Հիշել նախագիծը

«ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը սահմանելու և Կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-ի N 29-Ն հրամանի ուժը կորցրած ճանաչելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի  N 29-Ն ՀՐԱՄԱՆԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝

                                                   

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

 

  1. Սահմանել ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը՝ համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-ի «ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվներըհաստատելու մասին» N 29-Ն հրամանը:
  3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հավելված
Կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի
2022 թ. N      -Ն հրամանի

 

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

N

Պաշտոնի անվանումը

 

Հաստիքային միավորների քանակը՝ կախված խմբերի թվից

1 խումբ

2 խումբ

3 խումբ

4 խումբ

5 խումբ

6 խումբ

7 խումբ

8 խումբ

9 խումբ

10 խումբ

11 խումբ

12 խումբ

1.

Տնօրեն

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

2.

Մեթոդիստ ուս.գծով
տնօրենի տեղակալ

0.25

0.25

0.5

1

1

1

1

1

1

1,25

1,25

1,25

3.

Բուժքույր

0.5

0.5

0.75

0.75

1

1

1

1

1

1

1

1

4.

Գլխ. հաշվապահ

0.5

0,5

0,5

0.5

1

1

1

1

1

1

1

1

6.

Տնտեսվար

0.25

0.5

0.5

0.5

0.5

0.5

1

1

1

1

1

1

7.

Պահեստապետ

-

-

-

-

0,5

0,5

0,5

0,5

0,5

0,51

0,5

0,5

8.

Գործավար

-

-

-

-

0.25

0.25

0.5

0.5

0.5

1

1

1

9.

Շեֆ խոհարար

-

-

-

-

-

-

-

--

-

1

1

1

10.

Խոհարար

1

1

1

1

1

1

2

2

2

2

2

2

11.

Խոհարարի օգնական

0.5

0.5

0.5

1

1

1

1

1

1

1

1

1

12.

Օժանդակ բանվոր

0.25

0,5

0,5

0,5

0,5

0.5

1

1

1

2

2

2

14.

Դերձակ

-

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

15.

Լվացարար (շուրջօրյա
հաճախում ունեցող
մանկապարտեզում)

-

0,75

1

1

1,5

2

2,25

2,5

2,5

2,5

3

3

16.

Լվացարար

-

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

0.25

17.

