Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2022 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005
ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակարանի համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) Որոշման N 1 հավելվածը լրացնել նոր 3.1-ին և 3.2-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.
«3.1. Այն պարագայում, երբ գործուղման բնույթի առանձնահատկությունից, հրատապությունից կամ անկանխատեսելիությունից (տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման ժամանակահատվածում տարերային բնույթի երևույթներ, արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքներ) ելնելով՝ հնարավոր չէ նախապես կանխորոշել աշխատողին գործուղելու անհրաժեշտությունը, ապա գործուղման վկայականը (բացի օտարերկրյա գործուղումներից) կարող է ձևակերպվել առանց անհատական իրավական ակտի առկայության, հետագայում՝ աշխատողին գործուղելուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ գործուղման վերաբերյալ անհատական իրավական ակտն ընդունելու պայմանով։
3.2. Սույն կարգի 3.1-ին կետով նախատեսված դեպքում գործուղման վկայականը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից կարող է ստորագրվել և կնքվել առաջին հնարավորության դեպքում, սակայն ոչ ուշ քան աշխատողի՝ գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։»,
2) Որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի «առնվազն մեկ օր առաջ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն կարգի 3.1-ին կետով նախատեսված դեպքում, որի պարագայում աշխատողին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է գործուղում մեկնելու օրը կամ մինչև գործուղումից վերադառնալը կամ վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում)» բառերով,
3) Որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին նախադասության «մեկնելուց առաջ» բառերից հետո լրացնել ««(բացառությամբ սույն կարգի 3.1-ին կետով նախատեսված դեպքում, որի պարագայում գործուղում մեկնելու օրը կամ մինչև գործուղումից վերադառնալը կամ վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում)» բառերով։
- 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
10.05.2022 - 25.05.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 3850
Տպել