Հիշել նախագիծը

«Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման, սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվական էլեկտրոնային համակարգում ընդգրկման և հաշվառված զբոսաշրջային օպերատորներին հաշվառումից հանելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի մարտի 19-ի N 170-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրաման

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՆԳՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՆԳՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 170-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

    Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 2-րդ հավելվածի ձև N 4-ի՝ սոցիալական փաթեթի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հանգստի ապահովման հետ կապված զբոսաշրջային փաթեթների ձևավորման և իրացման գործընթացի արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով

հ ր ա մ ա յ ու մ   ե մ․

  1. Հաստատել սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման, սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվական էլեկտրոնային համակարգում ընդգրկման և հաշվառված զբոսաշրջային օպերատորներին հաշվառումից հանելու կարգը` համաձայն հավելվածի:
    2.   Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի մարտի 19-ի N 170-Ն հրամանը:    
        3.   Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծել սույն հրամանի հավելվածի 13-րդ կետով նախատեսված Հանձնաժողովը, հաստատել դրա անհատական կազմը և աշխատակարգը: Հանձնաժողովի անհատական կազմի մեջ ներառել թեկնածուներ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեից և, ըստ անհրաժեշտության, այլ գերատեսչություններից և մասնավոր հատվածից: 
        4.   Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:   
             
             
             
                                
                           

 

 

ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝

2021թ․ ____________ _____-ի N ____-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՆԳՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՆԳՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

  1. 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  1. Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների (այսուհետ` Զբոսաշրջային օպերատոր) հաշվառման, սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվական էլեկտրոնային համակարգում (այսուհետ` Էլեկտրոնային համակարգ) ընդգրկման, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հաշվառված զբոսաշրջային օպերատորների  ցանկի (այսուհետ` Ցանկ) հրապարակման և հաշվառված զբոսաշրջային օպերատորներին հաշվառումից հանելու գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն (այսուհետ` Լիազոր մարմին)` սույն կարգին համապատասխան:
  2. Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն մատուցվում են Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գրանցված, սույն կարգով հաշվառված, Էլեկտրոնային համակարգում ընդգրկված և Ցանկում ներառված Զբոսաշրջային օպերատորների կողմից համապատասխան զբոսաշրջային փաթեթներ և տուրեր ձևավորելու կամ, հանդես գալով հյուրանոցային տնտեսության օբյեկտ շահագործող անձանց անունից, առանձին հյուրանոցային ծառայություններ իրացնելու միջոցով:

 

 2. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  1. Հաշվառվել և սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցել կարող են՝
  • հայտը ներկայացնելու պահից երկու անընդմեջ տարի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի՝ 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված հավելվածով սահմանված տնտեսական գործունեության N 79 դասակարգիչը հայտարարագրած զբոսաշրջային օպերատորները, որոնք

ա. համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ զբոսաշրջային օպերատորների նկատմամբ սահմանված պահանջներին,

բ. պետական գրանցում են ստացել հայտը ներկայացնելու պահից ոչ ուշ, քան երկու տարի առաջ և ունեն առնվազն երկու տարվա զբոսաշրջային օպերատորի գործունեության փորձ,

գ. սույն կարգի 14-րդ կետով նախատեսված հայտը ներկայացնելու օրվան նախորդող երկու տարվա ընթացքում տաղավարով (առանձին կամ միասնական) մասնակցել են առնվազն մեկ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի, որտեղ ներկայացրել են իրենց կողմից ձևավորված և իրացվող զբոսաշրջային ծառայությունները,  

դ. ունեն գրասենյակ, որը պետք է բավարարի հետևյալ պահանջները` զբոսաշրջային օպերատորի լրիվ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում անունը, ազգանունը), գործունեության բնույթը («Զբոսաշրջային օպերատոր» ձևակերպմամբ) և աշխատանքային օրերի և ժամերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնող, գրասենյակի մուտքի մոտ, դրսի կողմից տեսանելի հատվածում ցուցատախտակի առկայություն, հեռահաղորդակցության ժամանակակից միջոցների առկայություն, հաճախորդների համար սպասարկման համապատասխան տեղերի (աթոռ, բազկաթոռ) առկայություն: Գրասենյակում հաճախորդների համար տեսանելի մասում պետք է ապահովվի հետևյալի առկայությունը` իրենց պետական գրանցման (ֆիզիկական անձի դեպքում պետական հաշվառման) տվյալները, սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը, զբոսաշրջային արդյունքի իրացման համար ձևակերպվող փաստաթղթերի օրինակները իրենց կողմից առաջարկվող զբոսաշրջային արդյունքին վերաբերող գովազդային նյութերը, Հայաստանը և Արցախը ներկայացնող տեղեկատվական, գովազդային նյութերը:  

