Հիշել նախագիծը

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ստանդարտացման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21-Ն օրենքի այսուհետ՝ Օրենք 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1․ Լրացնել 9․1-րդ և 9․2-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

    «9.1) հիմնադրական ազգային ստանդարտ՝ Ստանդարտացման ազգային մարմնի կողմից մշակված և հաստատված ազգային ստանդարտ, որով սահմանվում են ստանդարտացման աշխատանքներին վերաբերվող ընդհանուր դրույթներ, ինչպես նաև ազգային ստանդարտների տեսակները․»․

    «9.2) այլ պետության ազգային ստանդարտ՝ այլ պետության ստանդարտացման ազգային մարմնի կամ կազմակերպության կողմից ընդունված և հանրությանը հասանելի ստանդարտ.»։

210-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «10) տեխնիկական պայմաններ` կազմակերպության ստանդարտի տեսակ, որով սահմանվում են տեխնիկական պահանջներ որոշակի արտադրանքի, աշխատանքի (գործընթացի), ծառայության նկատմամբ․»։

3․ 13-րդ կետում «պետության» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառով։

4․ 17-րդ կետից հանել «Ստանդարտացման ամենամյա ծրագիրը ներառում է նաև պետական ամենամյա ծրագիրը և հաստատվում է ստանդարտացման խորհրդի կողմից:» նախադասությունը։

5․ Լրացնել 18-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«18) ստանդարտացման տեխնիկական խորհուրդ՝ ստանդարտացման ոլորտի համապատասխան մասնագետներից կազմված և Ստանդարտացման ազգային մարմնի ղեկավարի հրամանով ձևավորվող խորհուրդ։»։

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի՝

1․ 1-ին կետում «ծառայությունների և գործընթացների» բառերը փոխարինել «ծառայության և գործընթացի» բառերով։

2․ 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

            «2) արտադրանքի, գործընթացի, ծառայության որակի և հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման խթանումը.»։

3․ 5-րդ կետում «խոչընդոտների» բառից հետո լրացնել «նվազեցումը կամ» բառերը։

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1․ 6-րդ կետում «(այդ թվում` եվրոպական)» բառերը փոխարինել «, տարածաշրջանային, (այդ թվում` եվրոպական և միջպետական)» բառերով, իսկ «արդյունքների» բառը փոխարինել «ուղեցույցների» բառով։

2․ 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակում Ստանդարտացման ազգային մարմնի պաշտոնական կայքում.»։

3․ 9-րդ կետում «տեխնիկական հանձնաժողովների» բառերից հետո լրացնել «կամ դրանց բացակայության դեպքում աշխատանքային խմբերի» բառերը:

Հոդված 4․ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «,  այլ իրավական ակտերով և հիմնադրական ազգային ստանդարտներով» բառերը։

Հոդված 5․ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «կիրառվում են» բառերից հետո լրացնել «միջազգային» բառը։

Հոդված 6․ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «տեխնիկական կառավարման խորհուրդը» բառերը փոխարինել «կառավարման խորհուրդը» բառերով։

Հոդված 7․ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի՝

1․ 1-ին և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) մշակում և համակարգում է ստանդարտացման ոլորտում պետական քաղաքականությունը․

3) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ստանդարտների մշակման ծառայությունների ամենամյա ծրագիրը, ստանդարտացման աշխատանքների ամենամյա ցանկը․»։

2․ Լրացնել նոր 3․1 կետով հետևյալ բովանդակությամբ․

«3.1) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին կարգը»։

Հոդված 8․ Օրենքի 10-րդ հոդվածի՝

1․ 1-ին մասում «սահմանում է» բառը փոխարինել «ճանաչվում է» բառով

2․ 2-րդ մասում՝

1) 1-ին կետում «ստանդարտները» բառը փոխարինել «ստանդարտները, դրանց փոփոխությունները, ուղղումները․» բառերով.

2) 5-րդ կետում «ստեղծում» բառից հետո լրացնել «, փոփոխում և լուծարում է» բառերը.

  • 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«8) ստեղծում, վարում և արդիականացնում է ստանդարտացման փաստաթղթերի ազգային ֆոնդը.».

4) 14-րդ կետում «ստանդարտների» բառից հետո լրացնել «, տեխնիկական պայմանների, դրանց փոփոխությունների նախագծերի փորձաքննություն․».

