոր ներդրողների միջոցները։ Սրանք դիտարկվում են որպես կարճաժամկետ հատվածում առավել նպատակահարմար և անմիջականորեն հասանելի աղբյուրներ։ Պետական և համայնքների բյուջեները դիտարկվում են որպես ԶՈՀԾ-ի իրականացման առաջնահերթ աղբյուրներ, սակայն առավել նպատակահարմար է համակցել ֆինանսավորման տարբեր աղբյուրները՝ կրճատելով բյուջետային բեռը։
- Այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներ․ հաջորդիվ, կարող են դիտարկվել նաև այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրները։ Դրանք թերևս դեռևս ներդրված չեն Հայաստանում, և ժամանակ կպահանջվի մինչև այս գործիքները լիարժեք կերպով ուսումնասիրվեն և մշակվեն՝ Հայաստանում ներդնելու նպատակով։ Ուստի, այս գործիքները առաջիկա 3 տարիների համար չեն դիտարկվում, իսկ 4-5-րդ տարիների ընթացքում ներդրումը պետք է դիտարկվի լրացուցիչ՝ առավել համապարփակ տեղեկատվության առկայության դեպքում։
- Միջազգային ֆինանսական հաստատություններ․ Հայաստանն ունի մեծ փորձ՝ աշխատելու միջազգային դոնոր կազմակերպությունների հետ, որոնց հիմնական աջակցությունը լինում է դրամաշնորհների, վարկային միջոցների և տեխնիկական աջակցության տեսքով։ Հիմնական միջոցները Հայաստան են ուղղվում Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի հետ երկկողմանի համաձայնագրերի միջոցով։ Նշված երկրների ֆինանսավորմամբ ՀՀ-ում ԿՓ ուղղված միջոցառումներ են իրականացնում Գերմանական զարգացման բանկը (KfW), Զարգացման ֆրանսիական գործակալությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը, ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիան (OPIC) և այլ կազմակերպություններ: Որպես ԿՓ հարմարվողականության աջակցության ֆինանսավորման հնարավոր աղբյուրներ պետք է դիտարկել Կանաչ կլիմայի հիմնադրամը, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը, Հարմարվողականության հիմնադրամը, որոնց աջակցությամբ Հայաստանում արդեն իսկ իրականացվում են մի շարք ծրագրեր՝ ուղղված ԿՓ-ի նկատմամբ հարմարվողականության բարձրացմանը։
- Մասնավոր ներդրողներ․ մասնավոր ներդրողների ներգրավվածությունը կարևորվում է ԿՓ հարմարվողականության բարձրացման տեսանկյունից։ Լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր լինելուց բացի, ներդրողները նաև կորպորատիվ մշակույթի կրողներ և տարածողներ են, ինչը կարող է լավ հիմք ստեղծել կլիմայական պատասխանատու գործունեության համար։ Մասնավոր հատվածի կարողությունների զարգացումը կարևոր քայլ է հարմարվողականության միջոցառումների շարքում։ Մասնավոր ներդրողների մոտ պետք է ձևավորել ընկալում առ այն, որ հարմարվողականության միջոցառումների ձեռնարկումը կարևոր պայման է կայուն զբոսաշրջային ծառայությունների մատուցման համար։
- Պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ)․ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2017թ․ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականություն» փաստաթղթի ընդունմանը: 2019թ․ հունիսի 28-ին ընդունվել է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվում են ՊՄԳ հարաբերությունները, իրականացման չափանիշները, ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակներն ու կիրառելի սկզբունքները: Այս գործողություններն ուղղված են Հայաստանում արդյունավետ ՊՄԳ ծրագրերի իրագործմանը և լավագույն միջազգային ՊՄԳ պրակտիկայի ներդրմանը։
ԳԼՈՒԽ 8. ՌԻՍԿԵՐ
- ԶՈՀԾ-ի շրջանակներում դիտարկվել են հարմարվողականության հնարավոր ռիսկերը, որոնք կարելի է խմբավորել ըստ ստորև բերված աղյուսակում ներկայացված դասակարգման․
Աղյուսակ 1. Զբոսաշրջության ոլորտի հարմարվողականությանը սպառնացող ռիսկերի պայմանական կատեգորիաները և հավանական ռիսկերի տեսակները
ԿԱՏԵԳՈՐԻԱ |
ՆԿԱՐԱԳԻՐ |
ՌԻՍԿԵՐ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ |
