Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     <<Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին >> ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի  նախագիծը մշակվել է նպատակ ունենալով բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարների մի մասն ուղղորդել համապատասխան տարածքների՝ այդ տվում բնության հատուկ պահպանվող տարածքների, դենդրոպարկերի առավել լավ պահպանությանն ու վերականգնմանը:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

        <<Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին >> ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծով հստակ սահմանվում է, որ բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում, անտառպուրակներում կենդանական կամ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցված գումարի հնգապատիկից քառապատիկն ուղղվում է  տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի կամ դենդրոպարկի կամ անտառպուրակի պահպանության և վերականգնման նպատակով, իսկ միապատիկը գանձվում է պետական բյուջե: Արհեստական անտառներում, բնակավայրերի ընդհանուր օգտագործման վայրերի ծառատեսակների և թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում հաշվարկված վնասի տասնապատիկից իննապատիկն ուղղվում է Երևան քաղաքի բյուջե, իսկ միապատիկը` պետական բյուջե, եթե վնասը պատճառվել է Երևան քաղաքում, համայնքի դեպքում՝ եռապատիկից կրկնապատիկն ուղղվում է համապատասխան  համայնքի բյուջե, իսկ միապատիկը` պետական բյուջե:

 

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 

Նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

 

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ բնության հատուկ պահպանվող տարածքների, դենդրոպարկերի և այլ տարածքների պահպանության և վերականգնման հարցերը կկարգավորվեն ավելի լավ:

 

  • Քննարկվել է

    07.09.2017 - 27.09.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8882

Տպել