Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 3-ի ՀՕ-88-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

<<Հոդված 2.

Բնապահպանական իրավախախտումները

 <<Սույն օրենքի իմաստով բնապահպանական իրավախախտումներ են համարվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված արարքը կամ գործողությունը կամ անգործությունը:>>:

 

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 4-րդ հոդվածը:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

<<Հոդված 8.

Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի գանձման կարգը

 

  1. Սույն օրենքի համաձայն` բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարը գանձվում է պետական բյուջե`բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դեպքերի:
  2. Բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում, անտառպուրակներում կենդանական կամ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցված գումարի հնգապատիկից քառապատիկն ուղղվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության արտաբյուջետային հաշվին՝ տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի կամ դենդրոպարկի կամ անտառպուրակի պահպանության և վերականգնման նպատակով, իսկ միապատիկը գանձվում է պետական բյուջե:
  3. Արհեստական անտառներում, բնակավայրերի ընդհանուր օգտագործման վայրերի ծառատեսակների և թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում հաշվարկված վնասի`
  • տասնապատիկից իննապատիկն ուղղվում է Երևան քաղաքի բյուջե, իսկ միապատիկը` պետական բյուջե` Երևան քաղաքում վնաս պատճառելու դեպքում,
  • եռապատիկից կրկնապատիկն ուղղվում է համապատասխան բնակավայրի համայնքի բյուջե, իսկ միապատիկը` պետական բյուջե` այլ բնակավայրերում վնաս պատճառելու դեպքում,
  1. Սույն օրենքի համաձայն` բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի պետական կամ համայնքային բյուջե գանձումը կատարվում է բնապահպանական տեսչական մարմնի կողմից իրավախախտման դեպքի վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա:
  2. Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ որոշումը ստանալուց հետո` իրավախախտողի կողմից 10-օրյա ժամկետում, բանկային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե վնասի հատուցման գումարն ինքնակամ չվճարելու դեպքում գումարի վճարումն ապահովվում է դատական կարգով` տեսչական մարմնի ներկայացրած հայցի հիման վրա

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Քննարկվել է

    07.09.2017 - 27.09.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8883

Տպել