Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N773-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Ներկայումս, կառավարության որոշման համաձայն` դրոշմավորման պարտավորություն կրող անձինք ապրանքները ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորում են ինքնուրույն՝ համապատասխանաբար իրենց հաշվառման վայրի հարկային տեսչությունից (տեղական արտադրանքի մասով) կամ հաշվառման մաքսատնից (ներմուծվող ապրանքների մասով) ձեռք բերված դրոշմանիշերով (դրոշմապիտակներով), իսկ օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն` ներմուծված ապրանքների դրոշմավորման համար նախատեսված` «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների տրամադրումը հարկ վճարողներին իրականացվում է հարկային մարմնի կողմից, իսկ դրանց վերադարձը նույնպես կատարվում է հարկային մարմին:

Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N773-Ն որոշմամբ սահմանված` ապրանքների դրոշմավորման կանոնները չեն համապատասխանում օրենսգրքի գործող պահանջներին:

  • Քննարկվել է

    24.01.2022 - 08.02.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3944

Տպել