Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան` «Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ:

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2021 թվականի նոյեմբերի 5-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am,www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:

Հանրային քննարկումների ընթացքում 2021 թվականի նոյեմբերի 9-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի նոյեմբերի 8-ը ներառյալ՝ ներկայացնել դիմում:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (011) 514-155 հեռախոսահամարով:

  • Քննարկվել է

    22.10.2021 - 07.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

07.11.2021 00:00

Հանրային քննարկումների ընթացքում 2021 թվականի նոյեմբերի 9-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5219

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

06.11.2021

2. Ավելին, Ծրագրում ներառված չեն ինչպես Երևանի զարգացման մասին ՀՀ վարչապետի, այնպես էլ Երևանի քաղաքապետի նախընտրական բազմաթիվ խոստումների ու Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, խոսք չկա Մալաթիա-Սեբաստիա համայնքում մետրոպոլիտենի կառուցման վերաբերյալ ծրագիրը:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

06.11.2021

1. Հիմնականում Երևան քաղաքի զարգացման 2022 թ. ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) ներկայացնում է Երևան քաղաքի քաղաքային տնտեսության առանձին բնագավառներում և վարչական շրջաններում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև 2022 թվականին նախատեսված միջոցառումները՝ հիմք ընդունելով Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագիրը։ Ծրագրով նախատեսված են Երևանի զարգացման 29 գերակայություններ և ընդամնեը 4 հիմնախնդիրներ: Այդուհանդերձ Ծրագիրը և դրա գերակայություններն ու հիմնախնդիրները փոխկապակցված չեն ինչպես միմյանց, այնպես էլ կարևորագույն այնպիսի փաստաթղթղերի հետ, ինչպիսիք են.  ՄԱԿ կողմից ընդունված «Ձևափոխելով մեր աշխարհը՝ Կայուն զարգացման 2030 օրակարգ» փաստաթուղթը (այսուհետ՝ ԿԶՕ) (Կայուն զարգացման նպատակները),  2017 թ. Նոյեմբերի 24-ն կնքված ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (այսուհետ՝ ՀԸԳՀ) ,  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363 – Ա որոշմամբ հաստատված և ՀՀ ազգային ժողովի կողմից հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագիրրը» (բացառությամբ երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտների):

Տեսնել ավելին