ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«______» _________________ 2022 Թ. N_______ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով,
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի ««Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1920-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 5-րդ կետը լրացնել նոր թ), ժ), ժա), ժբ), ժգ), ժդ) և ժե) ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.
«թ) երրորդ անձանց համար թատերահամերգային և կրթամշակութային միջոցառումների կազմակերպում.
ժ) ուսանողների և երրորդ անձանց համար տեսաձայնագրման ծառայությունների մատուցում և դրանց արդյունքների իրացում.
ժա) երրորդ անձանց համար համերգների, օպերային, բալետային, թատերական ներկայացումների, կինոֆիլմերի ցուցադրության, գիտաժողովների և երաժշտական փառատոնների կազմակերպում.
ժբ) երրորդ անձանց համար օպերային դերերգի պատրաստում.
ժգ) երրորդ անձանց համար վարպետության դասերի կազմակերպում՝ դերասանական, վոկալ, պարային, բեմի տեխնիկական սպասարկման և դրա հետ կապված այլ մասնագիտությունների գծով.
ժդ) երրորդ անձանց համար բեմական դեկորների պատրաստում և իրացում.
ժե) երրորդ անձանց բեմական հագուստի վարձակալությամբ տրամադրում:»:
- Որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման հավելվածի 4-րդ կետում «բանկային հաշիվ» բառերը փոխարինել «պետական գանձապետարանում հաշիվ:» բառերով:
2) Որոշման հավելվածի 10-րդ կետը լրացնել նոր՝ թ) և ժ) ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.
թ) իրականացնելու թատերահամերգային գործունեություն.
ժ) իրականացնելու թատերահամերգային և կրթամշակութային միջոցառումներ:
3) Որոշման հավելվածի 10.1-րդ կետը լրացնել նոր՝ 9)-ից 15)-րդ ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.
«9) երրորդ անձանց համար թատերահամերգային և կրթամշակութային միջոցառումների կազմակերպում.
10) ուսանողների և երրորդ անձանց համար տեսաձայնագրման ծառայությունների մատուցում և դրանց արդյունքների իրացում.
11) երրորդ անձանց համար համերգների, օպերային, բալետային, թատերական ներկայացումների, կինոֆիլմերի ցուցադրության, գիտաժողովների և երաժշտական փառատոնների կազմակերպում.
12) երրորդ անձանց համար օպերային դերերգի պատրաստում.
13) երրորդ անձանց համար վարպետության դասերի կազմակերպում՝ դերասանական, վոկալ, պարային, բեմի տեխնիկական սպասարկման և դրա հետ կապված այլ մասնագիտությունների գծով.
14) երրորդ անձանց համար բեմական դեկորների պատրաստում և իրացում.
15) երրորդ անձանց բեմական հագուստի վարձակալությամբ տրամադրում:»:
4) Որոշման հավելվածի 15-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Խորհրդի նիստերը կարող են անցկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով:»:
5) Որոշման հավելվածի 27-րդ կետի «դ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ. «Կնքում է պայմանագրեր, պետական ֆինանսների կառավարման բնագավառում ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի գանձապետարանում բացում է հաշիվներ.»:
6) Որոշման հավելվածի 72-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«72. Կոնսերվատորիան իրավունք ունի իրեն օգտագործման իրավունքով ամրացված գույքը հանձնելու վարձակալության` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Մուտքագրված միջոցների 20 տոկոսը տվյալ բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված, Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից լիազոր մարմնի ներկայացմամբ, որպես կանոնադրական գործառույթների իրականացման համար լրացուցիչ հատկացում, կտրամադրվի լիազորված պետական կառավարման մարմնին` Կոնսերվատորիային փոխանցելու համար:»:
- 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
15.03.2022 - 31.03.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 4180
Տպել