Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը բխում է իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդրի լուծման անհրաժեշտությունից: Մասնավորապես, այնպիսի դեպքերի համար, երբ գործուղման բնույթի առանձնահատկությունից, հրատապությունից կամ անկանխատեսելիությունից ելնելով հնարավոր չէ նախապես կանխորոշել աշխատողին գործուղելու անհրաժեշտությունը, անհրաժեշտ է գործուղման կարգում նախատեսել ճկուն կարգավորումներ։
2․ Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, լուծումները
Գործուղման գործող կարգով (սահմանված է Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ) նախատեսված է, որ աշխատողները գործուղման մեկնում են գործատուի անհատական իրավական ակտի համաձայն, որում նշվում են գործուղման վայրը (վայրերը` քաղաք, գյուղ), կազմակերպության անվանումը, նպատակը և ժամկետները: Անհատական իրավական ակտի հիման վրա ձևակերպվում է գործուղման վկայականը (բացի օտարերկրյա գործուղումներից), որն ստորագրվում և կնքվում է գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից: Գործուղման ժամանակահատվածում աշխատողի աշխատանքի հիմնական վայրից մեկնելու, գործուղման վայր ժամանելու, գործուղման վայրից մեկնելու և աշխատանքի հիմնական վայր վերադառնալու օրերը նշվում են գործուղման վկայականում: Եթե աշխատողը գործուղվում է մեկից ավելի վայրեր, ապա գործուղման վկայականում նշվում են յուրաքանչյուր վայր ժամանելու և այդ վայրից մեկնելու օրերը, որը կոնկրետ կազմակերպություն (կազմակերպություններ) գործուղվելու դեպքում պետք է ստորագրվի տվյալ կազմակերպության (կազմակերպությունների) պաշտոնատար անձի կողմից, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում պետք է նշվի նրա պետական գրանցման վկայականի համարը:
Միաժամանակ, գործուղման կարգով սահմանված է նաև, որ գործուղվող աշխատողին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ: Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատողը պարտավոր է ներկայացնել գործուղման վկայականը, փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը, գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը:
Այսինքն՝ գործող նորմերով սահմանված է իմպերատիվ ընթացակարգ, որը պրակտիկայում այնպիսի դեպքերում, երբ գործուղման անհրաժեշտությունը նախօրոք հնարավոր չէ կանխորոշել, հնարավորություն չի տալիս գործատուին ճկուն մոտեցում ցուցաբերել՝ միաժամանակ պահպանելով գործուղման կարգով սահմանված ժամկետները։
Այս առոււմով, խնդիր է ներկայացվել Հանրային հեռուստաընկերության կողմից՝ որպեսզի հաշվի առնելով, օրինակ, լրագրողական գործունեության առանձնահատկությունները որոշակի ճկուն կարգավոչրումներ նախատեսվեն գործուղման կարգում։
Հետևաբար, ուսումնասիրելով Հանրային հեռուստաընկերության կողմից ներկայացված խնդիրները և համաձայնելով, որ ներկայացված խնդիրների մասով համապատասխան իրավական լուծումներ ամրագրելու անհրաժեշտություն առկա է, և, որ ներկայացված խնդիրներն ակտուալ են ոչ միայն լրագրողների կամ լրագրողական ոլորտի այլ աշխատողների մասով, այլ ընդհանրապես, երբ աշխատանքների առանձնահատկությամբ պայմանավորված աշխատողին անհրաժեշտ է հրատապ գործուղել, մշակվել է Նախագիծը։
Նախագծով մասնավորապես նախատեսվում է, որ.
Այն պարագայում, երբ գործուղման բնույթի առանձնահատկությունից, հրատապությունից կամ անկանխատեսելիությունից (տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման ժամանակահատվածում տարերային բնույթի երևույթներ, արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքներ) ելնելով՝ հնարավոր չէ նախապես կանխորոշել աշխատողին գործուղելու անհրաժեշտությունը, ապա գործուղման վկայականը (բացի օտարերկրյա գործուղումներից) կարող է ձևակերպվել առանց անհատական իրավական ակտի առկայության, հետագայում՝ աշխատողին գործուղելուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ գործուղման վերաբերյալ անհատական իրավական ակտն ընդունելու պայմանով։
Միաժամանակ նախատեսվում է, որ նշված դեպքում գործուղվող աշխատողին գործուղման ծախսերի հատուցումը տրվի գործուղում մեկնելու օրը կամ մինչև գործուղումից վերադառնալը կամ վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ գործող կարգով առնվազն 1 օր առաջ պարտադիր վճարված լինելու պահանջի փոխարեն։
3․ Կարգավորման նպատակը
Նախագիծը մշակվել է անկանխատեսելի գործուղումների դեպքերի համար գործուղման կարգում ճկուն կարգավորումներ ամրագրելու նպատակով։
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
1) Նախագծով կարգավորվող հարաբերությունն ուղղված է ապահովելու «Հայաստանի վերափոխման ռազմավարություն, 2050» փաստաթղթի գործողության «04-Առողջ և ապահով քաղաքացի, ժողովուրդ» մեգանպատակի «Ստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմաններն առողջ ապրելակերպի, առողջության պահպանման, վերականգնման և արդյունավետ աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև ...» լուծումների իրացումը։
2) Կառավարության 05.12.2019 N 1753-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Աշխատի'ր, Հայաստան» ռազմավարությամբ նախատեսվել է «աշխատանքային պայմանների և հարաբերությունների շարունակական բարելավում» 4-րդ նպատակը, որով առանձնացվել է «Աշխատանքային հարաբերությունների պետական կարգավորման և վերահսկողության բարելավում» 1-ին խնդիրը։ Մասնավորապես, 1-ին խնդրի համար առանձնացվել է նաև 1.2-րդ գործողությունը, որով նախատեսվել է՝ աշխատանքային օրենսգրքի և աշխատանքային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի վերանայումը, փոփոխությունների ներկայացումը և ընդունումը։ Նշվել է նաև, որ աշխատանքային հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքը Աշխատանքային օրենսգիրքն է, որը թեպետ պարբերաբար փոփոխությունների է ենթարկվում, սակայն, պայմանավորված հասարակական-տնտեսական հարաբերությունների զարգացմամբ և մի շարք դրույթների հստակեցման անհրաժեշտությամբ՝ գործող իրավական դաշտի վերլուծության և ըստ այդմ՝ փոփոխությունների ներկայացման անհրաժեշտություն կա, որի արդյունքում աշխատանքային իրավունքները կդառնան ավելի պաշտպանված՝ միաժամանակ չնվազեցնելով աշխատանքային հարաբերությունների ճկունությունը։
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի
6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ հաշվի առնելով Հանրային հեռուստաընկերության կողմից ներկայացված խնդիրների վերաբերյալ Ֆինանսների և Արդարադատության նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի դիրքորոշումները։
7. Ակնկալվող արդյունքը
Աշխատողների՝ գործուղման ծախսերի հատուցված լինելու Աշխատանքային օրենսգրքով սահմանված իրավունքի (209-րդ հոդվածի 1-ին մաս) իրացում և անկանխատեսելի գործուղումների դեպքում ճկուն կարգավորումների ամրագրում։
-
Քննարկվել է
10.05.2022 - 25.05.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 3851
Տպել