Հիշել նախագիծը

<Վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավորինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությանը ներկայացվող պահանջների և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԹԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՉԱՓԻ ԳՆԱՀԱՏՄԱՆԸ ԵՎ ՎՆԱՍԻ ՓԱՍՏԱՑԻ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈ­ՐԻՆՍ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱ­ՆԸ ՆԵՐԿԱ­ՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1.  Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը-«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 60.6-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն վթարների դեպքում ընդերքօգտագործողը բնապահպանության, առողջապահության և արտակարգ իրավիճակների լիազոր մարմիններին անհապաղ պետք է տրամադրի տեղեկատվություն, որը պահանջվում է մարդու առողջության համար դրանց հետևանքները նվազեցնելու և բնապահպանական վնասի չափը գնահատելու ու փաստացի կամ հնարավորինս նվազեցնելու համար։ «Վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավո­րինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությա­նը ներկա­յացվող պահանջների և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումով կսահմանվեն վերոնշյալ տեղեկատվությանը ներկայացվող պահանջները և վերջինիս տրամադրման կարգը:
  2.  Առաջարկվող կարգավորման բնույթը-«Վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավո­րինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությա­նը ներկա­յացվող պահանջների և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ օրենսգրքի պահանջներին համապատասխան կսահմանվեն վթարների դեպքում համապատասխան լիազոր մարմիններին տրամադրվող տեղեկատվությա­նը ներկա­յացվող պահանջները և կկարգավորվի նշված տեղեկատվության տրամադրման գործընթացը:
  3.  Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք-Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից:
  4. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը -Ներկայացված որոշման նախագծի ընդունումով համապատասխան Լիազոր մարմիններին կտրամադրվի տեղեկատվությու­ն վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցման և բնապահպանական վնասի չափի գնահատման և վնասի փաստացի կամ հնարավո­րինս նվազեցման վերաբերյալ:
  • Քննարկվել է

    13.02.2017 - 28.02.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Արտակարգ իրավիճակներ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8532

Տպել