  • Արցախի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորները, որոնք

ա. Արցախի Հանրապետության  կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հաշվառվել են հայտը ներկայացնելու պահից ոչ ուշ, քան երկու տարի առաջ,

բ. համապատասխանում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ զբոսաշրջային օպերատորների նկատմամբ սահմանված պահանջներին,

գ. ունեն գրասենյակ` կահավորված իրենց ծառայությունների պատշաճ մատուցումն ապահովող կահույքով, տեխնիկական և կապի միջոցներով, որտեղ պետք է ապահովվի հետևյալի առկայությունը` իրենց լրիվ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում անունը, ազգանունը), պետական գրանցման (ֆիզիկական անձի դեպքում պետական հաշվառման) տվյալները, սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը, իրենց կողմից առաջարկվող զբոսաշրջային արդյունքին վերաբերող գովազդային նյութերը, Հայաստանը և Արցախը ներկայացնող տեղեկատվական, գովազդային նյութերը:

  1. Զբոսաշրջային օպերատորները հաշվառվելուց և ցանկում հրապարակվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում

1) Էլեկտրոնային համակարգում ընդգրկվելու նպատակով պայմանագիր են կնքում Էլեկտրոնային համակարգի օպերատորի հետ, պայմանագրի պատճենը ներկայացնում Լիազոր մարմին,

2) հաշվառված լինելու ողջ ժամանակահատվածի համար իրենց ինտերնետային կայքում ապահովում են հատուկ «Սոցիալական փաթեթ» էջի գործողություն, որտեղ տեղադրում են՝

ա. իրենց կողմից առաջարկվող, սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանող առնվազն 30 զբոսաշրջային փաթեթներ, որոնցից առնվազն երկուականը պետք է ներառեն զբոսաշրջային ծառայություններ կամ օբյեկտներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած յուրաքանչյուր զբոսաշրջային կենտրոնում, 5-ը` Արցախի Հանրապետությունում` զբոսաշրջային փաթեթներում ներառելով առնվազն 10 տարբեր անձանց կողմից մատուցվող հյուրանոցային ծառայություններ, ինչպես նաև՝ իրենց հայեցողությամբ տուրեր և առանձին հյուրանոցային ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում: Ընդ որում՝ սույն ենթակետով նախատեսված փաթեթները, տուրերը և առանձին հյուրանոցային ծառայությունները կարող են պարբերաբար թարմացվել և դրանցում սպառողի հետ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ` պահպանելով սույն կարգի պահանջները,

բ. բանկային վավերապայմանները,

գ. իրենց գրասենյակ(ներ)ի աշխատանքային օրերի ու ժամերի վերաբերյալ տեղեկատվությունը,

դ․ իրենց հայեցողությամբ այլ տեղեկատվություն։

  1. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան «Սոցիալական փաթեթ» էջերում զբոսաշրջային փաթեթները (այդ թվում նաև՝ լիազոր մարմին հաշվառման նպատակով ներկայացված) ներկայացվում են գնանշմամբ` առանձին նշելով փաթեթում ներառված հյուրանոցային ծառայությունների գները: Ընդ որում՝ զբոսաշրջային փաթեթում նշված հյուրանոցային ծառայության գինը չպետք է գերազանցի տվյալ հյուրանոցային տնտեսության օբյեկտների կողմից հայտարարված հյուրանոցային ծառայության գործող մանրածախ գինը (ավելացված արժեքի հարկ վճարող հյուրանոցային տնտեսության օբյեկտների դեպքում գները հաշվի են առնվում ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ ավելացված արժեքի հարկ չվճարող հյուրանոցային տնտեսության օբյեկտների դեպքում` առանց ավելացված արժեքի հարկի):
  2. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան «Սոցիալական փաթեթ» էջում առանձին հյուրանոցային ծառայությունը ներկայացվում է գնանշմամբ, որը չպետք է գերազանցի տվյալ հյուրանոցային տնտեսության օբյեկտի կողմից հայտարարված հյուրանոցային ծառայության գործող մանրածախ գինը:
  3. Հաշվառված զբոսաշրջային օպերատորները զբոսաշրջային փաթեթները և առանձին հյուրանոցային ծառայությունները իրացնում են`

