ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի N 1920-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է՝
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի 2021 թվականի փետրվարի 24-ի «Թատերահամերգային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված տարածքներում երրորդ անձանց կրթամշակութային կամ թատերահամերգային միջոցառում իրականացնելու համար ծառայությունների մատուցման գործընթացը կանոնակարգելու և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2017 թվականի մայիսի 2-ի N 246-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 213-Ա հրամանի հավելված 1-ը հնարավորություն է վերապահում թատերահամերգային գործունեություն իրականացնող ՊՈԱԿ-րին կրթամշակութային կամ թատերահամերգային միջոցառում իրականացնելու համար երրորդ անձանց մատուցել ծառայություններ: Անհրաժեշտություն է առաջացել հրամանից բխող փոփոխություններ կատարել Կոնսերվատորիայի կանոնադրությունում:
- Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում բուհերում պարբերաբար անհրաժեշտություն է առաջանում գործունեությունը կազմակերպել նաև հեռավար եղանակով, ուստի առաջարկվում է ԵՊԿ կանոնադրության 15-րդ կետը փոփոխել և շարադրել ներառելով նաև խորհրդի նիստերի հեռավար եղանակով կազմակերպման հնարավորությունը՝ հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, կազմելով դրա մասին արձանագրություն:
- ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Պետական գույքի վարձակալության տրամադրման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 914-Ն որոշման պաhանջներից ելնելով, անհրաժեշտություն է առաջանում 2002 թվականի նոյեմբերի 7-ի N 1920-Ն որոշման հավելվածում կատարել համապատասխան փոփոխություններ:
Արդյունքում՝ Կոնսերվատորիան իրավունք կունենա իրեն օգտագործման իրավունքով ամրացված գույքը հանձնելու վարձակալության` համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման։ Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն կուղղվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Որպես լրացուցիչ հատկացում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ամրացված տարածքների վարձակալությունից մուտքագրված միջոցների 20 տոկոսը տվյալ բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված, Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, լիազոր մարմնի ներկայացմամբ, կտրամադրի լիազորված պետական մարմնին` կոնսերվատորիային փոխանցելու համար:
- Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը
Նախագծով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի N 1920-Ն որոշման հավելվածում:
- Կատարելով առաջարկվող փոփոխությունները և լրացումները հնարավորություն է ընձեռնվում՝
ա) խորհրդի նիստերը իրականացնել նաև հեռավար եղանակով՝ հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ՝ կազմելով համապատասխան արձանագրություն, նպաստելով աշխատնքների բնականոն իրականցմանը,
բ) Կոնսերվատորիան իրավունք կունենա իրեն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքում կրթամշակութային կամ թատերահամերգային միջոցառում իրականացնելու համար երրորդ անձանց մատուցել ծառայություններ,
գ) Կոնսերվատորիան իրավունք կունենա իրեն օգտագործման իրավունքով ամրացված գույքը հանձնելու վարձակալության գործող օրենսդրության համաձայն, իսկ վարձակալական վճարներից պետական բյուջե մուտքագրված միջոցներից 20 տոկոսը տվյալ բյուջետային տարվա վերջում, սահմանված կարգով կտրամադրի լիազորված պետական մարմնին` որպես լրացուցիչ հատկացում կոնսերվատորիային փոխանցելու նպատակով՝ բուհի կանոնադրական նպատակների իրականացման համար:
Վերը նշվածը հաշվի առնելով, մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի N 1920-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
- Ակնկալվող արդյունքը
Սույն իրավական ակտի ընդունումը հնարավորություն կտա․
Գործել բացառապես Հայաստանի Հանրապետութան օրենսդրությանը համապատասխան:
Ստանալ լրացուցիչ հատկացում՝ ինչը կապահովի կոնսերվատորիային որոշակի եկամտի հնարավորություն՝ այն օգտագործելով կոնսերվատորիայի կանոնադրական խնդիրների և նպատակների իրականացման համար:
Ելնելով վերոշարադյալից՝ նպատակահարմար է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1920-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխությունները և լրացումենրը:
- Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին
Նախագիծը չի առնչվում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը ևպետականբյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի ծախսերում ավելացում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
15.03.2022 - 31.03.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 4181
Տպել