Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«2022 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին »

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը.

          Երևան քաղաքի ավագանին որոշում է.

  1. Սահմանել, որ.

1) Երևանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար 2022 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե՝

ա. երեխայի ծնողները, կամ ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված են Երևան քաղաքում,

բ. երեխայի ծնողները, կամ ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը ազատամարտիկ են,

գ. երեխան զոհված զինծառայողի կամ զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է,

դ. երեխայի ծնողները, կամ ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ժամկետային զինծառայող է,

ե. միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխա է.

զ. սիրիահայի երեխա է.

Է. երեխայի ծնողները, կամ ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ է,

ը. հաշմանդամություն ունեցող երեխա է.

թ. երեխայի ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը ներքին տեղահանված անձ է.

ժ. երեխայի ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը ունի փախստականի կարգավիճակ.

 ժա. երեխայի ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը ունի ՀՀ-ում ապաստան հայցողի կարգավիճակ.

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում չներառված Երևանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար 2022 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, այն սահմանելով՝ 8000 /ութ հազար/ դրամ.

3) 2022 թվականի համար, Երևանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, կերպարվեստի, արվեստի դպրոցներ և այլն) ուսումնական պլանով նախատեսված ծառայություններից սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում նշված անձանց համար կիրառվում է զրոյական դրույքաչափ, իսկ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի մնացած պարբերություններով սահմանված օգտվողների համար կիրառվում են դրույքաչափի նվազեցման հետևյալ արտոնությունները.

ա.  խորացված մասնագիտական երգեցողության ուսուցման համար՝ ամսական 8000 /ութ հազար/ դրամ.

բ. գործիքային (դաշնամուր, լարային նվագարաններ, փողային և ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ, ակորդեոն, տավիղ, կիթառ) բաժիններում ուսուցման համար՝ ամսական 8000 /ութ հազար/ դրամ.

գ. երգեցողության ուսուցման համար՝ ամսական 8000 /ութ հազար/ դրամ.

դ. պարարվեստի ուսուցման համար՝ ամսական 8000 /ութ հազար/ դրամ.

ե. կերպարվեստի ուսուցման համար՝ ամսական 8000 /ութ հազար/ դրամ.

զ. թատերարվեստի ուսուցում՝ ամսական 8000 /ութ հազար/ դրամ.

          է. սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «է» պարբերությամբ նշված անձինք, ինչպես նաև սույն ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված ծառայություններից որևէ մեկով օգտվողները նույն ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված մեկ այլ ծառայությունից օգտվելու համար ամսական վճարում են 4000 /չորս հազար/ դրամ.

4) Երևանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, կերպարվեստի, արվեստի դպրոցներ և այլն) ուսումնական պլանով նախատեսված ծառայություններից օգտվողների կողմից մինչև 2018 թվականի հունվարի 1-ը դպրոցներին վճարվող գումարների և 2022 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի տարբերությունների արդյունքում վճարման խնդիրներ ունեցող մինչև 300 երեխայի հաշվարկով 2022 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է զրոյական դրույքաչափ՝ ծառայություններից օգտվողների օրինական ներկայացուցիչների դիմումի հիման վրա Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված կարգով.

            5) Երևանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, կերպարվեստի, արվեստի դպրոցներ և այլն)  ուսումնական պլանով նախատեսված ծառայություններից օգտվողների կողմից մինչև 2018 թվականի հունվարի 1-ը դպրոցներին վճարվող գումարների և 2022 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի տարբերությունների արդյունքում վճարման խնդիրներ և/կամ բարձր առաջադիմություն ունեցող մինչև 800 երեխայի հաշվարկով 2022 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են նվազեցման արտոնություններ` դրանք սահմանելով 4000 /չորս հազար/ դրամ, ծառայություններից օգտվողների օրինական ներկայացուցիչների դիմումի հիման վրա, Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված կարգով.

6) Երևանի ենթակայության թանգարանների մուտքի համար 2022 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման կամ զրոյական դրույքաչափի արտոնություններ, դրանք սահմանելով.

հ/հ

Երևանի ենթակայության

ՀՈԱԿ-ներ

Մուտքի տոմսի արժեքի տեղական վճարի չափը

դպրոցական

ուսանող

մեծահասակ

Նախադպր. տարիքի երեխաների, ժամկետային զին., ՀՊ մասնակից, կենսաթոշակառու, 1-ին և 2-րդ խմբի հաշմ. ունեցող մեծահասակ, հաշմ. ունեցող երեխա, ԻԿՕՄ և ԻԿՕՄՕՍ կազմակերպությունների անդամ

1.

Երևան քաղաքի պատմության թանգարան

500 /հինգ հարյուր/ դրամ

1000 /մեկ հազար/ դրամ

-

0 /զրո/ դրամ

2.

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

500 /հինգ հարյուր/ դրամ

1000 /մեկ հազար/ դրամ

-

0 /զրո/ դրամ

2.1.

Շենգավիթ հնավայր և թանգարան

300 /երեք հարյուր/ դրամ

700 /յոթ հարյուր/ դրամ

1000 /մեկ հազար/ դրամ

0 /զրո/ դրամ

2.2.

Կարմիր բլուր հնավայր

300 /երեք հարյուր/ դրամ

700 /յոթ հարյուր/ դրամ

1000 /մեկ հազար/ դրամ

0 /զրո/ դրամ

3.