ՌԻՍԿԵՐԻ ՄԵՂՄՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ |
Ինստիտուցիոնալ |
Ինստիտուցիոնալ ռիսկը վերաբերում է զբոսաշրջության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնի կարողությանը կազմակերպչական և քաղաքականության մշակման/ կիրառման միջոցով արձագանքել առկա կարիքներին։ Մասնավորապես, սա վերաբերում է զբոսաշրջության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնի և այդ ոլորտին առնչվող լիազորություններ ունեցող այլ մարմինների՝ ԿՓ խնդիրները ներառող կառավարման գործառույթների ամրագրմանը և հստակեցմանը, ինչպես նաև համապատասխան ռազմավարական և իրավակարգավորող փաստաթղթերի ընդունմանը և կիրառմանը, ինչը կարող է զգալիորեն նվազեցնել առկա ռեսուրսների բաշխման, որոշումների կայացման, ինչպես նաև տվյալների հավաքման, մշակման, վերլուծության, փոխանցման և այլ գործառույթների արդյունավետությունը: |
· պետական կառավարման և լիազոր մարմինների կարողությունների ոչ բավարար մակարդակ, այդ թվում՝ գիտելիքների և հմտությունների բաց, · հարմարվողականության միջոցառումների համար ոչ բավարար իրավական հիմքեր, · հարմարվողականության միջոցառումների թերի ներառվածություն ռազմավարական փաստաթղթերում, · մշակված միջոցառումների անարդյունավետ համակարգում և իրականացում․ · միջոցառումների իրականացման համար պետական կառավարման մարմինների գործառույթների իրավական սահմանափակումներ, · տարբեր լիազոր մարմինների գործառույթների թերի համակարգում, · պլանավորման, իրականացման, մշտադիտարկման, վերահսկողության և գնահատման սահմանափակ ռեսուրսներ։ |
· բարձրացնել հարմարվողականության միջոցառումների իրականացման՝ պետական կառավարման և լիազոր մարմինների կարողությունները դասընթացների և իրազեկման արշավների միջոցով, · ձևավորել հարմարվողականության միջոցառումների իրականացման իրավական հիմքեր, · ներառել հարմարվողականության միջոցառումները ռազմավարական պլանավորման փաստաթղթերում և ապահովել դրանց իրագործումը, · ձևավորել և ներդնել արդյունավետ համակարգման մեխանիզմ, · բարելավել զբոսաշրջության ոլորտի վրա ԿՓ ազդեցության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և հարմարվողականության միջոցառումների մշակման, համակարգման, մշտադիտարկման ու վերահսկողության մեթոդներն ու մեխանիզմները։ |
Ֆինանսատնտեսական |
Տնտեսական ռիսկը վերաբերում է հարմարվողականության միջոցառումներ իրականացնելու կարողությանը՝ փոփոխվող տնտեսական պայմանների և ֆինանսական ռեսուրսների առկայության պայմաններում։ Մասնավորապես, դա վերաբերում է ֆինանսական ռեսուրսների կամ տնտեսական զարգացման անբավարար մակարդակին։ |
· զբոսաշրջության ոլորտի հարմարվողականության միջոցառումների իրականացման համար ֆինանսական անբավարար ռեսուրսներ, · հարմարվողականության միջոցառումների ծավալների ընդլայնման համար անհրաժեշտ ռեսուրսների անբավարարություն, · զբոսաշրջությանն առնչվող հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների հետևանքների վերացման համար պահուստային ֆոնդերի անբավարարություն, · զբոսաշրջության ոլորտում ներգրավված շահառուների ֆինանսական գրագիտության ոչ բավարար մակարդակ, · ֆինանսական միջոցների և ֆինանսական ծառայությունների սահմանափակ հասանելիություն։ |
· ԿՓ` զբոսաշրջության ոլորտի վրա ազդեցության հետ կապված առաջնահերթ գործողությունների համար մշակել ֆինանսավորման ռազմավարական մոտեցումներ, · իրականացնել կլիմայի բյուջեի նշագրում, ինչը թույլ կտա ապահովել կլիմայի հետ կապված գործողություններին ուղղված ռեսուրսների բաշխման գործընթացներն ավելի լավ վերահսկելու հնարավորություն, · ԿՓ հետ կապված ապահովագրական և հեջավորման համակարգերի ամբողջական ներդրում, · զբոսաշրջության ոլորտի ԿՓ ազդեցության հարմարվողականության միջոցառումների այլընտրանքային և դիվերսիֆիկացված ֆինանսավորման աղբյուրների բացահայտում, · պահուստային ֆոնդերի ձևավորում, · շահառուների ֆինանսական գրագիտության և իրազեկման մակարդակի բարձրացում, · ֆինանսական միջոցների և ծառայությունների ընդլայնում և հասանելիության ապահովում հանրապետտության ողջ տարածքում: |