Հավաքարար

0.5

0.5

0.5

0.5

0,5

0,5

0,5

1

1

1

1

1

  1. Ինքնուրույն կենտրոնական ջեռուցում (ջրի, գազի, գոլորշու) ունեցող մանկապարտեզներում ջեռուցման սեզոնում սահմանվում է հնոցապանի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ դրույքի հաշվով: Հնոցապանների ընդհանուր թվից մեկ միավոր սահմանվում է ամբողջ տարվա համար:
  2. Կենտրոնացված ջերմամատակարարման (ՋԷԿ) դեպքում ջերմային կետ կամ էլևատոր ունեցող մանկապարտեզներում սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի մեկ հաստիք, իսկ բոյլերի և պոմպի դեպքում, երբ պահանջվում է շուրջօրյա հերթապահություն, սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ միավորի հաշվով:
  3. Սառնարանային սարքավորում, էլեկտրասալիկ և այլ էլեկտրական ջեռուցման սարքավորումների առկայության դեպքում 4 և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում (եթե հաստիքներում չի նախատեսված փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք) սահմանվում է 0,5 միավոր փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք:
  4. Ինքնուրույն շենք և երկու և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում սահմանվում է դռնապանի հաստիք. դռնապանի հաստիքը սահմանվում է մաքրման ենթակա 1000-2000մ2տարածության համար` 1 միավոր:
  5. Մրգի այգի կամ դեկորատիվ տնկիներ ունեցող 1,5 հա մակերեսից ոչ պակաս դեկորատիվ բուսականությամբ հողամաս ունեցող մանկապարտեզներում սահմանվում է այգեպանի հաստիք՝ 1 միավոր՝ յուրաքանչյուր 1.5 հա մակերեսի համար:
  6. Պահակի հաստիքը սահմանվում է օրենքով սահմանված կարգով:
  7. Ավտովարորդի հաստիքային 1 միավոր կարող է սահմանվել ավտոտրանսպորտի առկայության դեպքում։
  8. Երաժշտական ղեկավար (երաժշտության դաստիարակ) մանկապարտեզի՝ 2 տարեկան և ավագ հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին 0,25 դրույք։
  9. Ֆիզկուլտուրայի հրահանգիչ մանկապարտեզի՝ 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին՝ 0,25 դրույք։
  10. Լողի մարզիչի հաստիք (լողավազանի առկայության դեպքում) մանկապարտեզի՝ 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր երկու խմբի համար՝ 0,25 դրույք։
  11. Պարուսույց՝ պարի խմբավար (հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում) մանկապարտեզի՝ 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին՝ 0,25 դրույք։
  12. Մանկապարտեզներում, որտեղ տարիքային խմբերում ընդգրկված են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, հիմնադրի կողմից սահմանվում է լրացուցիչ` հատուկ մանկավարժ(ներ)ի (սուրդոմանկավարժ, լոգոպեդ, հոգեբան և այլն) մինչև 2 միավոր հաստիք:
  13. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում պետք է սահմանվեն արձակուրդում գտնվող աշխատակիցների փոխարինողների հաստիքներ՝ պայմանագրային կարգով՝ փոխարինող անձանց վճարման համար նախատեսված հատկացումների սահմաններում։
  14. Սույն հավելվածով սահմանված հաստիքային միավորները պարտադիր նվազագույնն են: Հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում կարող են տրամադրվել լրացուցիչ հաստիքներ:

 

  • Քննարկվել է

    21.01.2022 - 05.02.2022

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6893

Տպել

Առաջարկներ`

Gabriel Gabrielyan

25.01.2022

Առաջարկում եմ ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը սահմանելուց բացի, սահմանել նաև արդյունավետ մեխանիզմներ, ընթացակարգեր, որոնց միջոցով վերահսկողություն կիրականացվի ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ։ Խնդիրը կայանում է նրանում, որ մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատություններ պարբերաբար խախտում են գործող իրավական ակտի՝ Կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-Ի N 29-Ն որոշման պահանջները, ինչը հիմնավորվում է Կրթության տեսչական մարմնի կայքում հրապարակված տարբեր տարիների հաշվետվություններոով։ Գործող օրենսդրության համաձայն՝ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից օրինակելի հաստիքացուցակի պահպանման նկատմամբ վերահսկողական լիազորություններ ունեն տեղական ինքնակառավարման մարմինները և կրթության տեսչական մարմինը, սակայն այդ վերահսկողությունը չի կարելի արդյունավետ համարել, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինները միշտ չէ, որ ստուգումներ կամ նմանատիպ այլ միջոցառումներ են իրականացնում նախադպրոցական ուսումնական հաստատություններում, իսկ Կրթության տեսչական մարմինը սահմանափակվում է տարեկան մի քանի ուսումնական հաստատություններում ստուգումներ իրականացնելով, ինչը հաստատվում է հենց Կրթության տեսչական մարմնի կայքում հրապարակված հաշվետվություններով։ Բացի այդ, Կրթության տեսչական մարմնի գործունեությունը կարգավորող համապատասխան իրավական ակտով սահմանված է, որ բողոքի ներկայացումը պարտադիր հիմք չէ Կրթության տեսչական մարմնի համար ստուգում իրականացնելու համար, ինչը կարծում եմ սխալ է։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում եմ համապատասխան փոփոխություններ կատարել նաև այլ իրավական ակտերում, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների և Կրթության տեսչական մարմնի լիազորությունները սահմանող իրավական ակտերում, որպեսզի ապահովվի պատշաճ վերահսկողություն նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից օրինակելի հաստիքացուցակի պահանջների ապահովման նկատմամբ։

Տեսնել ավելին