Ժամանակակից արվեստի թանգարան

300 /երեք հարյուր/ դրամ

1000 /մեկ հազար/ դրամ

-

0 /զրո/ դրամ

4.

Կարեն Դեմիրճյանի թանգարան

0 /զրո/ դրամ

0 /զրո/ դրամ

0 /զրո/ դրամ

0 /զրո/ դրամ

5.

Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան

0 /զրո/ դրամ

0 /զրո/ դրամ

0 /զրո/ դրամ

0 /զրո/ դրամ

 

6.1) Երևանի ենթակայության թանգարանների մուտքի համար 2022 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են զրոյական դրույքաչափի արտոնություններ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրվա համար,

6.2) Երևանի ենթակայության թանգարանների մուտքի համար 2022 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի արտոնություններ` մուտքի մեծաքանակ տոմսերի ձեռք բերման դեպքում` կնքելով համապատասխան պայմանագրեր.

ա. 100-ից 500 տոմս ձեռք բերելու դեպքում` 5 տոկոս,

բ. 500-ից 800 տոմս ձեռք բերելու դեպքում` 10 տոկոս,

գ. 800 և ավելի տոմս ձեռք բերելու դեպքում` 15 տոկոս,

7) ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամություն ունեցող անձի կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձին կամ հաշմանդամություն ունեցող երեխա (այսուհետ` հաշմանդամություն ունեցող անձ) փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց համար 2022 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է արտոնություն` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից.

8) որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող անձանց համար 2022 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է արտոնություն` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:

9) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմի հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության տարածքներից Երևան տեղափոխված և Երևանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվող երեխաների համար 2022 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:

  1. Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը.

1) Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված դիմումը՝ տեղական վճարի արտոնություն ստանալու վերաբերյալ, որին կցվում են ծառայությունից օգտվողի օրինական ներկայացուցչի անձնագրի պատճենը, ծառայությունից օգտվողի ծննդյան կամ անձնագրի, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում սահմանված խմբերի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները.

2) Սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված դիմումը՝ տեղական վճարի արտոնություն ստանալու վերաբերյալ, որին կցվում են ծառայությունից օգտվողի օրինական ներկայացուցչի անձնագրի պատճենը, ծառայությունից օգտվողի անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների (արտադպրոցական դաստիարակության հաստատությունների) տնօրենների կողմից տրված տեղեկանքը՝ արտադպրոցական դաստիարակության հաստատությունում տվյալ երեխայի ուսուցանելու մասին, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում սահմանված խմբերի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները.

3) Սույն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված դեպքում՝ սույն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված անձանց կողմից Երևանի քաղաքապետին ուղղված դիմումը, որին կցվում են հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակը հավաստող, այդ թվում` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշման, ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի, վարորդական իրավունքի և օրենքով նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
  • Քննարկվել է

    22.10.2021 - 07.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

07.11.2021 00:00

Հանրային քննարկումների ընթացքում 2021 թվականի նոյեմբերի 9-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5537

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

05.11.2021

Սույն նախագծով նախատեսված արտոնություններն իսկապես ունեն մարդասիրական ու սոցիալական բնույթ: Այդուհանդերձ կարծում ենք, որ. 1. Նախագծի 1-ին մասի 7) ենթակետով նախատեսված արտոնությունը՝ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամություն ունեցող անձի կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձին կամ հաշմանդամություն ունեցող երեխա (այսուհետ` հաշմանդամություն ունեցող անձ) փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց համար հակասահմանադրական ու ապօրինի է, քանզի հենց ինքը ավտոկայանատեղի տեղական վճարը, հակասահմանադրական ու ապօրինի է: Հետևապես առաջարկում ենք, որպեսզի այդ կետը հանվի նախագծից: Այդ դեպքում թեև համայնքային բյուջեն կտուժի ավելի քան 1.2 մլրդ ՀՀ դրամի չափով, ինչը կազմում է նախատեսվող տեղական վճարների 20.1 տոկոսը, սակայն կարծում ենք, որ սահմանադրականությունն ու օրինակությունը ավելի բարձր են համայքային բյուջետային միջոցները լրացնելու քաղաքականությունից: Այդ պակասուրդը առաջարկում ենք լրացնել տեղական տուրքերի գծով նախատեսվող արտոնությունների չընդունման ճանապարհով, 2. Թեև սույն նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախկինում Երևանի քաղաքապետին ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ դիմումներով ու գրություններով առաջարկվել կամ խնդրվել է, որպեսզի ավտոկայանտեղերում նախատեսել վերջիններիս համար հատուկ հատվածներ, այդուհանդերձ դրանք չեն բավարարվել և շրջանառության մեջ դրված ոչ մի նախագծով չի նախատեսվում այդպիսի միջոցառում, 3. Նախագծի 1-ին մասի 6) ենթակետով Երևանի ենթակայության թանգարանների մուտքի համար 2022 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ նախատեսվում են դրույքաչափի նվազեցման կամ զրոյական դրույքաչափի արտոնություններ սոցիալական տարբեր խմբերի համար: Գնահատելով նախաձեռնությունը, առաջարկում ենք այդպիսի արտոնություն սահմանել նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Տեսնել ավելին