Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա
15.02.2022
* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 6. 31-րդ և 32-րդ կետերի կարգավորումները թերի են, բացակայում է նկարագրական մասը։
Լրամշակման փուլում է
1 - Կողմ
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--- 2022 թվականի N --Ն
ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
--- --ի N--Ն որոշման
ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1) ֆունկցիոնալություն՝ օրգանիզմի ֆունկցիաների և մարմնի կառուցվածքի, գործունեության և մասնակցության, միջավայրային գործոնների ազդեցության համատեքստում անձի հասարակական կյանքին մասնակցելու կարողությունը.
2) օրգանիզմի ֆունկցիաներ՝ համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի.
3) մարմնի կառուցվածք՝ համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի.
4) գործունեություն և մասնակցություն՝ համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի.
5) գործունեության սահմանափակումներ՝ դժվարություններ, որոնք անձը ունենում է գործողություններ կատարելիս.
6) մասնակցության դժվարություններ՝ դժվարություններ, որոնք անձը ունենում է տվյալ իրավիճակում գործողություններ կատարելիս.
7) միջավայրային գործոններ՝ համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի.
8) խթանիչներ՝ այնպիսի միջավայրային գործոններ, որոնք իրենց առկայությամբ կամ բացակայությամբ նվազեցնում են անձի ֆունկցիոնալության սահմանափակումը.
9) խոչընդոտներ՝ այնպիսի միջավայրային գործոններ, որոնք իրենց առկայությամբ կամ բացակայությամբ սահմանափակում են անձի ֆունկցիոնալությունը.
10) կարողություն՝ գործողություն կատարելու անձի ունակությունը.
11) կատարողականություն՝ տվյալ միջավայրում կամ կյանքի տարբեր իրավիճակներում գործողություն կատարելու անձի ունակությունը, հմտությունները.
12) ծածկագիր՝ լատիներեն տառերից և արաբական թվերից բաղկացած կոմբինացիա, որը ցույց է տալիս գնահատման ենթակա կոնկրետ ոլորտը, բաղադրիչը և ենթաբաղադրիչը.
13) որակիչ՝ ցույց է տալիս խնդրի կամ առողջական վիճակի ծանրության աստիճանը կամ բնույթը և արտահայտվում է արաբական թվով։
Աղյուսակ 1.
Օրգանիզմի ֆունկցիաներ – b |
Մարմնի կառուցվածք - s |
b110 Գիտակցական ֆունկցիաներ b114 Կողմնորոշման ֆունկցիաներ 117 Ինտելեկտուալ ֆունկցիաներ b122 Ընդհանուր հոգեկան ֆունկցիաներ b126 Խառնվածքի և անձնային ֆունկցիաներ b130 Էներգիայի ֆունկցիաներ b134 Քնի ֆունկցիաներ b139 Ընդհանուր մտավոր (հոգեկան) ֆունկցիաներ /այլ ճշտված և չճշտված
Հատուկ մտավոր (հոգեկան) ֆունկցիաներ /b140-b199 b140 Ուշադրության ֆունկցիաներ b144 Հիշողության ֆունկցիաներ b147 Հոգեշարժական ֆունկցիաներ b152 Էմոցիոնալ ֆունկցիաներ b156 Ընկալման ֆունկցիաներ b160 Մտածողության ֆունկցիաներ b164 Ավելի բարձր մակարդակի կոգնիտիվ ֆունկցիաներ b167 Լեզվի մտավոր ֆունկցիաներ b172 Հաշվելու ֆունկցիաներ b176 Բարդ շարժումների հաջորդականության մտավոր ֆունկցիաներ b180 Ինքնության և ժամանակի փորձառության ֆունկցիաներ b189 Հատուկ մտավոր (հոգեկան) ֆունկցիաներ/այլ ճշտված և չշտված b198 Մտավոր (հոգեկան) ֆունկցիաներ/ այլ ճշտված b199 Մտավոր (հոգեկան) ֆունկցիաներ/չճշտված
Տեսողական և հարակից ֆունկցիաներ /b210-229 b210 Տեսողության ֆունկցիաներ b215 Աչքին հարող կառուցվածքների ֆունկցիաներ b220 Աչքին հարող կառուցվածների հետ առնչվող զգացողությունների ֆունկցիաներ b229 Տեսողական և հարակից ֆունկցիաներ/այլ ճշտված և չճշտված
Լսողության և վեստիբուլյար ֆունկցիաներ /b230-249 b230 Լսողության ֆունկցիաներ
Լրացուցիչ զգայական ֆունկցիաներ /b250-b279 b250 Համի ֆունկցիա b255 Հոտառության ֆունկցիա b260 Պրոպրիոցեպտիվ զգացողության ֆունկցիա b265 Հպման ֆունկցիա b270 Զգայական ֆունկցիաներ, որոնք կապված են ջերաստիճանի և այլ գրգռիչների հետ b279 Լրացուցիչ զգայական ֆունկցիաներ/այլ ճշտված և չճշտված
Ցավ /b280-b299 b280 Ցավի զգացողություն b298 Զգայական ֆունկցիաներ և ցավ/ այլ ճշտված
b310 Ձայնային ֆունկցիաներ b340 Այլընտրանքային վոկալիզացիայի ֆունկցիաներ b399 Ձայնային և խոսքի ֆունկցիաներ/ չճշտված
4. ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ, ՀԵՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԻՄՈՒՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ /b410-b499
Սրտանոթային համակարգի ֆունկցիաներ b410-b429 b410 Սրտի ֆունկցիաներ Հեմատոլոգիական և իմունոլոգիական համակարգերի ֆունկցիաներ/ b430-b439 b430 Հեմատոլոգիական համակարգի ֆունկցիաներ b435 Իմունոլոգիական համակարգի ֆունկցիաներ Շնչառական համակարգի ֆունկցիաներ/b440-b449 b440 Շնչառական ֆունկցիաներ
Սրտանոթային և շնչառական համակարգերի լրացուցիչ ֆունկցիաներ և զգացողություններ/b450-b499 b455 Վարժությունների նկատմամբ հանդուրժողականության ֆունկցիաներ b460 Սրտանոթային և շնչառական ֆունկցիաների հետ կապված զգացողություններ b498 Սրտանոթային, հեմատոլոգիական, իմունոլոգիական և շնչառական համակարգերի ֆունկցիաներ /այլ ճշտված b499 Սրտանոթային, հեմատոլոգիական, իմունոլոգիական և շնչառական համակարգերի ֆունկցիաներ /չճշտված
Մարսողական համակարգի հետ կապված ֆունկցիաներ (b510-b539) b510 Կլման ֆունկցիաներ |
Քննարկվել է
31.01.2022 - 15.02.2022
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 7104
Տպել15.02.2022
* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 6. 31-րդ և 32-րդ կետերի կարգավորումները թերի են, բացակայում է նկարագրական մասը։
15.02.2022
* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 5. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «0.04 միավորից կամ 4%-ից, ապա անձը չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող, քանի որ, ըստ գնահատման, նա չունի ֆունկցիոնալության էական սահմանափակում կամ խնդիր իր առօրյա կյանքում:»
15.02.2022
* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 4. 19-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «19. Անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրությունները նաև բաժանվում դասակարգվում են ըստ հետևյալ տարիքային խմբերի՝(․․․)»։ Նույն կետում, որտեղ նշված են՝ «18 տարեկանից բարձր տարիքի անձինք», առաջարկում ենք դասակարգել նաև չափահասներին։