Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԻՖԻԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

--- ------ 2022 թվականի N --- -Ն

 

 

ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԻՖԻԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ

 ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասի և 153-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշման 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին (այսուհետ՝ Կանոններ) համապատասխան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի (այսուհետ՝ Ռեեստր) ձևավորման և վարման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցության և Կանոններով նախատեսված վերիֆիկացում իրականացնող լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը։

2․ Սահմանել, որ արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարման, որոնց դեպքում արտադրանքը համարվում է ծագած Հայաստանի Հանրապետությունից՝ նախատեսված պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով, փորձաքննության ակտի տրամադրման և այդ ակտերում պարունակվող տեղեկատվության հետագա ստուգման իրավասու է համարվում փորձաքննություն իրականացնող լիազոր մարմինը (այսուհետ՝ Լիազոր մարմին)։

3․ Հաստատել, որ՝

1) Լիազոր մարմինը իրականացնում է պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարման փորձաքննություն։ Փորձաքննության արդյունքների հիման վրա ձևակերպվում է փորձաքննության ակտը․

2) Սույն կետի 1) ենթակետում նշված փորձաքննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1772 որոշման առաջին կետով հաստատված կարգով․

3) Փորձաքննության ակտի և /կամ/ դրանում պարունակվող տեղեկատվության հավաստիության հետագա ստուգումն իրականացվում է Լիազոր մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վերիֆիկացման իրավասություն ունեցող մարմինների դիմումների հիման վրա՝ արդյունաբերական ապրանքներ արտադրողների կողմից ներկայացված տեղեկատվությունը փորձաքննության ակտում ներառված տեղեկատվության հետ համեմատելու միջոցով։

3) Արդյունաբերական ապրանքներ արտադրողները հինգ աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմնին են ներկայացնում փորձաքննությունների ակտերի և /կամ/ դրանցում պարունակող տեղեկատվության հավաստիության ստուգման համար անհրաժեշտ տեղեկատվությունը։

4) Փորձաքննությունների ակտերի և /կամ/ դրանցում պարունակող տեղեկատվության հավաստիության ստուգման արդյունքների հիման վրա Լիազոր մարմինը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության վերիֆիկացման իրավասություն ունեցող մարմնի դիմումը ստանալու օրվանից տաս աշխատանքային օրվա ընթացքում ստուգման արդյունքների մասին հիմնավորված պատասխան է ներկայացնում այդ մարմնին։

6) Փորձաքննության ակտի և /կամ/ դրանում պարունակվող տեղեկատվության անհավաստիության բացահայտման դեպքում, Լիազոր մարմինը այդպիսի բացահայտման օրվանից ոչ ուշ, քան տաս աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է Էկոնոմիկայի նախարարությանը փորձաքննության ակտում համապատասխան փոփոխություններ կատարելու կամ այն չեղարկելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին Ռեեստրում համապատասխան արդյունաբերական ապրանքի և դրա արտադրության մասին գրանցման չեղարկման մասին դիմում ներկայացնելու անհրաժեշտության մասին։

4․  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    09.12.2021 - 27.12.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4148

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