«Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիության ապահովման ռազմավարությունը եվ 2022-2024թթ ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիության ռազմավարությանը և ժամանակացույցին հավանություն տալու մասին» որոշման նախագծի
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիության ռազմավարությանը և ժամանակացույցին հավանություն տալու մասին» որոշման նախագծի մշակման նպատակն է ապահովել ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման Հավելված N 1-ի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը վերապահված միջոցառումների 30.1 կետի պահանջներով:
Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի ցանցի ձևավորման նպատակն է ՀՀ բոլոր բնակավայրերում բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետ կապի ապահովումը, հանրապետության ողջ տարածքում քաղաքացիների և գործարար միջավայրի համար հասանելի հեռահաղորդակցական ցանցային ենթակառուցվածքի ստեղծումը, ինչպես նաև հինական ենթակառուցվածքի հիման վրա հետագա հեռահաղորդակցական, գործարար, կրթական֊գիտական, մշակութային և ժամանցային հնարավորությունների ընդլայնումը:
- Կարգավորման հարաբերությունների ներկա իրավիճակը և առկա խնդիրները
2020 թվականի տարեվերջի դրությամբ Հանրապետության բոլոր բնակավայրերն ապահովված են հանրային շարժական կապի 2G, 3G, 4G+ տեխնոլոգիաների ծածկույթով, սակայն ամրակցված ինտերնետ կապի հասանելիությունը Հայաստանի Հանրապետությունում դեռևս մնում է ոչ լիարժեք, մասնավորապես՝ օպտիկամանրաթելային FTTx տեխնոլոգիայի hիման վրա ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիությամբ ապահովված են ՀՀ բնակավայրերի ընդամենը՝ 51.2%-ը (513 բնակավայր)
1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերը լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիությամբ ապահովելով՝ հնարավորություն կընձեռնվի հանրապետությունում ձևավորել համաշխարհային մակարդակի տեղեկատվական/հաղորդակցական տեխնոլոգիաների ենթակառուցվածք:
- Կարգավորման առարկան
Նախագծով կարգավորվում է լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիության ապահովման նպատակով նախատեսվող քայլերի իրականացման գործընթացը:
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիության ռազմավարությունը և ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում լայնաշերտ շարժական և ամրակցված գերարագ ինտերնետ կապի արդիականացումը տեղեկատվական հասարակության կայացման առաջնահերթ միջոցառումներից է, որը խթան կհանդիսանա էլ-առևտրի, էլ-կառավարման, էլ-ուսուցման և այլ էլեկտրոնային ծառայությունների կիրառությանը:
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Ռազմավարությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902–Լ որոշման Հավելված N 1-ի «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բաժնի 30.1-րդ կետի պահանջներից:
-
Քննարկվել է
10.03.2022 - 25.03.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 4672
Տպել