Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ  ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ հոդվածի՝ Երևանի զարգացման ծրագիրը փաստաթուղթ է, որը բովանդակում է Երևանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև զարգացման հիմնական ուղղությունների, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները։ Երևանի զարգացման 2022 թվականի  ծրագրում (այսուհետ՝ Ծրագիր) առանձին բաժիններով ներկայացված են  Երևանի վարչական շրջանների զարգացման ծրագրերը։

Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի հիմնական նպատակն է՝ նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները մեկ տարվա կտրվածքով՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները։

Ծրագրի կառուցվածքում առանձին ներկայացված են քաղաքային տնտեսության ոլորտները և Երևանի վարչական շրջանները։ Յուրաքանչյուր բաժին հիմնականում բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից՝ «Վիճակի նկարագիր», «Հիմնախնդիրներ» և «2022 թվականին նախատեսվող աշխատանքներ»։

2022 թվականին նախատեսվող աշխատանքներն ու ծրագրերը կազմվել են՝  հիմք ընդունելով Երևանի զարգացման 2019-2023թթ. հնգամյա ծրագրի գերակայությունները և առկա հիմնախնդիրները։ Այս առումով կարևորվում է բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումը` ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար, մասնավորապես հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը, բնակչության սակավաշարժ խմբերի համար համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը։      
            Մշտական ուշադրության կենտրոնում են լինելու Երևանի բնակիչների սոցիալական պաշտպանության խնդիրները։ Այդ նպատակով սոցիալական բնույթի ծրագրեր կիրագործվեն նաև մասնավոր հատվածի, բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Առողջապահության համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման, բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակական բարելավման նպատակով՝ աջակցություն կցուցաբերվի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական կազմակերպությունները ժամանակակից բուժսարքավորումներով  համալրելու գործընթացին։          
            Կարևորվում է նաև գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ապահովումը, միջազգային համագործակցության ընդլայնումը։
            Երևանի զարգացման 2022թ. ծրագրում նախատեսվում է համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ ծրագրերի իրականացում, դրանց շրջանակի ընդլայնում։

Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի նախագիծը 2021թ. հոկտեմբերի 14-ին տրամադրվել է Երևանի քաղաքապետի` 2019թ. հունիսի 7-ի հ.1881–Ա որոշմամբ (13.10.2020թ. հ. 3208-Ա որոշման խմբագրությամբ) հաստատված Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) անդամներին, որոնք 2021թ. հոկտեմբերի 21-ին հրավիրված նիստի ընթացքում միաձայն կողմ են քվեարկել ծրագրի նախագիծը հանրային քննարկման ներկայացնելուն։

 

  • Քննարկվել է

    22.10.2021 - 07.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

07.11.2021 00:00

Հանրային քննարկումների ընթացքում 2021 թվականի նոյեմբերի 9-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5223

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

06.11.2021

2. Ավելին, Ծրագրում ներառված չեն ինչպես Երևանի զարգացման մասին ՀՀ վարչապետի, այնպես էլ Երևանի քաղաքապետի նախընտրական բազմաթիվ խոստումների ու Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, խոսք չկա Մալաթիա-Սեբաստիա համայնքում մետրոպոլիտենի կառուցման վերաբերյալ ծրագիրը:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

06.11.2021

1. Հիմնականում Երևան քաղաքի զարգացման 2022 թ. ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) ներկայացնում է Երևան քաղաքի քաղաքային տնտեսության առանձին բնագավառներում և վարչական շրջաններում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև 2022 թվականին նախատեսված միջոցառումները՝ հիմք ընդունելով Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագիրը։ Ծրագրով նախատեսված են Երևանի զարգացման 29 գերակայություններ և ընդամնեը 4 հիմնախնդիրներ: Այդուհանդերձ Ծրագիրը և դրա գերակայություններն ու հիմնախնդիրները փոխկապակցված չեն ինչպես միմյանց, այնպես էլ կարևորագույն այնպիսի փաստաթղթղերի հետ, ինչպիսիք են.  ՄԱԿ կողմից ընդունված «Ձևափոխելով մեր աշխարհը՝ Կայուն զարգացման 2030 օրակարգ» փաստաթուղթը (այսուհետ՝ ԿԶՕ) (Կայուն զարգացման նպատակները),  2017 թ. Նոյեմբերի 24-ն կնքված ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (այսուհետ՝ ՀԸԳՀ) ,  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363 – Ա որոշմամբ հաստատված և ՀՀ ազգային ժողովի կողմից հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագիրրը» (բացառությամբ երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտների):

Տեսնել ավելին