Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2022 թվականի N ____ -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման N 1 հավելվածի՝

1) 4-րդ կետից հետո լրացնել  հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետ․

«4.1․ Առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչված, ինչպես նաև 75 տարին լրացած կենսաթոշակառուի  կենսաթոշակը Ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու և կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը կարող է ներկայացնել նաև այլ անձ՝  ներկայացնելով նաև իր անձը հաստատող փաստաթուղթը:»․

2) 6-րդ կետի՝

ա․ 1-ին ենթակետը «կենսաթոշակառուի» բառից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 4.1-ին կետում նշված դեպքում՝ նաև այլ անձի» բառերով,

բ. 2-րդ ենթակետը «անձը» բառից առաջ լրացնել «կենսաթոշակառուի, իսկ սույն կարգի 4.1-ին կետում նշված դեպքում՝ նաև այլ անձի» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

 

  • Քննարկվել է

    10.02.2022 - 28.02.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4204

Տպել