Տեխնոլոգիական |
Տեխնոլոգիական ռիսկերը վերաբերում են առաջատար տեխնոլոգիական լուծումների ոչ արդյունավետ ներդրմանը կամ դրանց ներդրման արդյունքում բացասական հետևանքների առաջացմանը։ Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխությանն արդյունավետ հարմարվելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաների բացակայություն, որը նվազեցնում է կլիմայական փոփոխությանն արձագանքման արդյունավետությունը, ինչպես նաև կիրառվող տեխնոլոգիական լուծումների տնտեսապես ոչ արդյունավետ կիրառում: |
· զբոսաշրջության ոլորտի հարմարվողականության առավել արդյունավետ տեխնոլոգիաների բացահայտման և ներդրման համար համապատասխան տեղեկատվության և կարողությունների անբավարարություն, · կլիմայի փոփոխության ազդեցությունից և զբոսաշրջության ոլորտին առնչվող հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներից պաշտպանություն ապահովելու արդյունավետ կամ մատչելի տեխնոլոգիաների անբավարարություն, · էկոհամակարգերի համատարած դեգրադացումը կանխելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաների բացակայություն, · տեխնոլոգիաների ներդրման համար տնտեսական ոչ բավարար հիմնավորվածություն: |
· Ավելացնել զբոսաշրջության ոլորտի հարմարվողականությանը և մեղմմանն առնչվող տեխնոլոգիաների ներդրումը` միևնույն ժամանակ ապահովելով ֆինանսական ռեսուրսների հասանելիություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել տեխնոլոգիաների արդյունավետ կիրառությունը, · դոնոր կազմակերպությունների համաֆինանսավորմամբ ներգրավել դրամաշնորհներ` զբոսաշրջային ոլորտի հարմարվողականության առավել արդյունավետ տեխնոլոգիաների բացահայտման և ներդրման համար համապատասխան տեղեկություններ հավաքելու ու կարողությունների բացերը հաղթահարելու նպատակով, · պետական միջոցների հաշվին սուբսիդիաների տրամադրում մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ տեխնոլոգիական զինվածության և դրանց կիրառման կարողությունների բարելավման նպատակով: |
Կենսաֆիզիկական |
Կենսաֆիզիկական ռիսկերը վերաբերում են կենսաբազմազանության, էկոհամակարգերի և բնական ռեսուրսների փոփոխությանը, որոնք կարող են ստեղծել սահմանափակումներ, այդ թվում՝ օրգանիզմների հարմարվողականության, աշխարհագրական և երկրաբանական սահմանափակումներ: |
· Կենսաֆիզիկական, էկոհամակարգերի և բնական ռեսուրսների զգայունության բարձր աստիճան կլիմայական բացասական ու վտանգավոր երևույթների հանդեպ, · աշխարհագրական և երկրաբանական առանձնահատկություններից ելնելով՝ տեխնոլոգիական առկա հնարավորությունների ամբողջական օգտագործման անհնարինություն կամ օգտագործման սահմանափակում։ |
· Հարմարվողականության միջոցառումների հարմարեցում ըստ զբոսաշրջային վայրերի առանձնահատկությունների՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կլիմայական վտանգավոր երևույթները տարբեր են՝ կախված տարածական առանձնահատկություններից, · տարածական խորը և անընդհատ ուսումնասիրությունների իրականացում, խնդիրների վերհանում և կատարված հետազոտությունների հիման վրա հարմարվողականության միջոցառումների մշակում: |
Սոցիալական, մշակութային |
Սոցիալական և մշակութային ռիսկերը վերաբերում են տարբեր շահառուների՝ կառավարման մարմինների, մասնավոր հատվածի և բնակչության արժեքների, գիտելիքների և մշակութային նորմերի առանձնահատկությունների պատճառով հարմարվողականության միջոցառումների ոչ լիարժեք իրականացմանը: |
