Հիշել նախագիծը

«ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը սահմանելու և Կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-ի N 29-Ն հրամանի ուժը կորցրած ճանաչելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի  N 76-Ն հրամանով սահմանվել է «Նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը»:

Նշված իրավական ակտով սահմանված է նաև նախադպրոցական ուսումնական հաստատության խմբերի ձևավորման կարգը: Ուստի անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել Կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-ի «ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին» N 29-Ն հրամանով հաստատված Հավելված 2-ի գործողությունը:

  • Քննարկվել է

    21.01.2022 - 05.02.2022

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6894

Տպել

Առաջարկներ`

Gabriel Gabrielyan

25.01.2022

Առաջարկում եմ ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը սահմանելուց բացի, սահմանել նաև արդյունավետ մեխանիզմներ, ընթացակարգեր, որոնց միջոցով վերահսկողություն կիրականացվի ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ։ Խնդիրը կայանում է նրանում, որ մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատություններ պարբերաբար խախտում են գործող իրավական ակտի՝ Կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-Ի N 29-Ն որոշման պահանջները, ինչը հիմնավորվում է Կրթության տեսչական մարմնի կայքում հրապարակված տարբեր տարիների հաշվետվություններոով։ Գործող օրենսդրության համաձայն՝ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից օրինակելի հաստիքացուցակի պահպանման նկատմամբ վերահսկողական լիազորություններ ունեն տեղական ինքնակառավարման մարմինները և կրթության տեսչական մարմինը, սակայն այդ վերահսկողությունը չի կարելի արդյունավետ համարել, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինները միշտ չէ, որ ստուգումներ կամ նմանատիպ այլ միջոցառումներ են իրականացնում նախադպրոցական ուսումնական հաստատություններում, իսկ Կրթության տեսչական մարմինը սահմանափակվում է տարեկան մի քանի ուսումնական հաստատություններում ստուգումներ իրականացնելով, ինչը հաստատվում է հենց Կրթության տեսչական մարմնի կայքում հրապարակված հաշվետվություններով։ Բացի այդ, Կրթության տեսչական մարմնի գործունեությունը կարգավորող համապատասխան իրավական ակտով սահմանված է, որ բողոքի ներկայացումը պարտադիր հիմք չէ Կրթության տեսչական մարմնի համար ստուգում իրականացնելու համար, ինչը կարծում եմ սխալ է։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում եմ համապատասխան փոփոխություններ կատարել նաև այլ իրավական ակտերում, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների և Կրթության տեսչական մարմնի լիազորությունները սահմանող իրավական ակտերում, որպեսզի ապահովվի պատշաճ վերահսկողություն նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից օրինակելի հաստիքացուցակի պահանջների ապահովման նկատմամբ։

Տեսնել ավելին