5) 15-րդ կետում «կանոնակարգող» բառից հետո լրացնել «կամ համակարգող» բառերը.

  • լրացնել 18-րդ և 19-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ․

«18) հաստատում, հրապարակում և լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում հաշվետվություն Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա ծրագրի կատարման վերաբերյալ.

19) կազմակերպում է այլ պետությունների ստանդարտների հրապարակումը և տարածումը՝ այլ պետությունների ստանդարտացման կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերին (համաձայնագրերին) համապատասխան.»։

Հոդված 9․ Օրենքի 11-րդ հոդվածում՝

1․ 1-ին և 7-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

            «1. Կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) Ստանդարտացման ազգային մարմնի կառավարման մարմինն է, որը կազմված է Խորհրդի նախագահից և 9 անդամներից` ստանդարտացման և չափագիտության գերակա ոլորտներում ներգրավված շահագրգիռ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող 5 անձանցից և ոչ պետական կազմակերպությունների 4 ներկայացուցիչներից:

  1. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար՝ առցանց եղանակով: Հեռավար նիստերի ժամանակ քվեարկությունը կատարվում է էլեկտրոնային հաղորդակցման միջոցներով (առցանց): Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:»։

2․ 8-րդ մասի՝

  • 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) հաստատում է Ստանդարտացման ազգային մարմնի աշխատանքային ծրագրերը․»․

2) 3-րդ և 12-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10․ Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «ձևավորմանը» բառից հետո լրացնել «և ներկայացնում է առաջարկություններ» բառերը։

Հոդված 11 Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի՝

1․ 6-րդ կետում «կազմակերպության ստանդարտները» բառերից հետո լրացնել «, և տեխնիկական պայմանները» բառերը:

Հոդված 12․ Օրենքի 14-րդ հոդվածի՝

1․ 2-րդ մասից հանել «, ինչպես նաև դասակարգման օբյեկտների և դրանց ենթաբազմության կոդերի ու անվանումների հավաքածուներ» բառերը։

2․ 4-րդ մասից հանել «հավանության և վերահրատարակման» բառերը։

Հոդված 13․ Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«2. Ռազմական արտադրանքի ազգային ստանդարտների համար կիրառվում է «Հայաստանի ռազմական ազգային ստանդարտ» անվանումը և «ՀՍՏ Ռ» դասիչը:»

Հոդված 15․ Օրենքի 15.2-րդ հոդվածի 1-ին մասում «ընդունում» բառը փոխարինել «հաստատում» բառով:

Հոդված 16. Օրենքը լրացնել 15.3-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 153 Տեխնիկական պայմանները

  1. Տեխնիկական պայմանները մշակում, հաստատում, դրանցում փոփոխություններ կատարում, չեղյալ են հայտարարում իրավաբանական անձինք և (կամ) անհատ ձեռնարկատերերը: Տեխնիկական պայմանները և դրանց փոփոխությունները ենթակա են փաստաթղթային փորձաքննության և հաշվառման Ստանդարտացման ազգային մարմնում՝ համաձայն գործող ստանդարտացման կանոնների և ուղեցույցների: Տեխնիկական պայմանները և դրանց փոփոխությունները փաստաթղթային փորձաքննության ներկայացնելիս՝ ելնելով անհրաժեշտությունից, հայտատուն ներկայացնում է նաև համապատասխան պետական մարմնի կամ ոլորտային կազմակերպության եզրակացությունը (համաձայնեցումը):
  2. Տեխնիկական պայմանները չպետք է հակասեն տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:»։

Հոդված 17․ Օրենքի 16-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետում «կանոնակարգերով» բառից հետո լրացնել «կամ նորմատիվ իրավական ակտերով․» բառերը․

Հոդված 18 Օրենքի 19-րդ հոդվածի՝

1․ 1-ին մասի՝

  • 1-ին կետում «ստանդարտացման ամենամյա պետական» բառերը փոխարինել «պետական ստանդարտացման ամենամյա» բառերով։
  • 3-րդ կետում «մուծումը» բառը փոխարինել «վճարումը» բառով։

2․ 2-րդ մասի 3-րդ կետում «սերտիֆիկացումից» բառը փոխարինել «համապատասխանության գնահատումից» բառով:

Հոդված 19. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    16.02.2022 - 06.03.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3900

Տպել