· Կլիմայի փոփոխության նկատմամբ ոչ ուղղորդված վերաբերմունք՝ կախված մշակութային առանձնահատկություններից, որոնք կանխորոշում են գործողությունները շրջակա միջավայրի պահպանության ոլորտում, · կլիմայի փոփոխության վերաբերյալ իրազեկվածության անբավարար մակարդակ, որն էլ պայմանավորում է կլիմայական երևույթների նկատմամբ ոչ ուղղորդված վերաբերմունք, ինչպես նաև դրանց հանդես գալու պարագայում վարքագծային անորոշություն։ |
· ԿՓ վերաբերյալ բնակչության իրազեկում, տեղեկացվածության մակարդակի բարձրացում, օրինակ՝ հեռուստատեսության, մամուլի, սոցիալական մեդիայի և այլ հարթակների միջոցով, · ԿՓ թեմայով ուսուցողական արշավների, դասընթացների, սեմինարների իրականացում, · ԿՓ առնչվող թեմաների ներառում դպրոցական ուսումնական ծրագրում, ինչը կնպաստի շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը։ |
- ԿՓ հարմարվողականության միջոցառումների ռիսկերի արձագանքմանն ուղղված մեխանիզմները կարող են ներառել․
- շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացում ԿՓ խնդիրները հաշվի առնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի ապահովում,
- պետական հատվածի ներկայացուցիչների վերապատրաստում զբոսաշրջության ոլորտում հարմարվողականության ծրագրերի մշտադիտարկման վերաբերյալ,
- զբոսաշրջության զարգացման գոտիների ռազմավարական պլանավորում,
- տվյալների հավաքագրման համակարգերի բարելավում,
- զբոսաշրջության ոլորտի կառավարմանն ուղղված տեխնիկական և վարչական կարողությունների զարգացում,
- ԿՓ հարմարվողականության միջոցառումների չափելիությունը ապահովող չափորոշիչների մշակում և ներդրում,
- ոլորտի ներկայացուցիչների համար վաղ ազդարարման համակարգերի և սարքավորումների մշակում ու ներդրում,
- եղանակի կանխատեսման համակարգերի բարելավում,
- աղետների ռիսկերի կառավարում,
- աջակցություն արտակարգ իրավիճակների պլանավորման և ռիսկի կառավարման հարցում,
- զբոսաշրջության ոլորտի ԿՓ հարմարվողականությանն ուղղված ֆինանսական այլընտրանքային մեխանիզմների ձևավորում,
- այլ մեխանիզմներ։
ԳԼՈՒԽ 9. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2022-2026 ԹԹ. ՑԱՆԿ
Զբոսաշրջության ոլորտի՝ կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված միջոցառումների ցանկ
Հ/Հ |
միջոցառում |
Ակնկալվող արդյունք (ՆԵՐ) |
Կատարման ժամկետ |
ԿԱՏԱՐՈՂ |
համակատարողներ |
ֆինանսավորման աղբյուր |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ (ՀՀ դրամ) |
1. |
Զբոսաշրջության ոլորտում օրենսդրական, ռազմավարական և ինստիտուցիոնալ դաշտի բարելավում |
||||||
1․1․ |
«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ
|
1. «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքը ներառում է ԿՓ ազդեցությունների նկատմամբ ոլորտի հարմարվողականության և դիմակայունության բարձրացմանն ուղղված կարգավորումներ: 2. Հստակեցված են զբոսաշրջության ոլորտի լիազոր մարմնի և այլ մարմինների գործառույթները: 3. Ամրագրված են անհրաժեշտ հասկացություններ, զբոսաշրջության ոլորտի՝ ԿՓ հարմարվողականությանը և ԿՓ նկատմամբ խոցելիության նվազեցմանն ուղղված կառուցակարգեր, գործունեության որոշակի տեսակների իրականացման պահանջներ: |
2022թ. 4-րդ եռամսյակ |
ՀՀ ԷՆ
|
ՀՀ ՇՄՆ ՀՀ ԱԻՆ |
Պետական բյուջե և (կամ) միջազգային դոնոր կազմակերպություններ, օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
1․5 մլն դրամ |
1․2․ |
ՀՀ կառավարության, մարզպետարանների, ՏԻՄ-երի զարգացման ծրագրերի, ռազմավարությունների շրջանակներում զբոսաշրջության և հարակից ոլորտներում ԿՓ հարմարվողականության հիմնախնդիրների վերաբերյալ ուղեցույցների մշակում` համաշխարհային լավագույն փորձի օրինակով։ |
