Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը

   Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է` Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև և գունավոր մետաղների) արտաքին առևտուրը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը  բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար։

Մասնավորապես՝ սկսած 2020 թվականի ապրիլից համաշխարհային շուկայում գրանցվում է պղնձի միջազգային գնի աճ կամ կայուն բարձր գին (պղնձի գինը միջազգային բորսայում ներկայումս կազմում է 9,5-10 հազ. ԱՄՆ դոլար)։

Տեղեկանք

2018-2021թթ. Հայաստանից արտահանված որոշ ապրանքների

 ծավալների մասին

Ապրանքներ ըստ ԱՏԳ ԱԱ

Արտահանում /տ/

2018թ.

2019թ.

2020թ.

2021թ.

7206

 

0

 

96.1

 

70.0

 

4025.2

 

7207

 

0

 

0

 

5434.2

 

15049.8

2616

 

3100.0

 

3306.3

 

6118.9

 

2528.0

7403

 

0

 

0

 

0

 

80.34

7601

 

900.2

 

2443.3

 

5963.5

 

5362.6

7603

265.2

408.6

318.4

258.3

 

Վերը նշված գնային ցուցանիշները բարենպաստ նախադրյալներ  են ստեղծում հանքարդյունաբերության ոլորտի գործունեության համար և անհրաժեշտություն է առաջանում պետական սեփականություն հանդիսացող ընդերքից գեներացվող շահույթն արդարացի բաշխելու և ընդերքի շահագործումից պետական բյուջեի մուտքերը համալրելու համար, ուստի  առաջարկվում է 2021 թվականին սահմանված՝ պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու գործունեությունը լիցենզավորվող սահմանող ցանկը համալրել նաև ԱՏԳ ԱԱ 2616 ծածկագրին դասվող թանկարժեք մետաղների հանքաքարերի և խտահանքերի պղնձի պարունակության, 7403290000 ծածկագրին դասվող պղնձի համաձուլվածքների և 760120 ծածկագրին դասվող ալյումինե համաձուլվածքների արտահանման գործընթացը նույնպես սահմանել լիցենզավորվող։

Միևնույն ժամանակ հաշվի առնելով Հայաստանում սև մետաղի արդյունահանվող պաշարների բացակայությունը և կարևորելով սև մետաղի ջարդոնն ու թափոնը տեղում վերամշակելու և առավել բարցր ավելացված արժեքով ապրանք արտադրելու նպատակահարմարությունը՝ առաջարկվում է որպես լիցենզավորվող գործունեություն սահմանել 7206 ծածկագրին դասվող երկաթի և չլեգիրված պողպատի՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով, 7207 ծածկագրին դասվող երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների արտահանման գործունեությունը։ Նշված առաջարկը հավասար մրցակցային պայմաններ կստեղծի սև մետաղի ջարդոնի և թափոնի արտահանման և տեղում վերամշակման համար։

Նախագծով առաջարկվում է սահմանել պետական տուրք ԱՏԳ ԱԱ 7206, 7207, 2616, 7403290000, 7601, 7603  ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր մեկ տոննայի դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար սահմանել պետական տուրք, նշված ապրանքների միջին միջազգային գնի մոտ 10%-ի չափով։

Միևնույն ժամանակ առաջարկվող իրավական կարգավորումները  համահունչ դարձնելու «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներին՝ առաջարկվում է վերապահում սահմանել վերը նշված ապրանքների արտահանման մասով, այն է՝ սահմանել, որ նշված սահմանափակումները չեն վերաբերում ԵԱՏՄ երկրներ տեղափոխվող վերը նշված ապրանքների վրա։

Նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել  նաև ընդերքի պաշտպանությունը (ինչը ամրագրված է «Առևտրի ու ծառայությունների մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև  «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի Հավելված 7-ի 38-րդ կետի 6-րդ ենթակետով՝ կապված անդամ պետությունների տարածքներից ծագող ապրանքների արտահանումը սահմանափակելու հետ՝ ներքին մշակող արդյունաբերությունն այդ նյութերի բավարար քանակով ապահովելու նպատակով այն ժամանակահատվածներում, երբ կառավարության կողմից իրականացվող կայունացման նախագծի արդյունքում նման ապրանքների ներքին գինն ավելի ցածր է, քան համաշխարհային գինը։

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունելու կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, իսկ պետական բյուջեում նախատեսում է եկամուտների ավելացում:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումից հետո անհրաժեշտություն կառաջանա մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ՝ նշված ապրանքների արտահանման համար լիցենզիաների տրամադրման կարգի և պայմանների վերաբերյալ: ՀՀ Ազգային Ժողովի կողմից սույն օրենքի ընդունման և այն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ կառավարության որոշման նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակում ու իրականացում։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Արտադրական շղթաների երկարացում, առավել բարդ և բարձրարժեք արտադրանքի խթանում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` հաշվի առնելով շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումները:

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա գունավոր մետաղների բարձր գնային միջակայքի պայմաններում իրականացնել ընդերքի շահագործումից ստացվող շահույթները բաշխել արդարացի, իսկ սև մետաղների պարագայում՝ խթանել Հայաստանի համար ռազմավարական ապրանքներ համարվող սև մետաղների վերամշակման խորացումը՝ ինչը կնպաստի արտերկրից ներմուծման կրճատմանը, տեղական արտադրության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված պահանջներից և ապահովում է Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5.5-րդ կետով սահմանված դրույթի շարունակականությունը, այն է՝

  • Ներքին շուկայի պաշտպանության և հակագնագցման միջոցների կիրառման քաղաքականության մշակում,
  • Հայրենական արտադրողների համար հավասար մրցակցային պայմանների ապահովում։

 

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հանրային քննարկում իրականացնելու նպատակով այն տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft) քննարկման։

 

  • Քննարկվել է

    17.03.2022 - 01.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4229

Տպել