Հիշել նախագիծը

Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության

1.

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

««Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի սեպտեմբերի 28-ի ՀՕ-138-Ն օրենքով կատարված լրացման համաձայն՝ լիազոր մարմնի հայտով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար: Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին փոխհատուցում է պետությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ի կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 31-ի ««Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 73-Ա որոշմամբ հաստատվել է ««Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն  ապահովող միջոցառման ցանկը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 31-ի N 73-Ա որոշման հավելվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել «Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

Միաժամանակ, ներկայացվող Նախագծի մշակման համար հիմք են ընդունվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 171-րդ և 175-րդ հոդվածների դրույթները:

Հետևաբար, ներկայացվող Նախագծի ընդունման անհրաժեշտությունն անմիջականորեն բխում է «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 31-ի N 73-Ա որոշման պահանջներից և պայմանավորված է նոր ընդունված իրավական ակտի առնչությամբ այլ իրավական ակտ ընդունելու անհրաժեշտությամբ:

2.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Սույն նախագծով նախատեսվում է որպես պետության կողմից փոխհատուցում սահմանել օրացուցային տարվա ընթաց­քում մինչև 15 աշխատանքային օր ժամ­կե­տով լիազոր մարմնի հայտով արտակարգ իրա­վի­ճակի վայր մեկնելու դեպքում պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված կամավոր փրկարարին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին փոխհատուցվող (վճարվող) միջին աշխատավարձի չափը և վճարման կարգը:

3.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

4.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունումը կխթանի Հայաստանի Հանրապետությունում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորումը և զարգացումը, կսահմանի սոցիալական երաշխիքներ, կապահովի «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 31-ի N 73-Ա որոշման պահանջները:

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

Սույն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Սույն նախագիծը համապատասխանում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին:

ՏԵՂԵԿԱՆՔ

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության

 

Սույն որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վրա ֆինանսական ազդեցության գնահատականի հաշվարկը հնարավոր չէ կատարել համապատասխան տեղեկությունների բացակայության պատճառով:

 

 

 

                                ՆԱԽԱՐԱՐ                                                     Դ. ՏՈՆՈՅԱՆ

  • Քննարկվել է

    25.08.2017 - 11.09.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10264

Տպել