Մշակված և հրապարակված են ինֆորմատիվ արդի ԿՓ հարմարվողականության ուղեցույցներ ոլորտի հիմնախնդիրների նկարագրությամբ՝ պետական մարմինների, մարզպետարանների ու ՏԻՄ-երի կայքերում, որոնք վերանայվում են պարբերաբար իրականացվող՝ մշակվող զարգացման ծրագրերի ու ռազմավարությունների շրջանակներում։ |
2023թ․ 3-րդ եռամսյակ |
ՀՀ ԷՆ
|
ՀՀ ՏԿԵՆ ՀՀ ԱՆ ՀՀ ՇՄՆ ՀՀ ԱԻՆ
|
Պետական բյուջե, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ
|
15 մլն դրամ |
1․3․ |
«Զբոսաշրջության և տնտեսության հարակից ոլորտների վրա ԿՓ ազդեցության հասցեագրման համար փորձագիտական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
Ձևավորված է ոլորտի շահառուների, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ համագործակցության հարթակ, որն ապահովում է ԿՓ ազդեցությունների հասցեագրմանն ուղղված մոտեցումների մշակում և խորհրդատվություն: |
2023թ․ 2-րդ եռամսյակ |
ՀՀ ԷՆ
|
Զբոսաշրջության և հարակից ոլորտների ասոցիացիաներ (համաձայնությամբ) |
Պետական բյուջե և (կամ) միջազգային դոնոր կազմակերպություններ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
7 մլն դրամ |
2. |
Զբոսաշրջության ոլորտում ԿՓ ազդեցությունների և հարմարվողականության վերաբերյալ հմտությունների և գիտելիքների զարգացում |
||||||
2․1․ |
Զբոսաշրջության ոլորտում քաղաքականություն մշակողների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների շրջանում ոլորտի վրա ԿՓ ազդեցության և հարմարվողականության խնդիրների վերաբերյալ դասընթացների կազմակերպում |
Զբոսաշրջության ոլորտում յուրաքանչյուր եռամսյակ քաղաքականություն մշակողների (15-20 շահառու) և մասնավոր հատվածի (15-20 շահառու) շրջանում անց են կացվում հմտությունների և գիտելիքների զարգացման դասընթացներ՝ հաշվի առնելով ԿՓՀ նկատառումները։ |
2024թ.
|
ՀՀ ՇՄՆ
|
ՀՀ ԿԳՄՍՆ |
Պետական բյուջե և (կամ) միջազգային դոնոր կազմակերպություններ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
25 մլն դրամ |
2․2․ |
Զբոսաշրջության ոլորտի հարմարվողականության միջոցառումների պլանավորման և իրականացման նպատակով առցանց հարթակի ստեղծում՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար։ |
1. Ստեղծվել և գործում է միասնական տվյալների բազա (առցանց հարթակ) և կենտրոնական կառավարման համակարգ, որում ներկայացվում են ԿՓ, զբոսաշրջության, գենդերային, սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող տվյալներ և տեղեկատվություն: Հարթակը ներառում է նաև ԿՓՀ ռազմավարությունների, ծրագրերի և նախագծերի համակարգման մեխանիզմ։ 2. Մշակվել է «Զբոսաշրջության ոլորտի հարմարվողականության միջոցառումների պլանավորման և իրականացման առցանց հարթակի օպերատոր ճանաչելու և հարթակի տեղեկատվական հոսքերի կառավարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ և ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ։ |
2023թ․ 3-րդ եռամսյակ |
ՀՀ ԷՆ
|
ՀՀ ՏԿԵՆ Մարզպետարաններ ՏԻՄ-եր (համաձայնությամբ) Ասոցիացիաներ (համաձայնությամբ) ՀԿ-ներ (համաձայնությամբ) |
Պետական բյուջե և (կամ) միջազգային դոնոր կազմակերպություններ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ
|
9 մլն դրամ (առցանց հարթակ) 1․5 մլն դրամ (տարեկան սպասարկման վճար հարթակի գործունեության ժամանակահատվածում) |
3. |
Տեղական ինքնակառավարման մարմինների՝ ԿՓ նկատմամբ դիմակայունության և հարմարվողականության բարձրացման իրավական հիմքի ստեղծում |
||||||
3․1․ |
Պատմամշակութային հուշարձանների համար կառավարման և գործառնական ծրագրերի (ներառյալ բնապահպանական և ֆիզիկական հզորությունները) մշակում և իրականացում՝ հաշվի առնելով ԿՓ հիմնախնդիրները։ |
1. Զբոսաշրջային առաջնահերթ նշանակություն ունեցող պատմամշակութային հուշարձանները գույքագրված են և դրանց համար մշակված են «զբոսաշրջային անձնագրեր»: 2. Ընտրված 3 պատմամշակութային հուշարձանների (Հաղպատ-Սանահին, Էջմիածին և հարակից եկեղեցիներ, Գառնի հեթանոսական տաճար) համար իրականացվում են կառավարման պիլոտային ծրագրեր՝ հիմք ընդունելով գույքագրման տվյալները, զբոսաշրջային անձնագրերը։ |
