Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի անտառային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 6-րդ հոդվածը «է» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է1», «է2», «է3», «է4», «է5», «է6», «է7», «է8» և «է9» կետերով.
«է1) խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգի սահմանումը.
է2) արտադրական նշանակության անտառներում անտառավերականգնման հատումների իրականացման կարգի սահմանումը.
է3) անտառային ծառատեսակների հատման տարիքի սահմանումը.
է4) պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման կարգի սահմանումը.
է5) հատատեղերի հատկացման և տեղազննման կարգի հաստատումը.
է6) անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգի սահմանումը.
է7) Հայաստանի Հանրապետության պետական անտառներում հրդեհային անվտանգության կանոնների հաստատումը.
է8) Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի հաստատումը.
է9) պետական կառավարման լիազորված մարմնի ենթակայությամբ գործող մարմնի անտառների և անտառային հողերի պահպանություն իրականացնող աշխատողներին հատկացվող ծառայողական զենքի ու զինամթերքի տեսակի, ձևի, մոդելի և քանակի, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկի սահմանումը.»։
Հոդված 2. Օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասը «ե» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե1», «ե2», «ե3», «ե4», «ե5» և «ե6» կետերով.
«ե1) անտառավերականգնման և անտառապատման իրականացման կարգի սահմանումը.
ե2) կայուն անտառակառավարման չափորոշիչների և ցուցանիշների հաստատումը.
ե3) անտառահատման տոմսի և անտառային տոմսի օրինակելի ձևերի և դրանց տրամադրման կարգի հաստատումը.
ե4) անտառակառավարման ազգային տեղեկատվական համակարգի վարման կարգի հաստատումը.
ե5) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ համատեղ ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ցանկի հաստատումը.
ե6) արտակարգ իրավիճակների նախարարի հետ համատեղ անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանի օրինակելի ձևի սահմանումը.»։
Հոդված 3. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում «հրահանգը» բառը փոխարինել «կարգը» բառով։
Հոդված 4. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Անտառի վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելման աշխատանքներն իրականացվում են սույն օրենսգրքի ու խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգի համաձայն։»։
Հոդված 5. Օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում «անտառավերականգնման հրահանգի» բառերը փոխարինել «անտառավերականգնման և անտառապատման իրականացման կարգի» բառերով։
Հոդված 6. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում «անտառապատման հրահանգի» բառերը փոխարինել «անտառավերականգնման և անտառապատման իրականացման կարգի» բառերով։
Հոդված 7. 45-րդ հոդվածի 6-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Անտառահատման տոմսը և անտառային տոմսը հատուկ հաշվառման ենթակա փաստաթղթեր են։»։
Հոդված 8. Օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, 30-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
17.12.2021 - 07.01.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 4442
Տպել