Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ

       

         1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Նշվածից պարզ է, որ Կառավարությունը և պետական մարմինները կարող են ընդունել նորմատիվ իրավական ակտեր, եթե  որոշում ընդունելու լիազորությունը վերապահված է կամ Սահմանդրությամբ կամ օրենքներով։

    Ներկայումս անտառային ոլորտը կարգավորող շատ նորմատիվ իրավական ակտեր գործում են, սակայն օրենքով ամրագրված լիազորող նորմերը բացակայում են։ Բացի այդ կան նաև մշակման ենթակա իրավական ակտեր (Կառավարության որոշումներ, լիազոր մարմնի հրամաններ), որոնց ընդունման համար ևս բացակայում են լիազորող նորմերը։

   «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, ինչպես նաև դրա հետ կապված Վարչապետի  2021 թվականի նոյեմբերի 2-ին № 02/10.3/37766-2021 հանձնարականից։

       3.Առաջարկվող կարգավորման բնույթը

  «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է գործող իրավական ակտերի մասով Անտառային օրենսգրքում ամրագրել լիազորող նորմերը, ինչպես նաև լիազորող նորմեր սահմանել առաջիկայում պլանավորված մշակվելիք իրավական ակտերի համար։

      4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

      5. Ակնկալվող արդյունքը

   «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ անտառային ոլորտի իրավական ակտերը կհամապատասխանեցվեն Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջներին։

   6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում  սպասվելիք փոփոխությունների մասին

   «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում:

   7.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

  • Քննարկվել է

    17.12.2021 - 07.01.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4443

Տպել