Հիշել նախագիծը

Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«______» ___________-ի 2017 թվականի N_______-Ն

 

ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑ­ՔՈՒՄ ՄԻՆՉԵՎ 15 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ԺԱՄԿԵ­ՏՈՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱ­ՎԻ­ՃԱԿԻ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՄԱՎՈՐ ՓՐԿԱՐԱՐԻՆ ՊԵՏՈՒ­ԹՅ­Ա­Ն ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել օրացուցային տարվա ընթաց­քում մինչև 15 աշխատանքային օր ժամկե­տով արտակարգ իրա­վի­ճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետու­թյ­ա­ն կողմից փոխհատուցման կարգը և չափը` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                     ՎԱՐՉԱՊԵՏ                                                    ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարության

2017 թվականի ___________ ___-ի

N ________-Ն որոշման

 

 

ԿԱՐԳ ԵՎ ՉԱՓ

ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑ­ՔՈՒՄ ՄԻՆՉԵՎ 15 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ԺԱՄԿԵ­ՏՈՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱ­ՎԻ­ՃԱԿԻ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՄԱՎՈՐ ՓՐԿԱՐԱՐԻՆ ՊԵՏՈՒ­ԹՅ­Ա­Ն ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են օրացուցային տարվա ընթաց­քում մինչև 15 աշխատանքային օր ժամ­կե­տով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) հայտով արտակարգ իրա­վի­ճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից կատարվող փոխհատուցման կարգի հետ կապված հարաբերությունները:
  2. Կամավոր փրկարարներն արտակարգ իրավիճակների վայր մեկնելու ժամանակ հիմնական աշխատավայրում ձևակերպում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդ` առանց աշխատավարձի պահպանման:
  3. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հայտով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար՝ պահպանելով աշխատատեղը:
  4. Օրացուցային տարվա ընթաց­քում մինչև 15 աշխատանքային օր ժամ­կե­տով լիազոր մարմնի հայտով արտակարգ իրա­վի­ճակի վայր մեկնելու դեպքում պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված կամավոր փրկարարին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցվում (վճարվում) է նրա հիմնական աշխատա­վայրում վերջինիս համար սահմանված միջին աշխատավարձը (այսուհետ՝ միջին աշխատավարձ):
  5. Սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված փոխհատուցումը (վճարվող միջին աշխատավարձը) հաշվարկվում է` հիմք ընդունելով`

1) միջին ժամային աշխատավարձը, եթե աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածը չի գերազանցում մեկ շաբաթը.

2) միջին օրական աշխատավարձը, եթե աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածը գերազանցում է մեկ շաբաթը, բայց ոչ ավելի, քան 15 օրը:

  1. Սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից աշխատողն ազատվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած՝ կամավորական համարվելու մասին տեղեկանքի հիման վրա:
  2. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հայտով օրացուցային տարվա ընթաց­քում մինչև 15 աշխատանքային օր ժամ­կե­տով արտակարգ իրա­վի­ճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին փոխհատուցման նպատակով լիազոր մարմինը կազմում ու ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում այն կամավոր փրկարարների ցուցակները, որոնց նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցել միջին աշխատավարձը:
  3. Սույն հավելվածի 7-րդ կետում նշված ցուցակները կազմելու համար կամավոր փրկարարներն արտակարգ իրավիճակի վայրից վերադառնալուց հետո լիազոր մարմին են ներկայացնում սույն հավելվածի 6-րդ կետում նշված տեղեկանքը, տեղեկանքներ աշխատավայրի և հիմնական աշխատավարձի չափի վերաբերյալ, անձնագիր, բնակության և էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում), գումարը ստացող կամավոր փրկարարի բանկային ռեկվիզիտները:
  4. Սույն հավելվածի 7-րդ կետով սահմանած ցուցակներում նշվում են կամավոր փրկարարների անձնական տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը), արտակարգ իրավիճակի վայրում գտնվելու ժամանակահատվածը (օրերի քանակը), հիմնական աշխատավայրի անվանումը, զբաղեցրած պաշտոնը (հաստիքը), ամսական հիմնական աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափ) չափը, յուրաքանչյուր կամավոր փրկարարի մասով փոխհատուցման ենթակա գումարի չափը, անձնագրի համարը, բնակության և էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում), գումարը ստացող կամավոր փրկարարի բանկային ռեկվիզիտները, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից կամավոր փրկարարը նախընտրում է ստանալ գումարը:
  5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ստացված տեղեկատվության հիման վրա փոխհատուցման ենթակա գումարները փոխանցում է սույն հավելվածի 9-րդ կետում նշված գումարը ստացողի բանկային հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում՝ այն բանկի հաշվին, որտեղից կամավոր փրկարարը անձնագիրը ներկայացնելու դեպքում կարող է ստանալ գումարը:
  6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը գործող ընթացակարգերի պահանջներին համապատասխան՝ սահմանված կարգով վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը ստանալուց հետո, հասանելիք գումարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում վճարում է շահառուին և այդ մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված նամակով իրազեկում է վերջինիս:

 

 

 

                     Հայաստանի Հանրապետության կառավարության

                                 աշխատակազմի ղեկավար                                            Վ. Ստեփանյան

  • Քննարկվել է

    25.08.2017 - 11.09.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10262

Տպել