1) սպառողի հետ կնքելով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգով նախատեսված սպառողի հետ կնքվող օրինակելի պայմանագրին համապատասխանող պայմանագիր,

2) ապահովելով սպառողի հետ կնքված պայմանագրի պատշաճ կատարումը` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

  1. Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում զբոսաշրջային օպերատորներն  առաջարկում և իրացնում են հյուրանոցային ծառայություններ բացառապես այն հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, որոնց 

1)       շահագործող անձանց և զբոսաշրջային օպերատորի միջև, բացի հյուրանոցային ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրից, գործում է նաև սույն հավելվածի ձև 2-ին համապատասխանող սոցիալական փաթեթի շրջանակներում պարտադիր պայմանների վերաբերյալ համաձայնագիր,

2)       վերաբերյալ  տվյալները զբոսաշրջային օպերատորների կողմից հրապարակված են իրենց ինտերնետային կայքի «Սոցիալական փաթեթ» էջում և Էլեկտրոնային համակարգում` հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց հետ ձև 2-ին համապատասխանող սոցիալական փաթեթի շրջանակներում պարտադիր պայմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելուց հետո:

  1. Սույն հավելվածի 7-րդ կետով նախատեսված գործարքը ձևակերպվում և կնքվում է բացառապես Էլեկտրոնային համակարգի միջոցով` հետևյալ կերպ. ձև 1-ով նախատեսված օրինակելի պայմանգրում լրացվում են անհրաժեշտ տվյալները, սահմանված պայմաններին համապատասխան լրացվելու դեպքում թղթային կրիչի վրա տպվում է պայմանագրի տեքստը երկու օրինակով, այնուհետև պայմանագիրը երկու կողմերի կողմից ստորագրվելուց հետո զբոսաշրջային օպերատորն Էլեկտրոնային համակարգում կատարում է համապատասխան նշագրում, որի արդյունքում տպվում է վճարում կատարելու նպատակով բանկ ներկայացվող, ձև 1.1-ով նախատեսված տեղեկանքը, որը Զբոսաշրջային օպերատորի կողմից ստորագրվում (կնիքի առկայության դեպքում` նաև կնքվում) և տրամադրվում է շահառուին բանկ ներկայացնելու նպատակով: Արգելվում է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում Զբոսաշրջային օպերատորների կողմից շահառուների հետ կնքել այլ պայմանագրեր, քան նախատեսված է սույն կետով:
  2. Սույն հավելվածի ձև 1․1-ով նախատեսված տեղեկանքը տպվելուց հետո պայմանագրում փոփոխություն հնարավոր է կատարել առավելագույնը երկու անգամ։
  3. Պայմանագրի վաղաժամկետ դադարման, չկատարման կամ մասնակի կատարման դեպքերում սպառողին վերադարձման ենթակա գումարը, որը փոխանցվել է զբոսաշրջային օպերատորին պետական բյուջեից տրամադրված միջոցներից, զբոսաշրջային օպերատորը վերադարձնում է բացառապես սպառողի սոցիալական փաթեթի հաշվին:
  4. Հաշվառված զբոսաշրջային օպերատորները Լիազոր մարմին ներկայացնում են

1) սոցիալական փաթեթի շրջանակներում իրենց գործունեության հետ կապված ցանկացած տեղեկատվություն` Լիազոր մարմնի պահանջով, պահանջը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում,

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկատվությունը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով` secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեով` էլեկտրոնային ստորագրությամբ կամ տեսաներածված պաշտոնական ուղեկցող գրությամբ:

 

  1. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
  2. Հաշվառումն իրականացվում է կամավոր սկզբունքով` զբոսաշրջային օպերատորների հայտի և դրա վերաբերյալ Լիազոր մարմնի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) եզրակացության հիման վրա:
  3. Հաշվառվելու նպատակով զբոսաշրջային օպերատորը Էլեկտրոնային համակարգում լրացնում է հայտ՝ կցելով հետևյալ փաստաթղթերը`

1) գրասենյակների նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան) պատճենները, բացառությամբ Արցախի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների, որոնք ներկայացնում են զբոսաշրջության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի տրամադրած հաշվառման վկայականի պատճենը,

2) սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանող առնվազն 15 զբոսաշրջային փաթեթներ, որոնցից առնվազն մեկականը պետք է ներառեն զբոսաշրջային ծառայություններ կամ օբյեկտներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած յուրաքանչյուր զբոսաշրջային կենտրոնում, 2-ը` Արցախի Հանրապետությունում` առանձին նշելով նաև փաթեթում ներառված հյուրանոցային ծառայության գինը, որը պետք է համապատասխանի սույն հավելվածի 5-րդ կետով նախատեսված պայմաններին,