2023թ․ 3-րդ եռամսյակ |
ՀՀ ԷՆ
|
ՀՀ ԿԳՄՍՆ
|
Պետական բյուջե և (կամ) միջազգային դոնոր կազմակերպություններ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
13.5 մլն դրամ |
3.2․ |
«Զբոսաշրջության զարգացման պետական, համայնքային և մասնավոր ծրագրերի՝ կլիմայի փոփոխության ազդեցության տեսանկյունից փորձագիտական ուսումնասիրության իրականացման և եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
Ստեղծված են իրավական հիմքեր զբոսաշրջության ոլորտի վրա ԿՓ ազդեցության տեսանկյունից զբոսաշրջության զարգացման պետական, համայնքային և մասնավոր ներդրումային ծրագրերի փորձագիտական գնահատման համար։ |
2024թ․ 1-ին եռամսյակ |
ՀՀ ԷՆ
|
ՀՀ ՇՄՆ |
Պետական բյուջե և (կամ) միջազգային դոնոր կազմակերպություններ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ
|
5 մլն դրամ |
4. |
Զբոսաշրջության ոլորտում մասնավոր հատվածի դիմակայունության և հարմարվողականության կարողությունների բարձրացում |
||||||
4․1․ |
Հյուրանոցների, հյուրատների, զբոսաշրջային գոտիներում գործող սննդի օբյեկտների, ենթակառուցվածքային գործակալների և փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար պետության կողմից սուբսիդավորվող ապահովագրական ծրագրերի ներդրման տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների իրականացում՝ ուղղված ԿՓ ռիսկերի նվազեցմանը և հարմարվողականության կարողությունների զարգացմանը |
1. ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ թվարկված ոլորտներում գործող կազմակերպությունների ապահովագրական կարիքների բացահայտման և գույքագրման նպատակով։ 2. ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերություններից ստացվել են առաջարկներ հնարավոր փաթեթների տեսակների և բովանդակության, ինչպես նաև պետության հետ համագործակցության տարբերակների վերաբերյալ։ |
2025թ․ 2-րդ եռամսյակ |
ՀՀ ԷՆ
|
ՀՀ ՖՆ ՀՀ կենտրոնական բանկ Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիա (համաձայնությամբ) Հայաստանի զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների ասոցիացիա (համաձայնությամբ) Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա (համաձայնությամբ) |
Պետական բյուջե և (կամ) միջազգային դոնոր կազմակերպություններ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ
|
7 մլն դրամ |
4․2․ |
Ենթակառուցվածքների զարգացման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ ընտրված զբոսաշրջային գոտիներում |
1. Իրականացվել է Արենի զբոսաշրջային գոտու՝ ջերմային և սառը ալիքների, ծայրահեղ ջերմաստիճանային դրսևորումների, տեղումների նվազման, սողանքների դեմ դիմակայունության բարձրացմանն ուղղված ենթակառուցվածքների զարգացման տեխնիկատնտեսական ուսումնասիրություն։ 2. Իրականացվել է Գյումրու զբոսաշրջային գոտու ՝ սառը ալիքների, ծայրահեղ ջերմաստիճանային դրսևորումների, տեղումների նվազման, սելավների, սողանքների դեմ դիմակայունության բարձրացմանն ուղղված ենթակառուցվածքների զարգացման տեխնիկատնտեսական ուսումնասիրություն։ 3. Իրականացվել է Նորատուսի զբոսաշրջային գոտու՝ սելավների դեմ դիմակայունության բարձրացման նպատակով ճանապարհային և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման տեխնիկատնտեսական ուսումնասիրություն։ 4. Իրականացվել է Աշոցքի զբոսաշրջային գոտու՝ սելավների, տեղումների նվազման, ձնաբքերի դեմ դիմակայունության բարձրացման նպատակով ճանապարհային, դահուկային զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման տեխնիկատնտեսական ուսումնասիրություն։ 5. Իրականացվել է Ջերմուկի զբոսաշրջային