Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«2022 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին »

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան` «2022 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ:

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2021 թվականի նոյեմբերի 5-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am,www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (ekamut@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:

Հանրային քննարկումների ընթացքում 2021 թվականի նոյեմբերի 9-ին ժամը  15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի նոյեմբերի 8-ը ներառյալ՝ ներկայացնել դիմում:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (011) 514-242 հեռախոսահամարով:

  • Քննարկվել է

    22.10.2021 - 07.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

07.11.2021 00:00

Հանրային քննարկումների ընթացքում 2021 թվականի նոյեմբերի 9-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5534

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

05.11.2021

Սույն նախագծով նախատեսված արտոնություններն իսկապես ունեն մարդասիրական ու սոցիալական բնույթ: Այդուհանդերձ կարծում ենք, որ. 1. Նախագծի 1-ին մասի 7) ենթակետով նախատեսված արտոնությունը՝ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամություն ունեցող անձի կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձին կամ հաշմանդամություն ունեցող երեխա (այսուհետ` հաշմանդամություն ունեցող անձ) փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց համար հակասահմանադրական ու ապօրինի է, քանզի հենց ինքը ավտոկայանատեղի տեղական վճարը, հակասահմանադրական ու ապօրինի է: Հետևապես առաջարկում ենք, որպեսզի այդ կետը հանվի նախագծից: Այդ դեպքում թեև համայնքային բյուջեն կտուժի ավելի քան 1.2 մլրդ ՀՀ դրամի չափով, ինչը կազմում է նախատեսվող տեղական վճարների 20.1 տոկոսը, սակայն կարծում ենք, որ սահմանադրականությունն ու օրինակությունը ավելի բարձր են համայքային բյուջետային միջոցները լրացնելու քաղաքականությունից: Այդ պակասուրդը առաջարկում ենք լրացնել տեղական տուրքերի գծով նախատեսվող արտոնությունների չընդունման ճանապարհով, 2. Թեև սույն նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախկինում Երևանի քաղաքապետին ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ դիմումներով ու գրություններով առաջարկվել կամ խնդրվել է, որպեսզի ավտոկայանտեղերում նախատեսել վերջիններիս համար հատուկ հատվածներ, այդուհանդերձ դրանք չեն բավարարվել և շրջանառության մեջ դրված ոչ մի նախագծով չի նախատեսվում այդպիսի միջոցառում, 3. Նախագծի 1-ին մասի 6) ենթակետով Երևանի ենթակայության թանգարանների մուտքի համար 2022 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ նախատեսվում են դրույքաչափի նվազեցման կամ զրոյական դրույքաչափի արտոնություններ սոցիալական տարբեր խմբերի համար: Գնահատելով նախաձեռնությունը, առաջարկում ենք այդպիսի արտոնություն սահմանել նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Տեսնել ավելին