«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N773-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N773-Ն որոշմամբ սահմանված` ապրանքների դրոշմավորման կանոնները համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններին:
Միաժամանակ, նախագծով հստակեցվում է, որ ապրանքների վրա փակցված դրոշմանիշերի (դրոշմապիտակների)` դրոշմավորված ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին), տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) համապատասխանության պահանջը վերաբերում է դրոշմանիշերի (դրոշմապիտակների) գծով էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումներին:
-
Քննարկվել է
24.01.2022 - 08.02.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3942
Տպել