գոտու՝ ջերմային ալիքների, ծայրահեղ ջերմաստիճանային դրսևորումների դեմ դիմակայունության բարձրացման նպատակով դահուկային ենթակառուցվածքների զարգացման տեխնիկատնտեսական ուսումնասիրություն։ 6. Իրականացվել է Կապանի զբոսաշրջային գոտու՝ սելավների, սողանքների դեմ դիմակայունության բարձրացմանն ուղղված դահուկային ենթակառուցվածքների զարգացման տեխնիկատնտեսական ուսումնասիրություն։ 7. Իրականացվել է Գորիս-Սիսիան զբոսաշրջային գոտու՝ սելավների, սողանքների դեմ դիմակայունության բարձրացմանն ուղղված դահուկային ենթակառուցվածքների զարգացման տեխնիկատնտեսական ուսումնասիրություն։ 8. Իրականացվել է Տավուշի (Դիլիջան, Իջևան, Գոշավանք, Հաղարծին, Մակարավանք, Այրում, Հովք), Սյունիքի (Գորիս, Տաթև, Հալիձոր), Շիրակի, Լոռու (Վանաձոր, այլ), Վայոց Ձորի մարզերի զբոսաշրջային գոտիների՝ սողանքների դեմ դիմակայունության բարձրացմանն ուղղված տեխնիկատնտեսական ուսումնասիրություն։ 9․ Իրականացվել է Ծաղկաձորի զբոսաշրջային գոտու՝ ջերմային ալիքների, ծայրահեղ ջերմաստիճանային դրսևորումների, սողանքների դեմ դիմակայունության բարձրացմանն ուղղված դահուկային ենթակառուցվածքների զարգացման տեխնիկատնտեսական ուսումնասիրություն: |
2024թ․ 2-րդ եռամսյակ
|
ՀՀ ԷՆ
|
|
Պետական բյուջե և (կամ) միջազգային դոնոր կազմակերպություններ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ
|
100 մլն դրամ |
5․ |
Պատասխանատու զբոսաշրջության խթանումը Հայաստանում՝ մասնավոր ոլորտի ներգրավմամբ |
||||||
5․1․ |
ԿՓ հարմարվողականության նկատառումներ ներառող էկո-տուրիզմի զարգացման միջոցառումների իրականացում
|
1. Մշակվել և ներդրվել է Էկո-վկայագրման համակարգ հյուրանոցային ոլորտում, զբոսաշրջային գործակալների կլաստերում և զբոսաշրջային ուղևորափոխադրումների կլաստերում: 2. Համաձայն ԿՌԽԳ ուսումնասիրության արդյունքների, ընտրված տարածքների («Խոսրովի անտառ» պետական արգելոց, Սևան ազգային պարկ, Նորատուս, Թումանյանի, Շամլուղի, Ծաղկաձորի, Շնող անտառտնտեսություն, «Արևիք» ազգային պարկ, «Շիկահող» պետական արգելոց, «Դիլիջան» ազգային պարկ) համար իրականացվել է լրացուցիչ՝ առավել խորը կարիքների բացահայտման ուսումնասիրություն և մշակվել են խոցելիության նվազեցմանն ուղղված միջոցառումներ։ |
2024թ․ 1-ին եռամսյակ |
ՀՀ ԷՆ |
ՀՀ ՇՄՆ Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա (համաձայնությամբ) Միջազգային վկայագրող կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Պետական բյուջե և (կամ) միջազգային դոնոր կազմակերպություններ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ
|
25 մլն դրամ |
6. |
Տվյալների բարելավման և բացերի լրացման նպատակով հիդրոօդերևութաբանական կայանների տեղադրում |
||||||
6․1․ |
Բյուրականում օդերևութաբանական ավտոմատ կայանի տեղադրում |
Բյուրականում օդերևութաբանական բացակա տվյալների և տեղեկատվության ապահովում՝ ԿՓ նկատմամբ զբոսաշրջության ոլորտի խոցելիության առավել ճշգրիտ գնահատման և արժանահավատ տվյալների հիման վրա հարմարվողականության պլանավորման համար։ |
2022թ․ 2-րդ եռամսյակ |
ՀՀ ՇՄՆ |
Մասնավոր հատված (համաձայնությամբ) |
Միջազգային դոնոր կազմակերպություններ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
9 մլն դրամ |
6․2․ |
Գեղարդում օդերևութաբանական ավտոմատ կայանի տեղադրում |
Գեղարդում օդերևութաբանական բացակա տվյալների և տեղեկատվության ապահովում՝ ԿՓ նկատմամբ զբոսաշրջության ոլորտի խոցելիության առավել ճշգրիտ գնահատման և արժանահավատ տվլալների հիման վրա հարմարվողականության պլանավորման համար։ |
2022թ․ 3-րդ եռամսյակ |
ՀՀ ՇՄՆ |
Մասնավոր հատված (համաձայնությամբ) |
Միջազգային դոնոր կազմակերպություններ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
9 մլն դրամ |
6․3․ |
Տաթևում օդերևութաբանական ավտոմատ կայանի տեղադրում |
