Լրամշակման փուլում է
ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԻՖԻԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԻՖԻԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանվել են պետական և մունիցիպալ գնումների նպատակով առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոնները։ Որոշման 2-րդ կետով՝ նախատեսվում է սահմանել պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձևավորման, վարման և վերիֆիկացման հարցերով լիազոր մարմիններ։ Նշյալ կետի կիրարկումն ապահովելու համար ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությամբ պետք է սահմանվեն համապատասխան կարգավորումներ:
Մինչ նշյալ Որոշման ընդունումը ՀՀ տնտեսվարողները չեն ունեցել համահավասար իրավունքներ պետական և մունիցիպալ գնումներին մասնակցության համար, սակայն Որոշման ընդունմամբ ԵԱՏՄ-ում իրականացվող պետական և մունիցիպալ գնումներին անդամ պետությունների տնտեսվարողների համար ստեղծվել են մասնակցության հավասար պայմաններ, ինչը մեծ հնարավորություն է վերջիններիս համար՝ ներկայացնելու իրենց արտադրանքը ԵԱՏՄ շուկայում, ինչպես նաև ներդրումներ ներգրավելու համար։
Ներկայումս Եվրասիական տնտեսական միության պետական և մունիցիպալ գնումների գործընթացում ներառված են 10 ոլորտներ, ինչպիսիք են հաստոցաշինությունը, մեքենաշինությունը, կահույքի և փայտամշակման արդյունաբերությունը, երկաթուղային մեքենաշինությունը, կոմպրեսորային և սառնարանային արտադրությունը, թեթև և քիմիական արդյունաբերությունները, նավաշինությունը։
2․ Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում՝
պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին (այսուհետ՝ Կանոններ) համապատասխան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձևավորման և վարման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցության և Կանոններով նախատեսված վերիֆիկացում իրականացնող լիազոր մարմին է սահմանվում Էկոնոմիկայի նախարարությունը,
արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարման, որոնց դեպքում արտադրանքը համարվում է ծագած Հայաստանի Հանրապետությունից՝ նախատեսված պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով, փորձաքննության ակտի տրամադրման և այդ ակտերում պարունակվող տեղեկատվության հետագա ստուգման իրավասու մարմին է համարվում փորձաքննություն իրականացնող լիազոր մարմինը։
Հարկ է նշել, որ նշված փորձաքննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1772 որոշման առաջին կետով հաստատված կարգով։
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «6.Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» բաժնի դրույթներից։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
6․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Քննարկվել է
09.12.2021 - 27.12.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 4149
Տպել