3) զբոսաշրջային փաթեթներում ընդգրկված առնվազն տրանսպորտային և առնվազն 10 տարբեր հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց հետ գործող պայմանագրերի պատճենները, ձև 2-ին համապատասխանող սոցիալական փաթեթի շրջանակներում պարտադիր պայմանների վերաբերյալ համաձայնագրերը, ինչպես նաև ձև 2.1-ին համապատասխանող հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց կողմից տրամադրված տեղեկանքները սույն ենթակետով նախատեսված պայմանագրերում ներառված հյուրանոցային տնտեսության օբյեկտների վերաբերյալ,

4) զբոսաշրջային ցուցահանդես(ներ)ին մասնակցությունը հավաստող նյութեր կամ փաստաթղթերի (այդ թվում՝ պայմանագրերի) պատճեններ, բացառությամբ Արցախի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների,

5) Արցախի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում նաև զբոսաշրջության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի տրամադրած հաշվառման վկայականի պատճենը,

6) պետական գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը:

  1. Հանձնաժողովը հայտերը քննարկում և դրանց հետ կապված եզրակացություն է տալիս իր նիստերի ընթացքում, որոնք գումարվում են ամիսը մեկ անգամ` յուրաքանչյուր ամսվա 25-ից հետո, եթե մինչև տվյալ ամսվա 25-ը ներկայացվել է առնվազն մեկ հայտ: Յուրաքանչյուր ամսվա 25-ից հետո ներկայացված հայտերը քննարկվում են Հանձնաժողովի հաջորդ ամսվա նիստի ընթացքում: Մինչ նիստի անցկացումը Հանձնաժողովը Լիազոր մարմնի միջոցով իրավունք ունի պետական շահագրգիռ գերատեսչություններից ստանալ զբոսաշրջային օպերատորի և վերջինիս գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, այդ թվում՝ զբոսաշրջային օպերատորի տնտեսական գործունեության տեսակի վերաբերյալ (տնտեսական գործունեության տեսակարար կշիռը էական նշանակություն չի կարող ունենալ, Հանձնաժողովը գնահատում է տնտեսական գործունեության N 79 դասակարգիչը հայտարարագրած լինելու հանգամանքը):
  2. Հանձնաժողովի նիստերը հրավիրում և ղեկավարում է Հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նիստն իրավազոր է (քվորում ունի), եթե նիստին մասնակցում է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի նիստին մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք, ընդ որում ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
  3. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Արձանագրությունը, որը ներառում է հայտ ներկայացրած զբոսաշրջային օպերատորի` սույն հրամանի պահանջներին համապատասխանության մասին եզրակացությունը, ստորագրվում է Հանձնաժողովի նախագահի, քարտուղարի և նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների կողմից:
  4. Հանձնանաժողովի դրական եզրակացության դեպքում եզրակացությունը հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմինը զբոսաշրջային օպերատորին առաջարկում է կնքել սույն կարգի ձև 3 -ով նախատեսված օրինակելի պայմանագրին համապատասխանող պայմանագիր:
  5. Սույն կարգի 18-րդ կետով նախատեսված պայմանագիրը կնքվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի և Հանձնաժողովի եզրակացության հիման վրա Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով զբոսաշրջային օպերատորը հաշվառվում է հաշվառման մատյանում, հրապարակվում ցանկում և ընդգրկվում Էլեկտրոնային համակարգում:
  6. Հանձնաժողովը եզրակացություն է տալիս զբոսաշրջային օպերատորի` սույն հրամանի պահանջներին չհամապատասխանելու մասին, եթե

1) բացակայում է սույն կարգի 14-րդ կետով նախատեսված փաստաթղթերից առնվազն մեկը.

2) ներկայացված փաստաթղթերն ակնհայտորեն խեղաթյուրված են կամ կեղծիք են պարունակում.

3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով և Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իսկ Արցախի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին.

4) Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորի դեպքում զբոսաշրջային օպերատորի գործունեությունը չի համապատասխանում «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին.

5) զբոսաշրջային օպերատորի ներկայացված փաթեթի իրականացումն անհնար է կամ չի համապատասխանում սույն

  • Քննարկվել է

    21.10.2021 - 07.11.2021

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5181

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