Տաթևում օդերևութաբանական բացակա տվյալների և տեղեկատվության ապահովում՝ ԿՓ նկատմամբ զբոսաշրջության ոլորտի խոցելիության առավել ճշգրիտ գնահատման և արժանահավատ տվյալների հիման վրա հարմարվողականության պլանավորման համար։ |
2023թ․ 2-րդ եռամսյակ |
ՀՀ ՇՄՆ |
Մասնավոր հատված (համաձայնությամբ) |
Միջազգային դոնոր կազմակերպություններ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
9 մլն դրամ |
6․4․ |
Շիկահողի արգելոցում օդերևութաբանական ավտոմատ կայանի տեղադրում |
Շիկահողի արգելոցում օդերևութաբանական բացակա տվյալների և տեղեկատվության ապահովում՝ ԿՓ նկատմամբ զբոսաշրջության ոլորտի խոցելիության առավել ճշգրիտ գնահատման և արժանահավատ տվյալների հիման վրա հարմարվողականության պլանավորման համար։ |
2023թ․ 3-րդ եռամսյակ |
ՀՀ ՇՄՆ |
Մասնավոր հատված (համաձայնությամբ) |
Միջազգային դոնոր կազմակերպություններ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
9 մլն դրամ |
6․5․ |
Ծաղկաձորում օդերևութաբանական ավտոմատ կայանի տեղադրում |
Ծաղկաձորում օդերևութաբանական բացակա տվյալների և տեղեկատվության ապահովում՝ ԿՓ նկատմամբ զբոսաշրջության ոլորտի խոցելիության առավել ճշգրիտ գնահատման և արժանահավատ տվյալների հիման վրա հարմարվողականության պլանավորման համար։ |
2024թ․ 2-րդ եռամսյակ |
ՀՀ ՇՄՆ |
Մասնավոր հատված (համաձայնությամբ) |
Միջազգային դոնոր կազմակերպություններ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
9 մլն դրամ |
6․6․ |
Ենոքավանում օդերևութաբանական ավտոմատ կայանի տեղադրում |
Ենոքավանում օդերևութաբանական բացակա տվյալների և տեղեկատվության ապահովում՝ ԿՓ նկատմամբ զբոսաշրջության ոլորտի խոցելիության առավել ճշգրիտ գնահատման և արժանահավատ տվյալների հիման վրա հարմարվողականության պլանավորման համար։ |
2024թ․ 3-րդ եռամսյակ |
ՀՀ ՇՄՆ |
Մասնավոր հատված (համաձայնությամբ) |
Միջազգային դոնոր կազմակերպություններ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
9 մլն դրամ |
7. |
ԶՈՀԾ-ի զարգացում և շարունակականության ապահովում |
||||||
7.1. |
Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի և 2022-2026 թվականների միջոցառումների ցանկի իրականացման վերլուծություն |
Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի և 2022-2026 թվականների միջոցառումների ցանկի իրականացման դիտանցն իրականացվում է։ |
2026թ. 3-րդ եռամսյակ |
ՀՀ ԷՆ |
|
Միջազգային դոնոր կազմակերպություններ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
5 մլն դրամ |
7.2. |
«Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2027-2031 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2027-2031 թվականների միջոցառումների ցանկը հաստատված է հաջորդ շրջափուլի համար։ |
2026թ. 2-րդ եռամսյակ |
ՀՀ ԷՆ |
|
Միջազգային դոնոր կազմակերպություններ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
30 մլն դրամ |
[1] Տես՝ https://unfccc.int/index.php/topics/adaptation-and-resilience/workstreams/national-adaptation-plans
[2] ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի 3-րդ գնահատման զեկույց, 2001 (IPCC Third Assessment Report, 2001, p. 995)
[3] https://www.arlis.am/documentview.aspx?docID=96789, 2004թ․ մարտի 18-ի ՀՀ կառավարության №349-Ն որոշում։
[4] Կլիմայի փոփոխության մասին Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրություն, 2020թ․
[5] Կլիմայի փոփոխության մասին Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրություն, 2020թ․
[6] Միգրացիոն պատկերը Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե, 2020թ. https://armstat.am/en/?nid=82&id=2294
-
Քննարկվել է
19.05.2022 - 05.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 6047
Տպել