Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.6-րդ հոդվածը լրացնել հետևյալ մասերով.

7. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7206 ծածկագրին դասվող երկաթ և չլեգիրված պողպատ՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձեւերով արտահանելու յուրաքանչյուր մեկ տոննայի լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների

բազային տուրքի
110-ապատիկի չափով

 

8. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7207 ծածկագրին դասվող կիսապատրաստուկներ երկաթից կամ չլեգիրված պողպատից արտահանելու յուրաքանչյուր մեկ տոննայի լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների

բազային տուրքի
110-ապատիկի չափով

 

9. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2616 ծածկագրին դասվող թանկարժեք մետաղների հանքաքարերում և խտահանքերում պարունակող պղնձի պարունակության յուրաքանչյուր մեկ տոննայի արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների

բազային տուրքի
160-ապատիկի չափով

 

10. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7403290000 ծածկագրին դասվող պղնձի համաձուլվածքներ արտահանելու յուրաքանչյուր մեկ տոննայի լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների

բազային տուրքի
140-ապատիկի չափով

 

11. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7601, 7603 ծածկագրերին դասվող չմշակված ալյումին, ալյումինի փոշիներ և թեփուկներ արտահանելու յուրաքանչյուր մեկ տոննայի լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների

բազային տուրքի
120-ապատիկի չափով

 

 

Հոդված 2.

Օրենքի 20-րդ հոդվածի 15-րդ մասի «արտահանման» բառից հետո լրացնել «,բացառությամբ ԵԱՏՄ երկրների,» բառերը։

 

Հոդված 3.

Օրենքի 20-րդ հոդվածի 15.1-րդ մասի «արտահանման» բառից հետո լրացնել «,բացառությամբ ԵԱՏՄ երկրների,» բառերը։

 

Հոդված 4.

Օրենքի 20-րդ հոդվածի 15.2-րդ մասի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15.2 ԱՏԳ ԱԱ 7201, 7204, 7303 00, 7304, 7305, 7306, 7307, 7308 ծածկագրերին (իսկ 7302 ծածկագրից՝ ռելսերի, 7325 և 7326 ծածկագրերից` սև մետաղից սալիկների և աղացագնդերի, 7322 ծածկագրերից՝ օգտագործված թուջե ռադիատորների) դասվող սև մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների յուրաքանչյուր տոննայի արտահանման համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների (սույն կետով նախատեսված` պետական տուրքի վճարման պարտավորությունը չի տարածվում «Ժամանակավոր ներմուծում» և «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրված` վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 7201, 7204) ապրանքների վրա):»:

 

 Հոդված 5.

Օրենքի 20-րդ հոդվածի 15.3-րդ մասի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15.3 ԱՏԳ ԱԱ 7404 00, 7503 00, 7602 00, 7802 00 000, 7902 00 000, 8002 00 000, 8101 97 000, 8102 97 000, 8103 30 000, 8104 20 000, 8105 30 000, 8106, 8108 30 000, 8109 3, 8110 20 000, 8111 00 190, 8112 13 000, 8112 22 000, 8112 31 000 0, 8112 41 00 01, 8112 52 000, 8112 61 00, 8112 92 210, 8113 00 400 ծածկագրերին դասվող գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի,  (բացառությամբ «ժամանակավոր ներմուծում» և «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների) յուրաքանչյուր տոննայի արտահանման, բացառությամբ ԵԱՏՄ երկրների, համար:»:

 

Հոդված 6.

Օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասում «2-6-րդ» թվերը փոխարինել «2-11-րդ» թվերով:

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 7. Օրենքի ուժի մեջ մտնելը

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 30-րդ օրվանից:
  2. Սույն օրենքը տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո լիցենզիա (հավաստագիր, թույլտվություն) ստանալու համար ներկայացված հայտերի վրա։
  • Քննարկվել է

    17.03.2022 - 01.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4228

Տպել