Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն, 2015 թվականի նոյեմբերի 12-ի  N 1318-Ն, 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1527-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով ակնկալվում է ներդնել անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ, որը հնարավորություն կտա իրականացնել անձի խնդիրների և կարիքների բազմակողմանի գնահատում, կապահովի այդ գործընթացում կոռուպցիոն ռիսկերի և քաշքշուկի նվազեցումը, կպարզեցնի փաստաթղթերի ներկայացման գործընթացը, գնահատման ընթացքում և դրա հիման վրա մատուցվող ծառայությունների տարբերակումը և անհատականացումը, ոչ միայն բժշկական, այլև սոցիալական չափորոշիչների օբյեկտիվ գնահատումը, վիճակագրական տվյալների հավաքումը:

 

  • Քննարկվել է

    31.01.2022 - 15.02.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7102

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 6. 31-րդ և 32-րդ կետերի կարգավորումները թերի են, բացակայում է նկարագրական մասը։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 5. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «0.04 միավորից կամ 4%-ից, ապա անձը չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող, քանի որ, ըստ գնահատման, նա չունի ֆունկցիոնալության էական սահմանափակում կամ խնդիր իր առօրյա կյանքում:»

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 4. 19-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «19. Անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրությունները նաև բաժանվում դասակարգվում են ըստ հետևյալ տարիքային խմբերի՝(․․․)»։ Նույն կետում, որտեղ նշված են՝ «18 տարեկանից բարձր տարիքի անձինք», առաջարկում ենք դասակարգել նաև չափահասներին։

Տեսնել ավելին